19:47 14.03.2025
Մեկնարկել է Մանուշյանական շաբաթը21:21 14.03.2025
Քննարկվել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքըԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Դաֆնե Մարեին: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից։ Քննարկվել են Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ ոլորտային մի շարք հարցեր, համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության նոր հնարավորություններ: ...
21:13 14.03.2025
Երկու կողմի երկխոսությունը ճանապարհ է հարթում դեպի ընդլայնված համագործակցություն. Խորվաթիայի ԱԳՆԽորվաթիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցության ավարտը՝ որպես Հարավային Կովկասում կայունությանն ու հաշտեցման ուղղված նշանակալի քայլ։ Այս մասին նշվում է Խորվաթիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Մենք ողջունում ենք երկու կողմին երկխոսության և խաղաղ կարգավորման հանձնառության համար, որը ճանապարհ է հարթում դեպի ընդլայնված համագործակցություն, տարածաշրջանային անվտանգություն և երկարաժամկետ բարգավաճում: Որպես […] ...
21:02 14.03.2025
Առողջապահության նախարարությունը և Ռադիոլոգների հայկական ասոցիացիան համաձայնագիր են ստորագրելԱռողջապահության նախարարության հետ գործակցությամբ հետաքրքրված շուրջ 30 բժշկական մասնագիտական ասոցիացիա, արձագանքելով համագործակցության համաձայնագիր կնքելու հրավերին, հանդիպել են նախարար Անահիտ Ավանեսյանին: «Մեր քաղաքականությունն է մասնագիտական ասոցիացիաների զարգացումը, նրանց ներգրավումը ոլորտի բարեփոխումներին` ապահովելով շատ ավելի մեծ մասնակցություն: Մինչ այս էլ ունեցել ենք գործակցություն, մասնավորապես` մասնագիտական ուղեցույցների, գործելակարգերի մշակման, առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության հիմնական մասնագիտությունների ցանկի վերանայման և […] ...
20:55 14.03.2025
Չեռնոգորիան ակնկալում է ամրապնդել գործընկերային հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետՉեռնոգորիայի արտգործնախարարությունը X-ի միկրոբլոգում իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական պայմանագրին։ «Չեռնոգորիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը: Սա մեծ ներդրում է տարածաշրջանի կայունության և եվրոպական ու գլոբալ անվտանգության գործում։ Չեռնոգորիան ակնկալում է ամրապնդել գործընկերային հարաբերությունները երկու բարեկամ երկրների հետ, սերտ համագործակցել նրանց հետ՝ խաղաղության, անվտանգության, կայունության […] ...
20:46 14.03.2025
Մեր նպատակը մարդկանց տուգանելը չէ, այլ նրանց «օրենքի» դաշտ բերելը. Հայկ ԿոստանյանԵրևանի քաղաքապետարանի տվյալներով՝ միասնական տոմսային համակարգի ներդրման օրվանից մինչև մարտի 10-ը քաղաքային բյուջե է մուտքագրվել շուրջ 2.5 միլիարդ դրամ: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի խոսքով՝ այս գումարից մոտ 213 միլիոն դրամը կազմել է տրանսպորտի տոմսերի վաճառքից ստացված շահույթը և շարունակելով փուլ առ փուլ տրանսպորտային համակարգի ներդնումը քաղաքապետարանը նաև մշակել է օրենքի նախագիծ, որի համաձայն կտուգանվեն […] ...
20:38 14.03.2025
Հուսադրող է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի շուրջ. Կասպար ՎելդկամպՆիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը շնորհավորել է Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների ավարտի կապակցությամբ: Նախարարը X-ի միկրոբլոգում մասնավորապես գրել է. «Շատ հուսադրող է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Շնորհավորում եմ երկու երկրին այս նշանակալի քայլի կապակցությամբ։ Չնայած մարտահրավերները մնում են, պայմանագրի ստորագրումը հասանելի է»,- գրել է արտգործնախարարը: Նա նշել […] ...