16:33 13.03.2025
Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան հանդիպման տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների տոմսերի վաճառքն իրականացվելու է միայն առցանց տարբերակով, այսինքն՝ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում:
Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան – Վրաստան հանդիպման ոչ ավելի, քան 4 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի իր անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը՝ մարտի 20-ին՝ առավոտյան ժամը 9-ին:
ՀՖՖ-ն տեղեկացնում է նաև, որ տոմս գնելու հնարավորություն ունենալու համար պետք է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո անհրաժեշտ է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է 30 րոպեի ընթացքում յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00 – 20։00-ը:
ՀՖՖ-ն նաև հայտնել է.
«Չնայած մի քանի օր առաջ ֆան-ակումբների կողմից արված հայտարարությանը՝ նրանցից ոչ մեկը պաշտոնապես չի դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տոմսերի հետ կապված որևէ հարցով: Ֆան-ակումբների համար սահմանված տեղերը մարզադաշտի տրիբունաներում և նրանց հատկացվող տոմսերի քանակը, նախորդ հանդիպումների համեմատ, մնացել են անփոփոխ: Կոչ ենք անում ազգային հավաքականի հանդիպումներից առաջ չդիմել նման մանիպուլյացիաների»:
Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակումներից խուսափելու նպատակով ֆեդերացիան խնդրում է բոլորին մարզադաշտ ժամանել խաղից առնվազն 2 ժամ շուտ:
Ավելի վաղ FAF-ն ու Red Eagles-ը հանդես էին եկել հայտարարությամբ:
19:55 13.03.2025
Խաղաղության համաձայնագրի նախագծում միակողմանի ոչ մի դրույթ չկա. ՀՀ վարչապետՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերում է կողմերից միայն մեկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հավաստիացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Խաղաղության համաձայնագրի նախագծում միակողմանի ոչ մի դրույթ չկա: Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը և չի վերաբերվում Ադրբեջանին»,-վստահեցրել է վարչապետը: Այսպիսով, […] ...
19:44 13.03.2025
13 մշակաբույս կապահովագրվի, համայնքների զարգացման ծրագրերը կհամաֆինանսավորվեն. գործադիրի որոշումներըՊետությունն այս տարի ևս իր վրա կվերցնի գյուղացիական տնտեսությունների ապահովագրության ռիսկերի մեղմման զգալի մասը, պետական բյուջեից կհամաֆինանսավորվեն համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը: Այս և Կառավարության այսօրվա նիստի այլ որոշումների մասին՝ ռեպորտաժում: ...
19:30 13.03.2025
Բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով գերիների հարցը բարձրացնում ենք. ՓաշինյանՀայաստանի ղեկավարությունը բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով բարձրացնում է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների վերադարձի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան վստահեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մենք բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով այդ հարցը բարձրացնում ենք: Եթե չի լուծվել հարցը, նշանակում է, որ համաձայնություն չկա, ոչ թե նշանակում […] ...
19:18 13.03.2025
Քննարկվել են Երևանի և Թբիլիսիի միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հետ կապված հարցերՄարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Անդրիա Բասիլայայի հետ։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից, քննարկվել են Երևան և Թբիլիսի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր։ ...
19:09 13.03.2025
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության պայմանագրի համաձայնեցված 2 դրույթներըՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի՝ չհամաձայնեցված որ երկու դրույթների առնչությամբ է հայկական կողմը համաձայնություն տվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է լրագրողների հետ զրույցում: «Արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են տեքստի համաձայնեցմամբ, ինչը, կարծում եմ, […] ...
18:57 13.03.2025
Դատախազը դատարան է հանձնել Լոռու մարզում կատարված սպանության մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթըԴատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2025 թվականի մարտի 10-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել սպանություն կատարելու մեջ մեղադրվող մի խումբ անձանց վերաբերյալ քրեական վարույթը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2024 թվականի հուլիսի 9-ին Լոռու մարզի բնակիչ Հ.Մ.-ն դուրս էր եկել իր բնակարանից և չէր վերադարձել: Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ Լոռու […] ...