Մեկնարկել է Մանուշյանական շաբաթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+10.09 oC

Մեկնարկել է Մանուշյանական շաբաթը

19:47 14.03.2025

Մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում կանցկացվի Մանուշյանական շաբաթ՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին:

Նախագծի մեկնարկն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, «Մանուշյանական շաբաթ» նախագծի հեղինակ և կազմակերպիչ Սաթէ Խաչատրյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:

Միջոցառմանը ներկա են եղել Միսաք Մանուշյանի պանթեոնիզացման կոմիտեի նախագահ Ժան-Պյեռ Սակունը, վավերագրող, Մելինե Մանուշյանի զարմուհի Կատյա Գիրագոսյանը, Միսաք Մանուշյանի զարմուհիներ Լուիզա և Հասմիկ Մանուշյանները:

Դանիել Դանիելյանն ընթերցել է հատվածներ Միսաք Մանուշյանի նամակներից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ողջունելով ներկաներին, հիշեցրել է՝ նախարարությունն այս տարին հռչակել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում Մանուշյանական շաբաթ անցկացնելու հնարավորությունը բացառիկ է:

«Սա հիանալի առիթ է անդրադառնալու Միսաք Մանուշյանի կյանքին, թողած ժառանգությանը, հերոսական կերպարին։ Այս ընթացքում երիտասարդները, հաղորդակից դառնալով նրա գաղափարներին, կարող են նաև ճանաչել Մանուշյանին՝ որպես բանաստեղծ, քաղաքացի, սիրող ամուսին: Խորհրդանշական է, որ նախագիծը մեկնարկում է հենց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում. մեկ այլ մեծանուն հայ, որն իր գաղափարներով և հայրենասիրական մոտեցումներով մեծ ժառանգություն է թողել»,- նշել է նախարարի տեղակալը։

Դանիել Դանիելյանը նաև հատվածներ է ընթերցել Միսաք Մանուշյանի՝ կնոջը՝ Մելինեին ուղղված վերջին նամակից, որը նա գրել է Ֆրանսիայի բանտից՝գնդակահարումից ժամեր առաջ։

«Նամակն ասես բացահայտում է Մանուշյանի էությունը։ Այն կարող է հրաժեշտի նամակ դիտարկվել, բայց ավելի շատ ուղերձ է սերունդներին։ Նա գրել է. «Իմ սիրելի՛ Մելինե, որբուկ, մի քանի ժամից կլքեմ այս աշխարհը։ Մեզ գնդակահարելու են այսօր՝ ցերեկը ժամը 15։00-ին»։

«Ես ներում եմ նրանց»․ հատված նամակից

Նամակներից մեկում, ըստ փոխնախարարի, Մանուշյանն արտահայտել է մտքեր, որոնք կարող են գաղափարախոսություն դառնալ. «Երջանկություն նրանց, ովքեր կվերապրեն մեզ ու կհամտեսեն վաղվա ազատության և խաղաղության քաղցրությունը։ Մահվանս շեմին ես հայտարարում եմ, որ բացարձակ ատելություն չեմ զգում ո՛չ գերմանացի ժողովրդի, ո՛չ որևէ մեկի հանդեպ։ Յուրաքանչյուրը կստանա այն, ինչին կարժանանա որպես պատիվ և որպես պարգև։ Գերմանացի և մյուս բոլոր ժողովուրդները կապրեն խաղաղության և եղբայրության մեջ պատերազմից հետո, որը երկար չի տևի։ Ես ներում եմ նրանց»։ «Մանուշյանը նաև Մելինեին խնդրել է իր հուշերը տանել Հայաստան»,- նշել է Դանիել Դանիելյանը:

Մանուշյանական շաբաթը հագեցած կլինի

ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ «Մանուշյանական շաբաթ» նախագծի միջոցառումների շարքն ընդգրկում է թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ: Այսօր երեկոյան էլ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա Շոշանա Բուխոբզայի «Մանուշյան …» ներկայացման առաջնախաղը, բեմադրիչ՝ Սաթէ Խաչատրյան: Դանիել Դանիելյանն ընդգծել է «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միության հետ արդեն իսկ առկա է արդյունավետ համագործակցության փորձ, որի շրջանակում անցյալ տարի բեմադրվել էր «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին:

