18:27 13.03.2025
ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության ու Փրկարար ծառայության նախաձեռնությամբ՝ մարտի 12-ին Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել «Դիմակայունության բարձրացում՝ հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով» թեմայով աշխատաժողով: Նպատակը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խթանումն էր՝ ուղղված տարերային երևույթների, հատկապես՝ սողանքների դեպքում բնակչության պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանը, աղետների ռիսկի կառավարման պլանավորմանը, հանրային իրազեկվածության և ճգնաժամային հաղորդակցման ընթացակարգերի բարելավմանն ու դիմակայունության բարձրացմանը։
Մասնակցում էին ՆԳ նախարարության աշխատակիցներ ու փրկարարական ծառայողներ, Տավուշի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, մարզի համայնքների և բնակավայրերի վարչական ղեկավարներ, արտակարգ իրավիճակների գծով պատասխանատուներ։
Կարևորելով աշխատաժողովի նշանակությունը՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդգծել է, որ նման հանդիպումները հնարավորություն են քննարկելու տարածաշրջանում առավել արդիական խնդիրներն ու դրանց լուծման և կանխարգելման միջոցները։
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը ներկայացնելով աշխատաժողովի նպատակը՝ ընդգծել է մասնավորապես դիմակայուն հասարակության ձևավորման անհրաժեշտությունը։ Նա կարևորել է նաև համայնքային մակարդակում կարողություններն ու համակարգված աշխատանքը, հանրության տեղեկացվածությունը, ինչը կօգնի ձևավորել իրազեկ և դիմակայուն հասարակություն։
ՆԳՆ աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչության ավագ մասնագետ Կարեն Աթայանը, որպես Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի միջոցառում, ներկայացրել է սողանքային ռիսկերի կառավարման համակարգի զարգացման ընթացքը։
ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է համայնքային մակարդակում աղետների ռիսկի կառավարման համակարգի ձևավորումը, քարտեզագրումը և բնակչության պատրաստվածության անհրաժեշտությունը:
ՓԾ տարերային աղետների բաժնի ավագ հրահանգիչ Անահիտ Դավթյանը ներկայացրել է սողանքների կանխարգելմանն ուղղված աշխատանքները, որոնց նպատակը մարդկանց իրազեկվածությունն ու պատրաստվածությունն է։
ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ Լիաննա Աբրահամյանը նշել է, որ հանրային իրազեկման միջոցառումներն էական նշանակություն ունեն բնակչության պատրաստվածության բարձրացման և ճգնաժամերի բացասական հետևանքների կանխարգելման տեսանկյունից, ինչի միջոցով հնարավոր է ստեղծել ավելի դիմակայուն հասարակություն։
Զեկուցողները կարևորել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների դերը բնակչության պատրաստվածության բարձրացման գործում։
Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը պատասխանել է ներկաների՝ Տավուշի մարզում սողանքավտանգ ուղղությունների առկայությանը, իրականացվող աշխատանքներին և հնարավոր վտանգներին վերաբերող հարցերին։
Ամփոփելով՝ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վահան Փիրումյանը նշել է, որ աղետների կանխարգելումն ու դրանց հետևանքների վերացումը առավել արդյունավետ են, երբ տեղական ինքնակառավարման մարմիններն ակտիվորեն ներգրավված են գործընթացներում։ Նա ընդգծել է, որ համատեղ աշխատանքի արդյունքում կարող է ձևավորվել կայուն և անվտանգ երկիր, որտեղ յուրաքանչյուրը գիտակցում է իր պատասխանատվությունը և պատրաստ է արձագանքել մարտահրավերներին։
22:24 13.03.2025
Այրվել է մոտ 400 հակ կուտակած անասնակեր22:51 13.03.2025
Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա. ՓաշինյանԱդրբեջանն «արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60-70 տոկոսը. Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ակոս» պարբերականը՝ այս մասին ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան այցելած թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում: Անդրադառնալով Բաքվի բարձրաձայնած՝ Ադրբեջանի իբր փախստականների վերադարձի վերաբերյալ հարցին՝ վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանն իրականում բարձրացնում է մի […] ...
22:46 13.03.2025
Ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել Արագած լեռան վրա ձնահյուսի դեպքը. զրույց Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ Ռաֆայել Խուդոյանի հետԻնչպես տեղյակ եք երկու օր առաջ իսպանացի 9 լեռնագնացներից բաղկացած արշավախումբը Արագածի հյուսիսային գագաթին ձնահյուսի տակ էր մնացել։ Նրանցից 8-ը փրկվել են, մեկի մասին սկզբում տեղեկություն տարածվեց որ անհետ կորած է, ապա ավելի ուշ նշվեց, որ մահացել է: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 51 փրկարար և լեռնագնաց, այդ թվում Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ […] ...
22:38 13.03.2025
Փաշինյանը թուրքական լրատվամիջոցների հետ հարցազրույցում շեշտել է Բաքվի բեմականացված դատավարությունների հարցը2020 թվականին նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությանը չի կարելի վերաբերալ հատվածական, դրանում նշվում է նաև գերիների վերադարձի մասին, սակայն մինչև օրս այդ խնդիրը լուծված չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ակոս» պարբերականը՝ այս մասին ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան այցելած թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում: Անդրադառնալով նոյեմբերի 9–ի հայտարարությանն առնչվող դրույթների վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը հետևյալ դիտարկումն […] ...
22:24 13.03.2025
Այրվել է մոտ 400 հակ կուտակած անասնակերՄարտի 13-ին, ժամը 17:31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղի գազալցակայանի հետնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ 18:57-ին: Այրվել է մոտ 400 […] ...
22:14 13.03.2025
Սպիտակում հարգանքի տուրք մատուցվեց Ճապոնիայի ցունամիի զոհերի հիշատակին2011թ. մարտի 11-ին Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիի 14-րդ տարելիցի կապակցությամբ Սպիտակ քաղաքում կազմակերպվել է հիշատակի միջոցառում։ Հանդիսավոր արարողության ընթացքում ծաղիկներ են խոնարհվել Ճապոնիայի ահեղ ցունամիի, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողներին։ Միջոցառմանը ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալները, Լոռու մարզային փրկարարական վարչության ծառայողները, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր […] ...
22:03 13.03.2025
Փաշինյանը պատասխանել է թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում: ...