08:32 14.03.2025
Գրենլանդիայի կառավարության ղեկավար Մութ Էգեդեն կարծում է, որ կղզու բնակիչներն այլևս չպետք է հանդուրժեն անհարգալից վերաբերմունքը։ Նա նաև մտադիր է համախմբել գրենլանդական կուսակցությունների առաջնորդներին՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների։
Էգեդեի «Ինուիտ Ատակաթիգիիթ» (Ժողովրդական համայնք) կուսակցությունը մարտի 11-ի խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել է միայն երրորդ տեղը, ուստի, այն այլևս չի ղեկավարի կառավարության նոր կաբինետը։
«Այժմ Ամերիկայի նախագահը հերթական անգամ հայտարարել է մեր անեքսիայի մասին, ես հարգում եմ ընտրությունների արդյունքները, բայց քանի որ ես կարծում եմ, որ պարտավորություններ ունեմ որպես Գրենլանդիայի կառավարության նախագահի պաշտոնակատար, ես խնդրեցի գրասենյակին որքան հնարավոր է շուտ զանգահարել կուսակցության նախագահներին»,-գրել է Էգեդեն ֆեյսբուքյան իր էջում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 13-ին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կբռնակցի Գրենլանդիան, որը Դանիայի ինքնավար տարածք է։
16:58 14.03.2025
Թրամփը Բայդենի վարչակազմին մեղադրել է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վատթարացման համարԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն է մեղավոր, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններն այդքան վատացել են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ջո Բայդենը մեզ իսկական խառնաշփոթի մեջ գցեց Ռուսաստանի հետ, բայց ես պատրաստվում եմ մեզ դուրս հանել այդտեղից», – գրել է նա Truth Social-ում: ...
16:50 14.03.2025
«Ռեյնջերսը» պայքարից դուրս է թողել Մոուրինյուի «Ֆեներբահչեին»Ժոզե Մոուրինյուի գլխավորած «Ֆեներբահչեն» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում տանը 1-3 հաշվով Գլազգոյի «Ռեյնջերսին» պարտվելուց հետո պատասխան մրցավեճում Շոտլանդիայում հաղթել է 2-0 հաշվով, սակայն հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է և դուրս մնացել պայքարից: Շոտլանդական ակումբը կիսաեզրափակչի ուղեգիրը երկխաղյա դիմակայությամբ կվիճարկի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ: ...
16:43 14.03.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գնահատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հավանականությունըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է, որ լավատես է այս տարի Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հնարավորության հարցում։ «Այո, ես լավատես եմ, զգուշավոր լավատես եմ այս տարվա վերաբերյալ, բայց հուսով եմ, որ դա տեղի կունենա ավելի վաղ»,- ասել է նա ԱՄՆ կատարած այցի ժամանակ: ...
16:35 14.03.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։ ...
16:30 14.03.2025
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 13-րդն էՈՒԵՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների մարտ ամսվա դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է և այժմ զբաղեցնում է 13 հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 1828.210 վարկանիշային միավոր։ ՈՒԵՖԱ Եվրո 2026-ի ընտրական 6-րդ խմբում մեր մրցակից Ղազախստանի ընտրանին, որին Հայաստանի ազգային հավաքականը մարտի 12-ի Երևանում տեղի ունեցած խաղում պարտության մատնեց 4:2 հաշվով, լքել է […] ...
16:22 14.03.2025
Մշակույթի զարգացման հիմնադրամն այսուհետ կգործի Հայաստանի ազգային պատկերասրահի տարածքումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է Հայաստանի ազգային պատկերասրահի 8-րդ հարկում տեղակայված Մշակույթի զարգացման հիմնադրամի տարածքում, ծանոթացել կառույցի աշխատանքային պայմաններին ու գործունեության ընթացքին: Այցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Շրջելով տարածքում՝ նախարարը հետաքրքրվել է աշխատակազմի գործունեությամբ, ընթացիկ խնդիրներով, նոր միջավայրում աշխատանքային տրամադրվածությամբ և այլ հարցերով: Ժաննա Անդրեասյանի […] ...