Դանիել Դանիելյանը խորհրդանշական է համարել նաև «Մանուշյան..» ներկայացման բեմադրումը հենց Արտաշատի դրամատիկական թատրոնում, որն իրավամբ համարվում է հայ թատրոնի օրրանը: Դանիել Դանիելյանը տեղեկացրել է՝ «Մանուշյան…» ներկայացմամբ այսօր կտրվի նաև Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը:

Հայ-ֆրանսիական համատեղ նախագիծ

Բեմադրիչ Սաթէ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ ներկայացումն արդեն իսկ դարձել է խաղացանկային մարզային թատրոնի համար:

«Արտաշատի պետական թատրոնի հետ մեր համագործակցությունը երկարաժամկետ է: Հուսով ենք՝ թե՛ մայրաքաղաքային, թե՛ մարզային դպրոցների ավագ դասարանների աշակերտները ևս հնարավորություն կունենան դիտելու այս ներկայացումը, քանի որ այն նաև լեցուն է մանկավարժական ուղերձներով՝ հրաշալիորեն ներկայացնելով Մանուշյանի կյանքը: Սա հայ-ֆրանսիական համատեղ նախագիծ է: Ստեղծագործական կազմում, բացի Արտաշատի թատրոնի անձնակազմից, ընդգրկված են նաև ֆրանսիացի արտիստներ»,- ասել է Սաթէ Խաչատրյանը:

Նա կարևորել է, որ Մանուշյանը ներկայացվի տարբեր տեսանկյուններից՝ գիտական, պատմական, մշակութային և կրթական:

Ժամանակավոր ցուցադրություն ԳԱԹ-ում՝ «Միսաք Մանուշյան․ ականատեսի աչքերով»

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանի գնահատմամբ՝ միջոցառումների այս շարքը տրամաբանական շարունակությունն է այն հրաշալի իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել Ֆրանսիայում, և որոնց առանցքում Փարիզի պանթեոնում Միսաք Մանուշյանի հիշատակի ոգեկոչման արարողությունն էր:

ԳԱԹ-ը «Մանուշյանական շաբաթ» նախագծի շրջանակում ներկայացնում է ժամանակավոր ցուցադրություն՝ «Միսաք Մանուշյան․ ականատեսի աչքերով» խորագրով։ Կցուցադրվեն նյութեր Մելինե Մանուշյանի զարմուհու՝ Կատյա Գիրագոսյանի անձնական արխիվից, ինչպես նաև Ֆրանսիայից բերված բացառիկ վավերագրեր: «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» ցուցադրության մեջ ընդգրկված է Մանուշյանի մեկ այլ նամակ, որը նա գրել է մահից ժամեր առաջ և ուղարկել Մելինեի քրոջը՝ խնդրելով նրան Մելինեի համար ամուսին գտնել։ Բացառիկ նամակը, որը Կատյա Գիրակոսյանի անձնական հավաքածուից է, առաջին անգամ է ներկայացվում հանրությանը:

«Մեկ շաբաթ մեր հանրապետությունը, մեր մայրաքաղաքը ողողված կլինեն մանուշյանական շնչով, և մենք նոր հնարավորություն կունենանք բացահայտելու Մանուշյան պայքարողին, Մանուշյան հային և հերոսին՝ այս ուժեղ կերպարին՝ զուգորդելով նրա նուրբ ու քնարական կերպարը՝ Մանուշյան բանաստեղծին»,- ասել է Սյուզաննա Խոջամիրյանը:

Ֆրանսիացի և հայ պարադոքսալ հերոսի կերպար

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյի համոզմամբ՝ այս մեկ շաբաթվա ընթացքում հնարավորություն կա բացահայտելու Մանուշյանի բազմաշերտ կերպարը՝ դոկումենտալ ֆիլմերի, ստեղծագործական, թատերական ներկայացումների, պատմական փաստերի վերհանման միջոցով:

