19:39 14.03.2025
Սպիտակ տունը հերքել է տեղեկությունները, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ շփվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Սպիտակ տան տարածած պարզաբանման մեջ ասվում է, որ ռուսական կողմի հետ քննարկումներն իրականացրել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկոֆը։
Ավելի վաղ հաղորդվել էր, թե Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում հրադադարի հնարավորությունը։ Սակայն այժմ պարզաբանվում է, որ բանակցությունները վարել է Վիտկոֆը, ով հանդես է գալիս որպես Թրամփի միջնորդ միջազգային բանակցություններում։
19:47 14.03.2025
Մեկնարկել է Մանուշյանական շաբաթը22:57 14.03.2025
Մայրաքաղաքում մեկնարկել է փողոցների փոսալցման գործընթացըԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում մեկնարկել են ճանապարհատվածներում փոսերի նորոգման աշխատանքերը։ Ծրագրի իրականացման համար ծախսվել է մոտ 1 մլրդ 84 մլն դրամ: Աշխատանքները լինելու են շարունակական։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:46 14.03.2025
Բրազիլիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է հետամուտ լինել դիվանագիտությանը և երկխոսությանը՝ որպես կայուն խաղաղության ճանապարհԲրազիլիայի կառավարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Այս մասին նշվում է Բրազիլիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Բրազիլիայի կառավարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, որն իրագործվելուց հետո կվերականգնի խաղաղությունը երկրների միջև և կկարգավորի երկկողմ հարաբերությունները։ Բրազիլիան խրախուսում է կողմերին հետամուտ լինել […] ...
22:35 14.03.2025
ՆԱՏՕ-ն անհամբերությամբ է սպասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանըՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնում, որ պայմանագիրը շուտով կստորագրվի և կվավերացվի։ Այս մասին ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը գրել է X-ի միկրոբլոգում: «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը։ Սա նշանակալի քայլ է […] ...
22:22 14.03.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Լոռու մարզում բռնկված հրդեհըՄարտի 14-ին, ժամը 12:56-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է նկատվում «Սալարդ» կոչվող տարածքից դեպի Լալվար լեռ ընկած հատվածում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։27-ին, մարվել՝ 18։20-ին։ Այրվել է խոտածածկույթ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը […] ...
22:12 14.03.2025
Իջևան համայնքում հետևեցի փողոցների սալիկապատման և ասֆալտապատման աշխատանքների ընթացքին. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Իջևան համայնքում հետևել է փողոցների սալիկապատման և ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Մանրամասները՝ տեսանյութում: ...