Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+20.09 oC

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին

16:00 14.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին:

«Մեր երկրները համագործակցության կարևոր օրակարգ ունեն»,- ողջունելով դեսպանին` ասել է նախարարը` նշելով, որ առողջապահական և կրթական ծրագրերի բազմազանությունը երկրի հաջողությունն է, ուստի աշխատանքները հարկ է ընդլայնել և նոր նախագծեր ներդնել:
Անդրադառնալով առողջապահության նախարարության առաջնահերթություններին` Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները, մարզային բժշկական ամբուլատորիաների կառուցման աշխատանքները, առողջապահական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված քայլերը, կադրերի մասնագիտական շարունակական զարգացման գործընթացը, բժիշկների լիցենզավորումը վերսկսելու կարևորությունը: Նախարարն ընդգծել է, որ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը բուժօգնության մեծ ծածկույթ ապահովող փուլային գործընթաց է լինելու, և մոդելի մշակման հարցում խորհրդատվական աջակցություն են ցուցաբերել Նիդերլանդներից ժամանած անկախ փորձագետները:

Դեսպանը նշել է, որ այցելել է մարզեր, ծանոթացել կարիքներին, և պատրաստակամություն է հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շուրջ համագործակցություն ծավալել:

Կարևորելով բժշկագիտության ոլորտի առաջընթացը` կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սա երկու երկրների համար հնարավորություն է շրջելու տասնամյակների հակամարտության էջը. ԱՄՆ պետքարտուղարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին

17:37 14.03.2025

Սա երկու երկրների համար հնարավորություն է շրջելու տասնամյակների հակամարտության էջը. ԱՄՆ պետքարտուղարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ. «Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի առնչությամբ։ Սա երկու երկրների համար հնարավորություն է շրջելու տասնամյակների վաղեմության հակամարտության էջը՝ ավելի խաղաղ աշխարհի համար նախագահ Թրամփի տեսլականին համահունչ։ Ժամանակն է՝ պարտավորվել խաղաղության, ստորագրել […] ...

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է Զախարյանի «Ռեալ Սոսյեդադին». ԵԼ

17:30 14.03.2025

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է Զախարյանի «Ռեալ Սոսյեդադին». ԵԼ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» և ֆրանսիական «Լիոնը» դուրս են եկել ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ: «Մանչեսթեր Յունայթեդը» 1/8 եզրափակչի պատասխան խաղում տանը 4-1 հաշվով հաղթել է իսպանական «Ռեալ Սոսյեդադին»: Դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով: Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը քառորդ եզրափակչում կմրցի «Լիոնի» դեմ, որը 1/8 եզրափակչի պատասխան խաղում տանը 4-0 հաշվով հաղթեց էր […] ...

Գյումրի քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ 2024 թվականին

17:25 14.03.2025

Գյումրի քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ 2024 թվականին

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Գյումրի քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը 2024 թվականին։ Տարվա ընթացքում Գյումրիում 112 օր դիտվել է փոշու կոնցենտրացիայի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից (ՍԹԿ)։ Փոշու օրական կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1․1-3․7 անգամ: Փոշու առավելագույն կոնցենտրացիան` 548 մկգ/մ³, դիտվել է փետրվարի 12-ին՝ գերազանցելով ՍԹԿ-ն 3.7 անգամ: ...

Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստում քննարկվել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենսդրության վերանայմանն ուղղված նախաձեռնությունը

17:20 14.03.2025

Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստում քննարկվել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենսդրության վերանայմանն ուղղված նախաձեռնությունը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի 142-րդ պլենար նիստին, որի ընթացքում քննարկվել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենսդրության վերանայմանն ուղղված նախաձեռնությունը: Հաշվի առնելով հարցի կարևորությունը` նախագիծը մինչև հանրային քննարկմանը և պաշտոնական շրջանառության դրվելը ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով` փորձագիտական կարծիք ստանալու նպատակով: Նախաձեռնությունն ուղղված է […] ...

«Բավարիան» ու Կիմիխը նոր պայմանագիր են կնքել

17:12 14.03.2025

«Բավարիան» ու Կիմիխը նոր պայմանագիր են կնքել

Մյունխենի «Բավարիան» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը նոր պայմանագիր են կնքել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Կիմիխը գերմանական ակումբում հանդես է գալիս 2015 թվականի հուլիսից, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 39 հանդիպման, խփել մեկ գոլ և կատարել 10 գոլային փոխանցում: ...

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգությանն ուղղված բոլոր հետագա քայլերին․ Կոշտա

17:05 14.03.2025

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգությանն ուղղված բոլոր հետագա քայլերին․ Կոշտա

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման առթիվ։ «Սա վճռական քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման և տարածաշրջանի բացման ուղղությամբ։ Ես հիմա ձեզ խրախուսում եմ առաջ շարժվել խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման ուղղությամբ: ԵՄ-ն պատրաստ է […] ...

BACK_TO_TOP