Պենտագոնը վերակազմավորել է Ընդհանուր գնահատումների գրասենյակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+17.33 oC

Պենտագոնը վերակազմավորել է Ընդհանուր գնահատումների գրասենյակը

09:09 14.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հրամայել է վերակազմավորել Պենտագոնի ընդհանուր գնահատման գրասենյակը, որը վերլուծել է Միացյալ Նահանգների կողմից ռազմական ուժի կիրառման քաղաքական և տնտեսական ասպեկտները։ Այս մասին ասված է ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Շոն Պարնելի գրավոր հայտարարության մեջ։

«Որպես ազգի պաշտպանությունը ամրապնդելու դեպարտամենտի շարունակական հանձնառության մաս, պաշտպանության քարտուղարը հանձնարարել է լուծարել Ընդհանուր գնահատման գրասենյակը և մշակել այն վերակազմակերպելու ծրագիր՝ համաձայն դեպարտամենտի ռազմավարական առաջնահերթություններին:

Սա մեզ թույլ է տալիս կենտրոնացնել մեր ռեսուրսները ազգային անվտանգության մեր ամենահրատապ մարտահրավերների վրա՝ միաժամանակ պահպանելով հաշվետվողականությունը և արդյունավետությունը: Դեպարտամենտի բոլոր աշխատակիցները կտեղափոխվեն նախարարության կրիտիկական պաշտոններ, և կարգավորող պահանջները կկատարվեն առանց որևէ խախտումների»,-ասել է Պարնելը:

Ընդհանուր գնահատումների գրասենյակը ստեղծվել է Միացյալ Նահանգների 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի կողմից 1973 թվականին՝ որպես Պենտագոնի «ներքին ուղեղային կենտրոն»: Գերատեսչության ղեկավարը զբաղեցրել է երկրի պաշտպանության նախարարի օգնականի եւ խորհրդականի պաշտոնները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Բայդենի վարչակազմին մեղադրել է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վատթարացման համար

16:58 14.03.2025

Թրամփը Բայդենի վարչակազմին մեղադրել է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վատթարացման համար

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն է մեղավոր, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններն այդքան վատացել են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ջո Բայդենը մեզ իսկական խառնաշփոթի մեջ գցեց Ռուսաստանի հետ, բայց ես պատրաստվում եմ մեզ դուրս հանել այդտեղից», – գրել է նա Truth Social-ում: ...

«Ռեյնջերսը» պայքարից դուրս է թողել Մոուրինյուի «Ֆեներբահչեին»

16:50 14.03.2025

«Ռեյնջերսը» պայքարից դուրս է թողել Մոուրինյուի «Ֆեներբահչեին»

Ժոզե Մոուրինյուի գլխավորած «Ֆեներբահչեն» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում տանը 1-3 հաշվով Գլազգոյի «Ռեյնջերսին» պարտվելուց հետո պատասխան մրցավեճում Շոտլանդիայում հաղթել է 2-0 հաշվով, սակայն հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է և դուրս մնացել պայքարից: Շոտլանդական ակումբը կիսաեզրափակչի ուղեգիրը երկխաղյա դիմակայությամբ կվիճարկի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ: ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գնահատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հավանականությունը

16:43 14.03.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գնահատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հավանականությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է, որ լավատես է այս տարի Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հնարավորության հարցում։ «Այո, ես լավատես եմ, զգուշավոր լավատես եմ այս տարվա վերաբերյալ, բայց հուսով եմ, որ դա տեղի կունենա ավելի վաղ»,- ասել է նա ԱՄՆ կատարած այցի ժամանակ: ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

16:35 14.03.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։ ...

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 13-րդն է

16:30 14.03.2025

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 13-րդն է

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների մարտ ամսվա դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է և այժմ զբաղեցնում է 13 հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 1828.210 վարկանիշային միավոր։ ՈՒԵՖԱ Եվրո 2026-ի ընտրական 6-րդ խմբում մեր մրցակից Ղազախստանի ընտրանին, որին Հայաստանի ազգային հավաքականը մարտի 12-ի Երևանում տեղի ունեցած խաղում պարտության մատնեց 4:2 հաշվով, լքել է […] ...

Մշակույթի զարգացման հիմնադրամն այսուհետ կգործի Հայաստանի ազգային պատկերասրահի տարածքում

16:22 14.03.2025

Մշակույթի զարգացման հիմնադրամն այսուհետ կգործի Հայաստանի ազգային պատկերասրահի տարածքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է Հայաստանի ազգային պատկերասրահի 8-րդ հարկում տեղակայված Մշակույթի զարգացման հիմնադրամի տարածքում, ծանոթացել կառույցի աշխատանքային պայմաններին ու գործունեության ընթացքին: Այցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Շրջելով տարածքում՝ նախարարը հետաքրքրվել է աշխատակազմի գործունեությամբ, ընթացիկ խնդիրներով, նոր միջավայրում աշխատանքային տրամադրվածությամբ և այլ հարցերով: Ժաննա Անդրեասյանի […] ...

BACK_TO_TOP