Փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը․ կա զոհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 03 2025
  • $
    392.74
  • RUBLE
    4.55
  • 426.91
WEATHER
+13.09 oC

Փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը․ կա զոհ

17:43 13.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 13-ին` ժամը 13:12-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների Անտառային փողոցում այրվում է խոտածածկույթ և տան տանիք․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Անտառային փողոցի մոտակա ձորակում այրվում է տան տանիք և խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:50-ին, մարվել՝ 14:18-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 գմ), խոտածածկույթ, եղեգներ և ծառեր։

Փրկարարները տանը հարակից խոտածածկույթում հայտնաբերել են քաղաքացու այրված դի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարտի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:56 13.03.2025

Մարտի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բագրատունյաց պող․ 34ա, 36/1 շենքեր, Բագրատունյաց պող․ 4-րդ նրբ․ 21, 38ա շենքեր, Ե․Թադևոսյան փ․ 12, 12/1․12/2, 12/3, 12/5,12/6, 12/7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 51, 53 շենքեր, Ս․Զորավարի փ․ […] ...

Կանաչ Երևան. աճող թվեր, բարելավվող միջավայր

20:22 13.03.2025

Կանաչ Երևան. աճող թվեր, բարելավվող միջավայր

Երևանի հին ու նոր փողոցները 2024-ին վերածնվում ու թարմություն էին ստանում կանաչ ֆոնդի երիտասարդացման շնորհիվ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Ավելացվել են նոր այգիներ, պուրակներ և քաղաքային անտառներ: Երևանի ներքաղաքային կանաչ տնկարկներում նախորդ տարի տնկվել է 4539 ծառ, 58276 թուփ, 344939 բազմամյա և միամյա ծաղիկներ և խոտաբույսեր։ Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի արտադրած […] ...

Խաղաղության պայմանագրի տեքստը լուծել է այդ խնդիրը. Փաշինյանը՝ Սահմանադրության և տարածքային պահանջների հարցի մասին

20:11 13.03.2025

Խաղաղության պայմանագրի տեքստը լուծել է այդ խնդիրը. Փաշինյանը՝ Սահմանադրության և տարածքային պահանջների հարցի մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է երկու երկրների սահմանադրություններում միմյանց նկատմամբ հնարավոր տարածքային պահանջների առկայության հարցը, թեև Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում  տարածքների պահանջներ որևէ երկրի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Բաքվից հնչող պահանջի հետ կապված […] ...

SHANTNEWS

20:00 13.03.2025

SHANTNEWS

Խաղաղության համաձայնագրի նախագծում միակողմանի ոչ մի դրույթ չկա. ՀՀ վարչապետ

19:55 13.03.2025

Խաղաղության համաձայնագրի նախագծում միակողմանի ոչ մի դրույթ չկա. ՀՀ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերում է կողմերից միայն մեկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հավաստիացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Խաղաղության համաձայնագրի նախագծում միակողմանի ոչ մի դրույթ չկա: Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը և չի վերաբերվում Ադրբեջանին»,-վստահեցրել է վարչապետը: Այսպիսով, […] ...

13 մշակաբույս կապահովագրվի, համայնքների զարգացման ծրագրերը կհամաֆինանսավորվեն. գործադիրի որոշումները

19:44 13.03.2025

13 մշակաբույս կապահովագրվի, համայնքների զարգացման ծրագրերը կհամաֆինանսավորվեն. գործադիրի որոշումները

Պետությունն այս տարի ևս իր վրա կվերցնի գյուղացիական տնտեսությունների ապահովագրության ռիսկերի մեղմման զգալի մասը, պետական բյուջեից կհամաֆինանսավորվեն համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը: Այս և Կառավարության այսօրվա նիստի այլ որոշումների մասին՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP