Հաճախ տրվող հարցեր Մեծ Պահքի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
21:19:09
Ամսաթիվ
14 03 2025
«Մարտ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2324252627281
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
303112345
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+11.09 oC

Հաճախ տրվող հարցեր Մեծ Պահքի վերաբերյալ

10:23 14.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայր Աթոռը ներկայացրել է հաճախ տրվող հարցերն ու պատասխանները Մեծ Պահքի վերաբերյալ։

Հարց- Ո՞րն է պահքի հոգևոր խորհուրդը:

Պատասխան- Պահքն իմաստ ունի, եթե վերագտնում ենք մեր հոգևոր ուրախութունը, իսկ այդ ուրախությունը վերագտնելու համար կարևոր է Աստծու հետ կենդանի կապը, զղջումն ու ապաշխարությունը: Այս ճանապարհին պահեցողության կարևոր ուղեկիցը նաև աղոթքն է: Ս․ Գրքում ասված է. «Բարի են աղոթքները՝ պահեցողություններով» (Տոբիթ 12:8)։ Պահքը, սակայն, հետզհետե ավելի կիրառելի դարձավ իբրև ապաշխարության նշան և արտահայտություն: Սրա ամենաբացահայտ օրինակը գալիս է նինվեացիներից (Հովնան 3:5-9): Պահքի ներկա ձևին, այսինքն՝ համադամ կերակուրներից և մսեղենից հրաժարվելու սովորությանը, առաջին անգամ հանդիպում ենք Դանիելի մարգարեության գրքում, ուր ասված է. «Այդ օրերին ես՝ Դանիելս, երեք շաբաթ սուգի մեջ էի: Լավ հաց չկերա, միս և գինի չմտավ իմ բերանը, յուղով չօծվեցի, մինչև որ վերջացան երեք շաբաթները» (Դան. 10։2-3):

Հարց- Ինչո՞ւ Մեծ Պահքի ընթացքում չեն համբուրում Ավետարանը։

Պատասխան- Մեծ Պահքի շրջանում մինչև Սուրբ Հարության (Զատկի) Եկեղեցում Ավետարանը չեն համբուրում ի նշան այն բանի, որ Ադամը զրկվեց Կենաց ծառի պտղի ճաշակումից:

Հարց- Մեծ Պահքի ընթացքում կարելի՞ է մատաղ անել։

Պատասխան- Ոչ, չի կարելի։

Հարց– Մեծ Պահքի շրջանում ե՞րբ է կարելի Ս. Հաղորդություն ստանալ:
Պատասխան- Պահքի ժամանակ Ս. Հաղորդություն չի տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ բաց Խորանով Պատարագ է մատուցվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չնայած վերջին առատ ձյան տեղումներին` այս տարվա ձմեռն ամենաչորն էր դիտարկումների ողջ պատմության մեջ

00:29 15.03.2025

Չնայած վերջին առատ ձյան տեղումներին` այս տարվա ձմեռն ամենաչորն էր դիտարկումների ողջ պատմության մեջ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել է, որ չնայած վերջին առատ ձյան տեղումներին` այս տարվա ձմեռն ամենաչորն էր դիտարկումների ողջ պատմության մեջ: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի դիտարկումների համաձայն՝ 2024-2025 թվականի ձմռան տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 55.7մմ, որը նորմայի ընդամենը 49 % է։ Այն հանդիսացավ ամենաչորը սկսած 1935 թվականից։ Ձմռան երեք ամիսներն էլ […] ...

Կիբեռմարտահրավեր․ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին

00:20 15.03.2025

Կիբեռմարտահրավեր․ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին

ՀՀ ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ սոցիալական հարթակներում տեղադրվում են հայտարարություններ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին։ Ընդ որում, հանցագործները վստահեցնում են, որ այդ կեղծ վարորդական վկայականներն իրենց ամբողջական տվյալներով կմուտքագրվեն համապատասխան պետական մարմինների տվյալների շտեմարան և կդառնան օրինական։ Այդ հայտարարությունների հիմնական նպատակը դրամական միջոցների հափշտակությունն է, վստահեցնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի […] ...

Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «Volkswagen Golf»-ը․ կա 2 վիրшվnր

00:11 15.03.2025

Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «Volkswagen Golf»-ը․ կա 2 վիրшվnր

Մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 66-ամյա Ռուբիկ Պ․-ի վարած «Mercedes», 27-ամյա Աևակ Ա․-ի վարած «Volkswagen Golf» և Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Էդվարդ Վ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով […] ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

00:03 15.03.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 14.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Կոտայքի մարզում բախվել են «Peugeot»-ը և «ՎԱԶ 2109»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է

23:48 14.03.2025

Կոտայքի մարզում բախվել են «Peugeot»-ը և «ՎԱԶ 2109»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է

Մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Սերգեյ Մ․-ի վարած «Peugeot» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Վոլոդյա Չ․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Վթարի […] ...

BACK_TO_TOP