Քաղաքացիների ընդունելություններ՝ Քաղաքաշինության կոմիտեում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+12.09 oC

Քաղաքացիների ընդունելություններ՝ Քաղաքաշինության կոմիտեում

17:55 14.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շարունակում է պարբերաբար ընդունել քաղաքաշինական հարցերի պարզաբանման համար դիմող քաղաքացիներին։

Կոմիտեի ղեկավարը, խորհրդականը և պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչները լսել են ընդունելություններին ներկայացած քաղաքացիների հարցերը՝ կապված մի դեպքում՝ իրենց պատկանող հողակտորում տուն կառուցելու հետ, մյուս դեպքում՝ բնակարանային ապահովման հարցի պարզաբանման հետ։

Կոմիտեի մասնագետները ներկայացրել են օրենսդրության շրջանակում հնարավոր լուծումները, ընթացակարգերը, պարզաբանել գործող «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերով սահմանված պահանջները։

Քննարկվել են քաղաքացիների փաստաթղթերն ուսումնասիրելու և նրանց օժանդակելու հնարավոր տարբերակները։

Եղիազար Վարդանյանը կարևորել է նման հանդիպումները՝ յուրաքանչյուր իրավիճակի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու և քաղաքացիներին մտահոգող հարցեր շրջանակը հստակեցնելու առումով՝ վստահեցնելով, որ կոմիտեն իր իրավասությունների շրջանակում պատրաստ է աջակցել խնդիրների լուծմանն ու պարզաբանմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 14.03.2025

SHANTNEWS

Նոր արևային կայաններն արդեն 2026-ից ամբողջությամբ կապահովեն ՀԱՊՀ-ի էլեկտրաէներգիայի կարիքները

21:33 14.03.2025

Նոր արևային կայաններն արդեն 2026-ից ամբողջությամբ կապահովեն ՀԱՊՀ-ի էլեկտրաէներգիայի կարիքները

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 9-րդ մասնաշենքի տանիքում գործարկվել է արևային ֆոտովոլտային կայան, որի հիմնական նպատակն է զգալիորեն նվազեցնել կրթական հաստատության էներգետիկ ծախսերը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ այս ծրագիրը ոչ միայն միտված է ծախսերի նվազմանը, այլև՝ կանաչ էներգիայի ստեղծմանը և կրթության զարգացմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Քննարկվել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

21:21 14.03.2025

Քննարկվել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Դաֆնե Մարեին: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից։ Քննարկվել են Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ ոլորտային մի շարք հարցեր, համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության նոր հնարավորություններ: ...

Երկու կողմի երկխոսությունը ճանապարհ է հարթում դեպի ընդլայնված համագործակցություն. Խորվաթիայի ԱԳՆ

21:13 14.03.2025

Երկու կողմի երկխոսությունը ճանապարհ է հարթում դեպի ընդլայնված համագործակցություն. Խորվաթիայի ԱԳՆ

Խորվաթիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցության ավարտը՝ որպես Հարավային Կովկասում կայունությանն ու հաշտեցման ուղղված նշանակալի քայլ։ Այս մասին նշվում է Խորվաթիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Մենք ողջունում ենք երկու կողմին երկխոսության և խաղաղ կարգավորման հանձնառության համար, որը ճանապարհ է հարթում դեպի ընդլայնված համագործակցություն, տարածաշրջանային անվտանգություն և երկարաժամկետ բարգավաճում: Որպես […] ...

Առողջապահության նախարարությունը և Ռադիոլոգների հայկական ասոցիացիան համաձայնագիր են ստորագրել

21:02 14.03.2025

Առողջապահության նախարարությունը և Ռադիոլոգների հայկական ասոցիացիան համաձայնագիր են ստորագրել

Առողջապահության նախարարության հետ գործակցությամբ հետաքրքրված շուրջ 30 բժշկական մասնագիտական ասոցիացիա, արձագանքելով համագործակցության համաձայնագիր կնքելու հրավերին, հանդիպել են նախարար Անահիտ Ավանեսյանին: «Մեր քաղաքականությունն է մասնագիտական ասոցիացիաների զարգացումը, նրանց ներգրավումը ոլորտի բարեփոխումներին` ապահովելով շատ ավելի մեծ մասնակցություն: Մինչ այս էլ ունեցել ենք գործակցություն, մասնավորապես` մասնագիտական ուղեցույցների, գործելակարգերի մշակման, առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության հիմնական մասնագիտությունների ցանկի վերանայման և […] ...

Չեռնոգորիան ակնկալում է ամրապնդել գործընկերային հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ

20:55 14.03.2025

Չեռնոգորիան ակնկալում է ամրապնդել գործընկերային հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ

Չեռնոգորիայի արտգործնախարարությունը X-ի միկրոբլոգում իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական պայմանագրին։ «Չեռնոգորիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը: Սա մեծ ներդրում է տարածաշրջանի կայունության և եվրոպական ու գլոբալ անվտանգության գործում։ Չեռնոգորիան ակնկալում է ամրապնդել գործընկերային հարաբերությունները երկու բարեկամ երկրների հետ, սերտ համագործակցել նրանց հետ՝ խաղաղության, անվտանգության, կայունության […] ...

BACK_TO_TOP