Նախագահն ընդունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 03 2025
  • $
    392.74
  • RUBLE
    4.55
  • 426.91
WEATHER
+15.09 oC

Նախագահն ընդունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին

16:46 13.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին։

Հանդիպմանը նախարարը նախագահին է ներկայացրել նախարարության ծրագրերի իրականացման ընթացքը և առաջիկա նախաձեռնությունները։

Նախարարը ներկայացրել է նաև «ՀՀ Տիեզերական ռազմավարության» նախագիծը, որն իրենից ներկայացնում էր դետալային մշակված 5-ամյա զարգացման ծրագիր:

Ռազմավարությունը միտված է տիեզերական, ինչպես նաև հարակից՝ հեռահաղորդակցության, թվային տեխնոլոգիաների, գիտության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և այլ ոլորտներում ազգային անվտանգության բաղադրիչի ամրապնդումը, ժամանակակից աշխարհի արագընթաց փոփոխություններին համահունչ երկրի զարգացման ընթացքի ապահովումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի տեխնոլոգիական մրցունակության բարձրացման հնարավորություններն ու անհրաժեշտ միջոցառումները: Ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման հեռանկարները և գիտական ներուժի արդյունավետ օգտագործման մեխանիզմները։

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է բարձր տեխնոլոգիաների զարգացումը՝ որպես երկրի տնտեսական աճի և ազգային անվտանգության ամրապնդման առանցքային գործոն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 13.03.2025

SHANTNEWS

Խաղաղության համաձայնագրի նախագծում միակողմանի ոչ մի դրույթ չկա. ՀՀ վարչապետ

19:55 13.03.2025

Խաղաղության համաձայնագրի նախագծում միակողմանի ոչ մի դրույթ չկա. ՀՀ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերում է կողմերից միայն մեկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հավաստիացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Խաղաղության համաձայնագրի նախագծում միակողմանի ոչ մի դրույթ չկա: Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը և չի վերաբերվում Ադրբեջանին»,-վստահեցրել է վարչապետը: Այսպիսով, […] ...

13 մշակաբույս կապահովագրվի, համայնքների զարգացման ծրագրերը կհամաֆինանսավորվեն. գործադիրի որոշումները

19:44 13.03.2025

13 մշակաբույս կապահովագրվի, համայնքների զարգացման ծրագրերը կհամաֆինանսավորվեն. գործադիրի որոշումները

Պետությունն այս տարի ևս իր վրա կվերցնի գյուղացիական տնտեսությունների ապահովագրության ռիսկերի մեղմման զգալի մասը, պետական բյուջեից կհամաֆինանսավորվեն համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը: Այս և Կառավարության այսօրվա նիստի այլ որոշումների մասին՝ ռեպորտաժում: ...

Բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով գերիների հարցը բարձրացնում ենք. Փաշինյան

19:30 13.03.2025

Բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով գերիների հարցը բարձրացնում ենք. Փաշինյան

Հայաստանի ղեկավարությունը բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով բարձրացնում է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների վերադարձի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան վստահեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մենք բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով այդ հարցը բարձրացնում ենք: Եթե չի լուծվել հարցը, նշանակում է, որ համաձայնություն չկա, ոչ թե նշանակում […] ...

Քննարկվել են Երևանի և Թբիլիսիի միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր

19:18 13.03.2025

Քննարկվել են Երևանի և Թբիլիսիի միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր

Մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Անդրիա Բասիլայայի հետ։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից, քննարկվել են Երևան և Թբիլիսի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր։ ...

Փաշինյանը ներկայացրել է խաղաղության պայմանագրի համաձայնեցված 2 դրույթները

19:09 13.03.2025

Փաշինյանը ներկայացրել է խաղաղության պայմանագրի համաձայնեցված 2 դրույթները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի՝ չհամաձայնեցված որ երկու դրույթների առնչությամբ է հայկական կողմը համաձայնություն տվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է լրագրողների հետ զրույցում: «Արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են տեքստի համաձայնեցմամբ, ինչը, կարծում եմ, […] ...

BACK_TO_TOP