20:11 13.03.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է երկու երկրների սահմանադրություններում միմյանց նկատմամբ հնարավոր տարածքային պահանջների առկայության հարցը, թեև Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում տարածքների պահանջներ որևէ երկրի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Բաքվից հնչող պահանջի հետ կապված հայկական կողմը Ադրբեջանի հետ ունի՞ որևէ քննարկում ՝ վարչապետը պատասխանեց.
«Ոչ, չունի դրա հետ կապված քննարկում»:
Փաշինյանը հիշեցրեց՝ այդ հարցի հետ կապված արդեն արտահայտել է Հայաստանի դիրքորոշումը:
«Առավել ևս Սահմանադրական դատարանի՝ նախորդ տարվա որոշումից հետո ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ: Երկրորդը՝ մենք կարծում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունում կան պահանջներ՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բայց այդ բոլոր հնարավոր ընկալումների հետ կապված հիմա արդեն կա նոր իրողություն: Այդ նոր իրողությունը խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստի առկայությունն է: Իսկ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը բոլոր այդ մտահոգությունները հասցեագրում է, լուծում է»,–ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ առաջիկա քննարկումներում կփորձեն Ադրբեջանի հետ խոսել այս հարցի վերաբերյալ և հասկանալ, թե որն է նրանց դիրքորոշման հիմնավորումը:
«Մենք էլ կարծում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունն է ՀՀ–ից տարածքային պահանջներ պարունակում: Հարց կբարձրացնեք, թե այդ դեպքում ինչու Հայաստանն էլ իր հերթին չի բարձրացնում Ադրբեջանի Սահմանադրության հարցը: Առավել ևս հիմա, երբ ունենք համաձայնեցված տեքստ, երկու կողմից հաստատված, որ տեքստը համաձայնեցված է, ասում եմ, որ խաղաղության համաձայնագրի նախագծի առնվազն երեք հոդվածներում այդ խնդիրներին անդրադարձ կա, և այդ հարցերը լուծված են»,–ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ եթե Բաքվի հետ երկկողմ քննարկմանն այդ հարցը քննարկեն, կքննարկեն այն հարցը, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, և, թե ինչու է Հայաստանը համարում, որ խաղաղության պայմանագրի տեքստը լուծել է այդ խնդիրը՝ այդ թվում Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանից տարածքների պահանջը: Անդրադառնալով հարցին՝ մինչև օրս Բաքվի հետ բանակցային սեղանի շուրջ Սահմանադրության հարց չի՞ քննարկվել ՝ վարչապետն ասաց.
«Իրենք ասել են, որ խնդիր են տեսնում: Մենք էլ ասել ենք, որ մենք մեր ներքին հարցերը չենք քննարկում: Սահմանադրության հետ կապված հարցերը մեր ներքին հարցերն են: Եվ մենք դա Ադրբեջանի հետ չենք քննարկում»:
22:24 13.03.2025
Այրվել է մոտ 400 հակ կուտակած անասնակեր23:16 13.03.2025
Յամալի հերթական պատմական ռեկորդը«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում գոլ էր խփել ու գոլային փոխանցում կատարել, ինչի արդյունքում գրանցել է պատմական ռեկորդ, հայտնում է CBS Sports-ը։ Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվողը 17 տարեկան և 241 օրականում դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի մեկ խաղում գոլ է խփել ու գոլային փոխանցում կատարել։ ...
23:07 13.03.2025
Կարո՞ղ է արդյոք Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն ազդել Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրի վրաԵվրախորհրդարանն այսօր ընդունել է «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունները» խորագրով բանաձևը։ Այդ բանաձևով եվրոպացի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։ Բանաձևի վերջնական տեքստը տարբերվո՞ւմ է նախագծից: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […] ...
22:51 13.03.2025
Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա. ՓաշինյանԱդրբեջանն «արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60-70 տոկոսը. Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ակոս» պարբերականը՝ այս մասին ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան այցելած թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում: Անդրադառնալով Բաքվի բարձրաձայնած՝ Ադրբեջանի իբր փախստականների վերադարձի վերաբերյալ հարցին՝ վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանն իրականում բարձրացնում է մի […] ...
22:46 13.03.2025
Ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել Արագած լեռան վրա ձնահյուսի դեպքը. զրույց Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ Ռաֆայել Խուդոյանի հետԻնչպես տեղյակ եք երկու օր առաջ իսպանացի 9 լեռնագնացներից բաղկացած արշավախումբը Արագածի հյուսիսային գագաթին ձնահյուսի տակ էր մնացել։ Նրանցից 8-ը փրկվել են, մեկի մասին սկզբում տեղեկություն տարածվեց որ անհետ կորած է, ապա ավելի ուշ նշվեց, որ մահացել է: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 51 փրկարար և լեռնագնաց, այդ թվում Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ […] ...
22:38 13.03.2025
Փաշինյանը թուրքական լրատվամիջոցների հետ հարցազրույցում շեշտել է Բաքվի բեմականացված դատավարությունների հարցը2020 թվականին նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությանը չի կարելի վերաբերալ հատվածական, դրանում նշվում է նաև գերիների վերադարձի մասին, սակայն մինչև օրս այդ խնդիրը լուծված չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ակոս» պարբերականը՝ այս մասին ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան այցելած թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում: Անդրադառնալով նոյեմբերի 9–ի հայտարարությանն առնչվող դրույթների վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը հետևյալ դիտարկումն […] ...
22:35 13.03.2025
Ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ սոցաջակցության միջոցառման նախագիծըԱյսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: «Նիստի օրակարգում ընդգրկված էր 1 հարց։ Զեկուցվող հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ սոցիալական […] ...