Գևորգ Պապոյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 03 2025
  • $
    392.74
  • RUBLE
    4.55
  • 426.91
WEATHER
+13.09 oC

Գևորգ Պապոյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

17:23 13.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 13-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ փոխշահավետ գործակցության ընդլայնմանը, ներդրումային համագործակցության հնարավորություններին, առևտրաշրջանառության ծավալների ընդլայնմանը, ներկրվող և արտահանվող ապրանքների դիվերսիֆիկացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների ապահովմանը, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հեռանկարներին:

Հայաստանում և Ղազախստանում առկա զբոսաշրջային ներուժի մասին ճանաչելիության բարձրացման նպատակով քննարկվել է երկու երկրների տուրօպերատորների փոխայցերի կազմակերպման հնարավորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթերի վերականգնման հնարավորությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՌԴ-ում վագրը հոշոտել է անտառապահին

20:40 13.03.2025

ՌԴ-ում վագրը հոշոտել է անտառապահին

ՌԴ Պրիմորիեի երկրամասի Կրասնոարմեյսկի շրջանում վագրը հարձակվել է «Պրիմես» պետական ​​հասարակական հաստատության աշխատակցի վրա։ Սպանվել է 55-ամյա մի տղամարդ, ով 1996 թվականից աշխատում էր անտառտնտեսությունում: Այս մասին նշվում է Պրիմորիեի անտառտնտեսության, շրջակա միջավայրի պահպանության, վայրի բնության և բնական պաշարների նախարարության հայտարարության մեջ «Թաղամասի անտառապահը և նրա օգնականը գտնվում էին բնակեցված տարածքներից հեռու անտառում, երբ վագրը […] ...

Կանաչ Երևան. աճող թվեր, բարելավվող միջավայր

20:22 13.03.2025

Կանաչ Երևան. աճող թվեր, բարելավվող միջավայր

Երևանի հին ու նոր փողոցները 2024-ին վերածնվում ու թարմություն էին ստանում կանաչ ֆոնդի երիտասարդացման շնորհիվ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Ավելացվել են նոր այգիներ, պուրակներ և քաղաքային անտառներ: Երևանի ներքաղաքային կանաչ տնկարկներում նախորդ տարի տնկվել է 4539 ծառ, 58276 թուփ, 344939 բազմամյա և միամյա ծաղիկներ և խոտաբույսեր։ Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի արտադրած […] ...

Խաղաղության պայմանագրի տեքստը լուծել է այդ խնդիրը. Փաշինյանը՝ Սահմանադրության և տարածքային պահանջների հարցի մասին

20:11 13.03.2025

Խաղաղության պայմանագրի տեքստը լուծել է այդ խնդիրը. Փաշինյանը՝ Սահմանադրության և տարածքային պահանջների հարցի մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է երկու երկրների սահմանադրություններում միմյանց նկատմամբ հնարավոր տարածքային պահանջների առկայության հարցը, թեև Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում  տարածքների պահանջներ որևէ երկրի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Բաքվից հնչող պահանջի հետ կապված […] ...

SHANTNEWS

20:00 13.03.2025

SHANTNEWS

Խաղաղության համաձայնագրի նախագծում միակողմանի ոչ մի դրույթ չկա. ՀՀ վարչապետ

19:55 13.03.2025

Խաղաղության համաձայնագրի նախագծում միակողմանի ոչ մի դրույթ չկա. ՀՀ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերում է կողմերից միայն մեկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հավաստիացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Խաղաղության համաձայնագրի նախագծում միակողմանի ոչ մի դրույթ չկա: Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը և չի վերաբերվում Ադրբեջանին»,-վստահեցրել է վարչապետը: Այսպիսով, […] ...

13 մշակաբույս կապահովագրվի, համայնքների զարգացման ծրագրերը կհամաֆինանսավորվեն. գործադիրի որոշումները

19:44 13.03.2025

13 մշակաբույս կապահովագրվի, համայնքների զարգացման ծրագրերը կհամաֆինանսավորվեն. գործադիրի որոշումները

Պետությունն այս տարի ևս իր վրա կվերցնի գյուղացիական տնտեսությունների ապահովագրության ռիսկերի մեղմման զգալի մասը, պետական բյուջեից կհամաֆինանսավորվեն համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը: Այս և Կառավարության այսօրվա նիստի այլ որոշումների մասին՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP