16:22 14.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է Հայաստանի ազգային պատկերասրահի 8-րդ հարկում տեղակայված Մշակույթի զարգացման հիմնադրամի տարածքում, ծանոթացել կառույցի աշխատանքային պայմաններին ու գործունեության ընթացքին:
Այցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Շրջելով տարածքում՝ նախարարը հետաքրքրվել է աշխատակազմի գործունեությամբ, ընթացիկ խնդիրներով, նոր միջավայրում աշխատանքային տրամադրվածությամբ և այլ հարցերով:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի գործարկման միջոցով փորձ է արվում բարձրացնել թանգարանների կառավարման արդյունավետությունը: Մասնավորապես՝ նախատեսվում է ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թանգարանների վարչատնտեսական կառավարումը պատվիրակել հիմնադրամին։
«Մենք կարևորում ենք թանգարանների մարքեթինգային միասնական քաղաքականությունը, որը կնպաստի թանգարանների տեսանելիության բարձրացմանը և կխթանի այցելուների թվի աճին: Հիմնադրամն այժմ իրականացնում է որոշ թանգարանների բրենդավորման և մարքեթինգային ռազմավարությունների մշակում: Այս ուղղությամբ դեռ շատ աշխատանքներ կան անելու, բայց առաջիկայում արդեն իսկ կտեսնենք մարքեթինգային նոր քաղաքականության առաջին արդյունքները։ Նոր քաղաքականության առանձին ու կարևոր մաս է դիտվում թանգարաններում հուշանվերների վաճառքի ավելի համակարգված կազմակերպումը, քննարկվում են նաև մասնավորի հետ համագործակցության հնարավորությունները՝ հուշանվերների արտադրության և վաճառքի նորովի վերապլանավորվման առումով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այդ նպատակով համապատասխան իրավական կարգավորումներն արդեն ապահովված են:
Ըստ նրա՝ թանգարաններում վաճառվող հուշանվերները թողարկվում են այնտեղ պահվող մշակութային արժեքների հիմքով, հետևաբար դրանք նաև հանրահռչակում են թանգարանային հավաքածուները: Հուշանվերների վաճառքի առանձին հատված կգործի նաև թանգարանների միասնական տոմսային էլեկտրոնային համակարգում:
Նախարարը Մշակութային զարգացման հիմնադրամի գործունեությունը կարևորել է նաև թանգարանների միջազգային համագործակցության խթանման տեսանկյունից՝ նշելով, որ այդ ուղղությամբ պլանավորվում են համատեղ ցուցադրություններ ու տարբեր ծրագրեր հեղինակավոր թանգարանների հետ:
Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև հիմնադրամի զարգացման ընթացիկ և հեռահար ծրագրերը, նախանշվել դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
19:47 14.03.2025
Մեկնարկել է Մանուշյանական շաբաթը19:47 14.03.2025
Մեկնարկել է Մանուշյանական շաբաթըՄարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում կանցկացվի Մանուշյանական շաբաթ՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Նախագծի մեկնարկն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, «Մանուշյանական շաբաթ» նախագծի […] ...
19:39 14.03.2025
Թրամփը Պուտինի հետ չի շփվել, նրա հետ զրուցել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը․ Սպիտակ տան պարզաբանումըՍպիտակ տունը հերքել է տեղեկությունները, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ շփվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սպիտակ տան տարածած պարզաբանման մեջ ասվում է, որ ռուսական կողմի հետ քննարկումներն իրականացրել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկոֆը։ Ավելի վաղ հաղորդվել էր, թե Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում հրադադարի հնարավորությունը։ Սակայն այժմ պարզաբանվում է, որ […] ...
19:30 14.03.2025
ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական 4 զենք և ապօրինի որսված 90 արտույտԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Հանրապետության որսահանդակներում փետրվարի 27-ից մարտի 13-ը իրականացրել են որսագողության դեմ պայքարի խստացված միջոցառումներ։ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, Թաթուլ բնակավայրերի և Թալին քաղաքի հարակից տարածքներում արձանագրվել են ապօրինի որսորդության դեպքեր։ Գ.Հ.-ն «ԻԺ-155» որսորդական զենքով ապօրինի որսացել է «Տափաստանային արտույտ» տեսակի 60 թռչուն։ Գ.Ա.-ն «ԻԺ-18» որսորդական զենքով ապօրինի որսացել է «Տափաստանային […] ...
19:19 14.03.2025
ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցությունՄարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի մասնագիտական հավաք-խորհրդակցությունը։ Երկօրյա հավաքի նպատակն էր անձնակազմի գործառութային պարտականությունների իմացության ամրապնդումը, մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացումն ու կատարելագործումը։ Հավաք-խորհրդակցության ընթացքում ներկայացվել են 2024 թվականին կատարված աշխատանքները և նախանշվել ընթացիկ տարվա գերակա խնդիրներն ու առաջնահերթությունները: Միջոցառման ավարտին Պն ֆինանսաբյուջետային վարչության պետ Արթուր […] ...
19:10 14.03.2025
Լոռու, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներըՔաղաքացիական պաշտպանությունը կենսական նշանակություն ունի ինչպես արտակարգ իրավիճակների, այնպես էլ բնական աղետների հետևանքների մեղմացման և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու գործում։ Բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են քաղաքացիական պաշտպանության մակարդակի բարձրացմանը, կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու համար։ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացվել են քաղաքացիական պաշտպանությանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ […] ...
19:00 14.03.2025
Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին այլևս չի դիտարկվում․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին այլևս չի դիտարկվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնել է Bloomberg TV-ին տված հարցազրույցում։ Ռյուտեն նաև նշել է, որ լավատեսորեն է գնահատում այս տարի Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում անմիջականորեն մասնակցել Ուկրաինայում հրադադարի ապահովմանը, եթե այն […] ...