17:55 13.03.2025
Կառավարությունը հաստատել է Ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների ֆինանսավորման կարգը:
Ըստ այդմ՝ առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ՀՀ Կառավարության ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի և ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողների կողմից փորձանմուշների արտադրման գործընթացի ձևավորման, ֆինանսավորման և իրավահարաբերությունների կանոնակարգման համար: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողները իրական խոչընդոտներ ունեն իրենց միջոցներով ստեղծված սահմանափակ քանակությամբ ապրանքը պետական փորձարկման ներկայացնելու գործընթացում, քանի որ ֆինանսական միջոցների ոչ բավարար լինելու պատճառով հնարավորություն չունեն ապահովելու պետական փորձարկման համար անհրաժեշտ փորձնական նմուշի որոշակի քանակություն։
Որոշմամբ՝ արտադրողներին հնարավորություն կընձեռնվի սեփական միջոցներով ստեղծված ապրանքը պետական փորձարկման ներկայացնելու համար համապատասխան քանակ ապահովելու նպատակով օգտվել դրանք պետական միջոցներով պատրաստելու հնարավորությունից։ Կսահմանվեն իրավահարաբերությունների ձևավորման, կանոնակարգման հիմքերը, շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինները, նրանց կողմից պատասխանելու և այլ գործընթացների իրականացման հստակ ժամկետները։ Արդյունքում՝ իրական հնարավորություն կստեղծվի տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար:
20:40 13.03.2025
ՌԴ-ում վագրը հոշոտել է անտառապահին20:22 13.03.2025
Կանաչ Երևան. աճող թվեր, բարելավվող միջավայրԵրևանի հին ու նոր փողոցները 2024-ին վերածնվում ու թարմություն էին ստանում կանաչ ֆոնդի երիտասարդացման շնորհիվ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Ավելացվել են նոր այգիներ, պուրակներ և քաղաքային անտառներ: Երևանի ներքաղաքային կանաչ տնկարկներում նախորդ տարի տնկվել է 4539 ծառ, 58276 թուփ, 344939 բազմամյա և միամյա ծաղիկներ և խոտաբույսեր։ Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի արտադրած […] ...
20:11 13.03.2025
Խաղաղության պայմանագրի տեքստը լուծել է այդ խնդիրը. Փաշինյանը՝ Սահմանադրության և տարածքային պահանջների հարցի մասինՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է երկու երկրների սահմանադրություններում միմյանց նկատմամբ հնարավոր տարածքային պահանջների առկայության հարցը, թեև Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում տարածքների պահանջներ որևէ երկրի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Բաքվից հնչող պահանջի հետ կապված […] ...
19:55 13.03.2025
Խաղաղության համաձայնագրի նախագծում միակողմանի ոչ մի դրույթ չկա. ՀՀ վարչապետՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերում է կողմերից միայն մեկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հավաստիացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Խաղաղության համաձայնագրի նախագծում միակողմանի ոչ մի դրույթ չկա: Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը և չի վերաբերվում Ադրբեջանին»,-վստահեցրել է վարչապետը: Այսպիսով, […] ...
19:44 13.03.2025
13 մշակաբույս կապահովագրվի, համայնքների զարգացման ծրագրերը կհամաֆինանսավորվեն. գործադիրի որոշումներըՊետությունն այս տարի ևս իր վրա կվերցնի գյուղացիական տնտեսությունների ապահովագրության ռիսկերի մեղմման զգալի մասը, պետական բյուջեից կհամաֆինանսավորվեն համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը: Այս և Կառավարության այսօրվա նիստի այլ որոշումների մասին՝ ռեպորտաժում: ...
19:30 13.03.2025
Բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով գերիների հարցը բարձրացնում ենք. ՓաշինյանՀայաստանի ղեկավարությունը բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով բարձրացնում է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների վերադարձի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան վստահեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մենք բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով այդ հարցը բարձրացնում ենք: Եթե չի լուծվել հարցը, նշանակում է, որ համաձայնություն չկա, ոչ թե նշանակում […] ...