«Մեզ այսօր միավորում է ֆրանսիացի և հայ պարադոքսալ հերոսի կերպարը, որը երբևէ չի ունեցել ո՛չ Ֆրանսիայի քաղաքացիություն, ո՛չ Հայաստանի: Այդպիսով նա պատկանում է համայն մարդկությանը: Արագոնի ձևակերպմամբ՝ նախընտրությամբ ֆրանսիացի լինելով՝ նա տվել է իր կյանքը Ֆրանսիայի ազատագրման համար: Միաժամանակ հոգով և սրտով հայ լինելով՝ նա միշտ վառ է պահել հայկական կրակը: Հայ կոմունիստ, դիմադրության շարժման մարտիկ և պոետ. այս մեկ շաբաթվա ընթացքում կբացահայտենք Մանուշյանի բազմաշերտ կերպարը տարբեր կողմերից»,- ասել է դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին Մանուշյանի հիշատակը պատվելու, հայ և ֆրանսիացի գործընկերներին՝ մանուշյանական շաբաթն իրականություն դարձնելու, Ժան Պիեռ Սակունին՝ Փարիզի պանթեոնում Մանուշյանի և նրա կնոջ աճյունները վերամփոփելու ջանքերի համար:

«Մանուշյանի հոգին անմահ է բոլորիդ ներկայությամբ»,- խոսքն ամփոփել է դեսպանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանն էլ տեղեկացրել է, որ Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի արձանը: Երևանի քաղաքապետարանի՝ կիսանդրու համար հայտարարված մրցույթում հաղթել է երիտասարդ քանդակագործ Սարգիս Բաբայանի հեղինակած ստեղծագործությունը: Գոշ Սարգսյանի խոսքով՝ արձանը մինչև տարեվերջ կտեղադրվի Միսաք Մանուշյանի անվան պուրակում:

Միջոցառման ընթացքում նաև տեղի են ունեցել Մելինե Մանուշյանի «Միսաք Մանուշյան․ ականատեսի աչքերով» գրքի հայերեն թարգմանության և «Մանուշյան» պիեսի շնորհանդեսներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայրաքաղաքում մեկնարկել է փողոցների փոսալցման գործընթացը

22:57 14.03.2025

Մայրաքաղաքում մեկնարկել է փողոցների փոսալցման գործընթացը

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում մեկնարկել են ճանապարհատվածներում փոսերի նորոգման աշխատանքերը։ Ծրագրի իրականացման համար ծախսվել է մոտ 1 մլրդ 84 մլն դրամ: Աշխատանքները լինելու են շարունակական։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Բրազիլիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է հետամուտ լինել դիվանագիտությանը և երկխոսությանը՝ որպես կայուն խաղաղության ճանապարհ

22:46 14.03.2025

Բրազիլիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է հետամուտ լինել դիվանագիտությանը և երկխոսությանը՝ որպես կայուն խաղաղության ճանապարհ

Բրազիլիայի կառավարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Այս մասին նշվում է Բրազիլիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Բրազիլիայի կառավարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, որն իրագործվելուց հետո կվերականգնի խաղաղությունը երկրների միջև և կկարգավորի երկկողմ հարաբերությունները։ Բրազիլիան խրախուսում է կողմերին հետամուտ լինել […] ...

ՆԱՏՕ-ն անհամբերությամբ է սպասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանը

22:35 14.03.2025

ՆԱՏՕ-ն անհամբերությամբ է սպասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանը

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնում, որ պայմանագիրը շուտով կստորագրվի և կվավերացվի։ Այս մասին ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը գրել է X-ի միկրոբլոգում: «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը։ Սա նշանակալի քայլ է […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Լոռու մարզում բռնկված հրդեհը

22:22 14.03.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Լոռու մարզում բռնկված հրդեհը

Մարտի 14-ին, ժամը 12:56-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է նկատվում «Սալարդ» կոչվող տարածքից դեպի Լալվար լեռ ընկած հատվածում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։27-ին, մարվել՝ 18։20-ին։ Այրվել է խոտածածկույթ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը […] ...

Իջևան համայնքում հետևեցի փողոցների սալիկապատման և ասֆալտապատման աշխատանքների ընթացքին. ՏԿԵ նախարար

22:12 14.03.2025

Իջևան համայնքում հետևեցի փողոցների սալիկապատման և ասֆալտապատման աշխատանքների ընթացքին. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Իջևան համայնքում հետևել է փողոցների սալիկապատման և ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

22:00 14.03.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP