20:31 14.03.2025
Ռուսաստանը ողջունում է հայ-ադրբեջանական լիարժեք և համապարփակ կարգավորմանն ուղղված այս կարևոր քայլը։ Այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Ողջունում ենք խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների հաստատումը։ Աջակցում ենք հայ-ադրբեջանական լիարժեք և համապարփակ կարգավորմանն ուղղված այս կարևոր քայլին, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականներին եռակողմ համաձայնագրերով։
Նպատակ ունենք ցացաբերել ցանկացած աջակցություն խաղաղ գործընթացի հետագա առաջխաղացման և Բաքվի և Երևանի միջև մնացած խնդիրները լուծելու համար, այդ թվում՝ խաղաղ համաձայնագրի ստորագրման համար, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ընդհանուր սահմանի սահմանազատման և հումանիտար հարցերի հետ կապված՝ գործընկերների համար ընդունելի չափով և ձևով։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Ի.Ա.Խովաևը պատրաստ է այցելել Բաքու և Երևան՝ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու համար։
Հաստատում ենք մեր առաջարկը՝ ռուսական հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
00:03 15.03.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար19:47 14.03.2025
Մեկնարկել է Մանուշյանական շաբաթը00:11 15.03.2025
Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «Volkswagen Golf»-ը․ կա 2 վիրшվnրՄարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 66-ամյա Ռուբիկ Պ․-ի վարած «Mercedes», 27-ամյա Աևակ Ա․-ի վարած «Volkswagen Golf» և Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Էդվարդ Վ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով […] ...
00:03 15.03.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 14.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
23:48 14.03.2025
Կոտայքի մարզում բախվել են «Peugeot»-ը և «ՎԱԶ 2109»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել էՄարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Սերգեյ Մ․-ի վարած «Peugeot» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Վոլոդյա Չ․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Վթարի […] ...
23:35 14.03.2025
Ո՞վ է իրականացնելու ապահովագրությունը․ Անահիտ Ավանեսյանը պարզաբանել էԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 3. Ո՞վ է իրականացնելու Ապահովագրությունը: Առաջարկվում է ստեղծել մեկ միասնական պետական ֆոնդ: Միավորելու բնաչության պետական բոլոր խմբերի ռիսկերը և ստանալու մատչելի գին մեր քաղաքացիների համար: Մեծ մասշտաբի էֆֆեկտով ունենալ բանակցային առավելություն` ծառայությունների գները օպտիմալ պահելու […] ...
23:24 14.03.2025
Բաքուն հայտարարում է, որ չի ստորագրի խաղաղ համաձայնագիրը, մինչև ՀՀ-ն չկատարի նոր նախապայմաններըԵրեկվանից բուռն քննարկվում է Խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցնելու թեման: Այդ մասին նախ հայտարարեց Ադրբեջանը, ապա նաև Հայաստանը: Եվրոպական երկրներից էլ արդեն արձանքել են դրան: Բայց առայժմ անորոշ է այն ստորագրելու հարցը: Ինչպե՞ս են մեկնաբանում Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել X-ի իր միկրոբլոգում: Այդ հայտարարությունում ասվում է, […] ...