Պերուացի ձկնորսին ողջ են գտել 95 օր բաց ծովում մնալուց հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+8.09 oC

Պերուացի ձկնորսին ողջ են գտել 95 օր բաց ծովում մնալուց հետո

17:01 16.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Էկվադորում 95 օր անց ողջ են գտել, անհետ կորած համարվող, պերուացի ձկնորսին։ Այս մասին հայտնել է Peru 21-ը:

Նապա Կաստրոյին վերջին անգամ տեսել են 2024 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ նա ծով է դուրս եկել իր ձկնորսական նավով՝ հայրենի Մարկոնա քաղաքից: Տղամարդը կապի մեջ է եղել իր հարազատների հետ, սակայն անհետացել է 10 օր անց Սանտա Ռոզա կղզուց 40 մղոն հեռավորության վրա:

Ձկնորսի հարազատները անմիջապես դիմել են իշխանություններին, սակայն որոնողական աշխատանքները ոչ մի դրական արդյունք չեն տվել։ Նրա գտնվելու վայրը անհայտ էր 84 օր:

Նապա Կաստրոյին ողջ են գտել Էկվադորի ջրերում և փրկել Էկվադորի ձկնորսական նավի անձնակազմը։ Այդ ժամանակ նա եղել է ծայրահեղ ծանր վիճակում և տառապել է ջրազրկումից՝ վերջին 15 օրն անցկացրել էր առանց խմելու ջրի։

Փրկելուց գրեթե անմիջապես հետո ձկնորսը տեսակապի միջոցով կապ է հաստատել հարազատների հետ՝ ասելու, որ ողջ-առողջ է։ Պերուացի ձկնորսի ընտանիքը կառավարությանը խնդրում է կազմակերպել Նապայի վերադարձը Պերու։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

01:00 17.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:55 17.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Եմենում ամերիկյան հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը

00:51 17.03.2025

Եմենում ամերիկյան հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը

Եմենի հյուսիսային և կենտրոնական հատվածների վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, վիրավորվել է առնվազն 98 մարդ: Այս մասին հայտնել է հութիների կառավարությունում առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։ «Մարտի 15-ին ամերիկյան թշնամու կողմից խաղաղ բնակիչների վրա իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 53, վիրավորվել՝ 98 մարդ»,- գրել է նա X-ի միկրոբլոգում: Հութիները պնդում […] ...

ԱՄՆ-ը գաղտնազերծելու է Քենեդու սպանությանն առնչվող ևս 2000 փաստաթուղթ

00:43 17.03.2025

ԱՄՆ-ը գաղտնազերծելու է Քենեդու սպանությանն առնչվող ևս 2000 փաստաթուղթ

ԱՄՆ վարչակազմը նախատեսում է գաղտնազերծել և հրապարակել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին նյութեր մի քանի շաբաթվա ընթացքում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Full Measure ծրագրին տված հարցազրույցում։ Ամերիկացի առաջնորդը նշել է, որ իր առաջին նախագահական ժամկետում գաղտնազերծել է որոշ նյութեր։ «Սակայն այդ ժամանակից ի վեր նրանք և մենք հայտնաբերել ենք […] ...

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նրա հետ հեռախոսազրույցից դրվագ է հրապարակել

00:29 17.03.2025

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նրա հետ հեռախոսազրույցից դրվագ է հրապարակել

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից անձնական կյանքից դրվագ է պատմել ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում, որի ձայնային տարբերակը հրապարակվել է նրա Ֆեյսբուքի էջում: «Ուզում եմ այսօր մի քանի խոսք ասել: Նախ՝ բարի պահեր եմ մաղթում ձեզ, որովհետև միայն պահը, ակնթարթն է իրականը և հավերժությանն ամենամոտը։ Այսօր ուզում եմ կիսվել ձեզ հետ մի շատ […] ...

Մեկնարկել է «Ներուժ»-ի 6-րդ շրջափուլի տեխնոլոգիական ստարտափների ծրագրերի հայտերի ընդունումը

00:14 17.03.2025

Մեկնարկել է «Ներուժ»-ի 6-րդ շրջափուլի տեխնոլոգիական ստարտափների ծրագրերի հայտերի ընդունումը

Մեկնարկել է «Ներուժ»-ի արդեն 6-րդ շրջափուլի տեխնոլոգիական ստարտափների ծրագրերի հայտերի ընդունումը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP