ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական 4 զենք և ապօրինի որսված 90 արտույտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+12.09 oC

ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական 4 զենք և ապօրինի որսված 90 արտույտ

19:30 14.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Հանրապետության որսահանդակներում փետրվարի 27-ից մարտի 13-ը իրականացրել են որսագողության դեմ պայքարի խստացված միջոցառումներ։

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, Թաթուլ բնակավայրերի և Թալին քաղաքի հարակից տարածքներում արձանագրվել են ապօրինի որսորդության դեպքեր։

Գ.Հ.-ն «ԻԺ-155» որսորդական զենքով ապօրինի որսացել է «Տափաստանային արտույտ» տեսակի 60 թռչուն։

Գ.Ա.-ն «ԻԺ-18» որսորդական զենքով ապօրինի որսացել է «Տափաստանային արտույտ» տեսակի 10 թռչուն։

Հ.Ա.-ն «ԻԺ-27» և «ԻԺ-18» տեսակի որսորդական զենքերով ապօրինի որսացել է «Տափաստանային արտույտ» տեսակի 20 թռչուն։

Դեպքերով հայտնաբերված որսորդական զենքերն ու ապօրինի որսված թռչուններն առգրավված են։ Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

Հիշեցում․ ապօրինի որսի ընթացքում օգտագործվող անձնական սեփականություն հանդիսացող զենքերն ու այլ միջոցները ԲԸՏՄ հայցապահանջով Դատարանի կողմից ենթակա են բռնագրավման։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ն անհամբերությամբ է սպասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանը

22:35 14.03.2025

ՆԱՏՕ-ն անհամբերությամբ է սպասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանը

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնում, որ պայմանագիրը շուտով կստորագրվի և կվավերացվի։ Այս մասին ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը գրել է X-ի միկրոբլոգում: «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը։ Սա նշանակալի քայլ է […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Լոռու մարզում բռնկված հրդեհը

22:22 14.03.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Լոռու մարզում բռնկված հրդեհը

Մարտի 14-ին, ժամը 12:56-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է նկատվում «Սալարդ» կոչվող տարածքից դեպի Լալվար լեռ ընկած հատվածում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։27-ին, մարվել՝ 18։20-ին։ Այրվել է խոտածածկույթ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը […] ...

Իջևան համայնքում հետևեցի փողոցների սալիկապատման և ասֆալտապատման աշխատանքների ընթացքին. ՏԿԵ նախարար

22:12 14.03.2025

Իջևան համայնքում հետևեցի փողոցների սալիկապատման և ասֆալտապատման աշխատանքների ընթացքին. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Իջևան համայնքում հետևել է փողոցների սալիկապատման և ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

22:00 14.03.2025

SHANTNEWS

Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է ՀԿԱԾ Շիրակի և Լոռու մարզային բաժիններ

21:55 14.03.2025

Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է ՀԿԱԾ Շիրակի և Լոռու մարզային բաժիններ

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն այսօր աշխատանքային այց է կատարել Ծառայության Շիրակի և Լոռու մարզային բաժիններ, տեղում անցկացրել աշխատանքային խորհրդակցություն։ Այս մասին նշվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հայտարարության մեջ: Գլխավոր հարկադիր կատարողը մարզային բաժինների աշխատակացիների հետ ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ հատուկ շեշտադրել է քաղաքացիների հետ բարեկիրթ ու գրագետ հաղորդակցությունը, կատարողական վարույթի շրջանակում կատարողական գործողությունների […] ...

Ռումինիան ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը

21:44 14.03.2025

Ռումինիան ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը

Ռումինիայի արտգործնախարարությունը X-ի միկրոբլոգում ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։ «Ռումինիան ջերմորեն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Շնորհավորում ենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովին ու Արարատ Միրզոյանին՝ անխոնջ ջանքերի և քաջության համար: Տևական խաղաղությունը կայունության, բարգավաճման և տարածաշրջանի հսկայական ներուժի բացահայտման բանալին […] ...

BACK_TO_TOP