Սպառողների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում. վարչապետը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+20.09 oC

Սպառողների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում. վարչապետը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

15:30 14.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:

Միջոցառումն իրականացվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները հանրության լայն շրջանակներին իրազեկելու նպատակով: Այն կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մոնիթորինգի, իրականացման և հաղորդակցության» ծրագրի շրջանակներում։

Ելույթներով հանդես են եկել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում գոհունակություն է հայտնել, որ Սպառողների պաշտպանության միջազգային օրը նշանավորվում է բարձրացված հարցերին տրված լուծումներով: «Դրանցից առաջինը, թե ուր պիտի դիմի Հայաստանի քաղաքացին սպառողի իր իրավունքների ոտնահարման դեպքում և երկրորդը՝ ինչպես պետք է դիմի: Ուրախ եմ, որ թվային մոդուլ է ներդրվում, որտեղ քաղաքացին կարող է իրավունքների պաշտպանության համար դիմել առցանց, այսինքն՝ առանց տնից դուրս գալու: Իհարկե, կարևոր է ընդգծել, որ վերջին տարիներին մենք աշխատել ենք թեմայի վրա և փորձել ոչ միայն օրենքով սահմանված իրավունքների վերարձանագրում անել, այլև այդ իրավունքներն իրականության մեջ կիրառելու կոնկրետ մեխանիզմներ ստեղծել քաղաքացիների համար։ Ուրախ եմ արձանագրել, որ նոր կարգավորումների ներքո նաև քաղաքացիական հասարակությունը, հասարակական կազմակերպությունները կոնկրետ մեխանիզմներով շատ կոնկրետ դերակատարում են ունենալու այդ ընդհանուր վերահսկողությունն իրականացնելու համար»,- ասել է վարչապետը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ սպառողների իրավունքների պաշտպանությունը կարևոր է ոչ միայն սպառողների, այլև ընդհանրապես՝ երկրի և տնտեսության համար, որովհետև, սպառողների իրավունքների պաշտպանության որակը շատ կարևոր ցուցիչ է երկրի կյանքի և իրավակարգի որակի համար: «Քաղաքացիները պետք է հստակ պատկերացում ունենան, թե հռչակված հնարավորություններն ինչպես պետք է իրենք կիրառեն և ինչպես դա պետք է հանգեցնի կոնկրետ արդյունքների։ Ցանկացած բիզնեսի համար սպառողի իրավունքների պաշտպանության նկատմամբ վերաբերմունքն արդեն որակի նշան է, որը իհարկե, շատ լուրջ մրցակցային առավելություն է ստեղծում և արդարացված նրանց նկատմամբ, ովքեր առանձնապես հոգ չեն տանում սպառողների իրավունքների պաշտպանության համար:

Ուզում եմ ընդգծել նաև սպառողների իրավունքների պաշտպանության և մրցակցության դաշտի քաղաքական նշանակությունը, որովհետև ի վերջո սպառող լինելը նույնպես ընտրություն է, ամենօրյա ընտրություն, ինչպես որպես քաղաքացի՝ մարդը ՏԻՄ կամ համապետական ընտրությունների ժամանակ քվեարկություն է անում այս կամ այն քաղաքական ուժի օգտին, այնպես էլ իր ամենօրյա գործունեության ընթացքում քվեարկություն է անում այս կամ այն ապրանքանիշի օգտին, այս կամ այն ծառայության օգտին: Եվ սա նույնպես տնտեսության մեջ ճիշտ խթաններ դնելու և ճիշտ մոտիվացիաներ ձևավորելու շատ կարևոր մեխանիզմ է, ինչը նաև կարծում եմ՝ էական է տնտեսական զարգացումը և արդյունավետ կառավարումը մասնավոր հատվածում խթանելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, մրցակցության կարևորագույն նպատակներից մեկը նաև այն է, որ դաշտն ինչ-որ առումով ինքնակարգավորվի: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարության պարտականությունն է հնարավորինս բարենպաստ, արդար, հավասար դաշտ ստեղծել, սակայն ռիսկի ընկալման բացակայությունը, ըստ վարչապետի, տնտեսական զարգացման խոչընդոտներից մեկն է. երբ տնտեսվարողին կամ անհատին կարող է թվալ, թե առաջին հերթին իր պարտքը չէ իր հաջողությունն ապահովելը: «Սա շատ կարևոր նրբություն է, որը կապ ունի ուղիղ սպառողների իրավունքների պաշտպանության հետ, որովհետև այո, այն բիզնեսը, որը բավարար հարգանք չունի սպառողի նկատմամբ, սպառողի իրավունքների պաշտպանության նկատմամբ, այդ բիզնեսն արդյունքում պետք է գոյություն չունենա հենց քաղաքացու քվեարկության արդյունքում։ Բայց մյուս կողմից՝ մենք պետք է նաև այս ազդակները տանք և՛ հանրությանը, և՛ տնտեսվարողներին՝ ինչո՞ւ ենք այսօր այս պատկառելի լսարանով հավաքվել և այս թեմաները քննարկում. մի նպատակի համար՝ հստակ ուղերձ հղելու, որ այո՛, սպառողի իրավունքները՝ որպես մարդու, քաղաքացու անօտարելի իրավունք, Կառավարության, մեր միջազգային գործընկերների, օրենսդիր իշխանության, պետական մարմինների ուշադրության կենտրոնում է»,- նշել է վարչապետը:

