15:25 14.03.2025
17:44 14.03.2025
Թրամփը հայտնել է, որ խոսել է Պուտինի հետ18:50 14.03.2025
Ընտանեկան բռնությունը ոչ միայն անհատի իրավունքի խախտում է, այլև պետության կայունությանն ուղղված մարտահրավեր. հանդիպում-քննարկում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետԱմբողջ աշխարհում ընտանեկան բռնությունը ոչ միայն անհատի իրավունքի խախտում է, այլև պետության կայունության լուրջ մարտահրավեր: Այդ համատեքստում ՆԳ նախարարության կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումները միտված են Ոստիկանություն-համայնք կապն ամրապնդելուն, հանրության վստահությունը բարձրացնելուն։ Մարտի 13-ին Գավառ քաղաքում տեղի ունեցած հանդիպում-քննարկումը ընտանեկան բռնության կանխարգելման շրջանակում էր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:43 14.03.2025
Ապարանը Հայաստանի երիտասարդական նոր կենտրոնն ու մայրաքաղաքն էԱմեն տարի ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվում է «Տարվա երիտասարդության մայրաքաղաք» մրցույթը: Արդեն հայտնի է, թե որ քաղաքն այս տարի իր շուրջը կհավաքի երիտասարդական նոր գաղափարներն ու միջոցառումները, որոնց մեկնարկն արդեն տրված է: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:36 14.03.2025
Հրդեհ Վերին Ճամբարակ գյուղումՄարտի 14-ին՝ ժամը 14:23-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Ճամբարակ գյուղում այրվում է չբնակեցված տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի փողոցում գտնվող չբնակեցված տան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։20-ին, մարվել՝ 16։32-ին։ […] ...
18:30 14.03.2025
Ժաննա Անդրեասյանն Արագածոտնի մարզում հետևել է դպրոցականների լողի ուսուցման փորձնական ծրագրի ընթացքինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Արագածոտնի մարզի Արագած համայնքի լողավազանում հետևել է դպրոցահասակ երեխաների լողի ուսուցման փորձնական ծրագրի ընթացքին։ Արագած համայնքի լողավազանն առաջիններից էր, որը հաղթող է ճանաչվել ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային մրցույթում, որի շնորհիվ այստեղ մեկնարկել են լողի անվճար պարապմունքներ։ Այս պահին ծրագրին մասնակցում է 22 երեխա։ Լողավազանի տնօրենի խոսքով՝ ծրագրի […] ...
18:24 14.03.2025
ՀԱՊԿ-ը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունըՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը և հուսով է, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունները բանակցությունների ավարտի վերաբերյալ և երկու երկրների միջև խաղաղության միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցումը»,-ասված է հայտարարության մեջ: ՀԱՊԿ […] ...
18:17 14.03.2025
Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ն ու «ԳԱԶ 3110»-ը. կան տուժածներԱյսօր՝ մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «Jeep Compass» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և […] ...