21:23 13.03.2025
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիկին հայտարարել է, որ «իրենք պետք է երաշխավորենք, որ Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ չպարունակի Ադրբեջանի նկատմամբ»։ Նա նաև անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությանը:
«Դրանք դեռ կան։ Մեզ պետք է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի։ Սա մեր ուղերձն է Հայաստանին, և մենք ասում ենք, որ Մինսկի խումբը պահպանելու տրամաբանություն չկա։ Այն ստեղծվել է Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Այսօր այս հարցը լուծված է»,-ասել է նա:
00:12 14.03.2025
Արայիկ Թոփալյանը՝ բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի Մ23 ԵԱ00:12 14.03.2025
Արայիկ Թոփալյանը՝ բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի Մ23 ԵԱՀայաստանի ներկայացուցիչ Արայիկ Թոփալյանը (55 կգ) Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ: Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 10-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշ Մեհմետ Հանիֆի Սարպին: ...
00:01 14.03.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 1-7-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 1-7-ը (2025թ․): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ մարտի 9-ին և 11-ին, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ ...
23:52 13.03.2025
Վեդիի ԲԿ-ն վերաձևավորման կարիք ունի. թե´ շենքային և թե´ բովանդակային առումով փոփոխությունների ենք գնալու. ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Վեդիի ԲԿ: Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վեդիի բժշկական կենտրոնը վերաձևավորման կարիք ունի. անհրաժեշտ է երեք տարբեր շենքերում բուժծառայության մատուցումը կազմակերպել մեկ հարկի տակ, ապահովելու նաև ծախսարդյունավետությունը: 2025 թվականի կապիտալ շինարարության ծախսերով նախատեսված է այս տարի վերանորոգել ծննդատան ներկայիս շենքը, որտեղ պետք է միավորվեն պոլիկլինիկական և […] ...
23:45 13.03.2025
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից դաշտերՄարտի 13-ին, ժամը 14:00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին հարակից տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:23-ին, մարվել՝ […] ...
23:36 13.03.2025
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Վանաձոր, Գյումրի և Հրազդան քաղաքներումՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ մի քանի քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 1-7-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Հերացի փողոցի հարակից տարածք՝ մարտի 3-ին, 6-ին և 7-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Գյումրի քաղաքում՝ մարտի 1-ին, […] ...
23:27 13.03.2025
Այժմ ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՄակրոնՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Այժմ ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը պետք է ճանապարհ հարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»: […] ...