Խոսելով սննդի արտադրության և սպառման բնագավառում իրականացվող աշխատանքների մասին, Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որպեսզի բոլոր ապրանքները համարժեք լինեն իրենց ստանդարտով, որակական չափանիշով արտահանման համար նախատեսված ապրանքների որակին. «Սա է նաև միջազգային գործընկերների հետ մեր համագործակցության, այդ թվում՝ Եվրոպական Միության հետ մեր համագործակցության կարևոր թեմաներից մեկը, որ կարողանանք քայլ-քայլ նաև մեր աջակցության ծրագրերով, կարգավորումներով, բայց նաև սպառողների իրավունքների պաշտպանության հարթակ ձևավորելով և սպառողների ակտիվությունը խթանելով այնպես անել, որ մեր շուկայից քայլ-քայլ այդ արտահանման ստանդարտին չհամապատասխանող ապրանքներն ուղղակի դուրս գան, ուղղակի գոյություն չունենան ոչ թե այն պատճառով, որ Կառավարությունն արհեստական արգելի դրանց արտադրությունը, չնայած անվտանգության սպառնալիքի պարագայում՝ դա էլ պետք է արվի, բայց քաղաքացիներն իրենց քվեարկությամբ, իրենց ընտրությամբ այդ որոշումները կայացնեն»:

Նիկոլ Փաշինյանը նաև հավելել է. «Մենք, այո՛, բոլոր տնտեսվարողներին պետք է օգնենք, որ նրանք բարձրացնեն իրենց որակը, ավելի համապատասխանեն սպառողների իրավունքների պաշտպանությանը, սպառողներն ավելի ակտիվ լինեն, ավելի պահանջկոտ լինեն, բայց մյուս կողմից՝ նրանք, ովքեր այդ ստանդարտներին չեն համապատասխանում, պետք է դուրս գան շուկայից՝ այդ տեղն ազատելով ավելի բարձր ստանդարտներով աշխատող ընկերությունների, ծառայությունների, արտադրությունների և ընդհանրապես՝ տնտեսվարման համար»։

Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է այս օրը և նշել, որ սպառողների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Կառավարության, օրենսդիր իշխանության, պետական մարմինների և մեր միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժաննա Անդրեասյանն Արագածոտնի մարզում հետևել է դպրոցականների լողի ուսուցման փորձնական ծրագրի ընթացքին

18:30 14.03.2025

Ժաննա Անդրեասյանն Արագածոտնի մարզում հետևել է դպրոցականների լողի ուսուցման փորձնական ծրագրի ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Արագածոտնի մարզի Արագած համայնքի լողավազանում հետևել է դպրոցահասակ երեխաների լողի ուսուցման փորձնական ծրագրի ընթացքին։ Արագած համայնքի լողավազանն առաջիններից էր, որը հաղթող է ճանաչվել ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային մրցույթում, որի շնորհիվ այստեղ մեկնարկել են լողի անվճար պարապմունքներ։ Այս պահին ծրագրին մասնակցում է 22 երեխա։ Լողավազանի տնօրենի խոսքով՝ ծրագրի […] ...

ՀԱՊԿ-ը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը

18:24 14.03.2025

ՀԱՊԿ-ը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը և հուսով է, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունները բանակցությունների ավարտի վերաբերյալ և երկու երկրների միջև խաղաղության միջպետական ​​փաստաթղթի տեքստի համաձայնեցումը»,-ասված է հայտարարության մեջ: ՀԱՊԿ […] ...

Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ն ու «ԳԱԶ 3110»-ը. կան տուժածներ

18:17 14.03.2025

Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ն ու «ԳԱԶ 3110»-ը. կան տուժածներ

Այսօր՝ մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «Jeep Compass» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և […] ...

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

18:12 14.03.2025

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը բարձր է գնահատել ԵՄ կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը, ինչպես նաև կողմերի միջև ձևավորված երկարամյա փոխհամագործակցության արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը ներկայացրել է երկկողմ համագործակցության օրակարգը։ Մասնավորապես, Ագարակի […] ...

ՆԳ նախարարի տեղակալը Վիեննայում մի շարք հանդիպումներ է ունեցել

18:06 14.03.2025

ՆԳ նախարարի տեղակալը Վիեննայում մի շարք հանդիպումներ է ունեցել

Վիեննայում ընթացող ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի ընթացքում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է Սինգապուրի Հանրապետության ներքին գործերի և ազգային զարգացման հարցերով պետնախարար Մուհամմադ Ֆայզալ Իբրահիմի հետ։ Քննարկվել են երկու երկրներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ մշակված ռազմավարություններն ու առանձնահատկությունները, մատնանշվել են համագործակցության հնարավորությունները։ ՆԳ նախարարի տեղակալը նաև հանդիպել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների […] ...

SHANTNEWS

18:00 14.03.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP