Washington Post-ը մեկնաբանել է, թե ինչ ուղերձ է հղել Պուտինը ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 03 2025
  • $
    392.74
  • RUBLE
    4.55
  • 426.91
WEATHER
+19.09 oC

Washington Post-ը մեկնաբանել է, թե ինչ ուղերձ է հղել Պուտինը ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

14:53 13.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցուցադրական ռազմական ազդանշան է ուղարկել Միացյալ Նահանգների հետ բանակցություններին ընդառաջ՝ ժամանելով Կուրսկի շրջան կամուֆլյաժով, գրում է Washington Post-ը։

«Ուկրաինայում 30-օրյա հրադադարի շուրջ ամերիկացի պաշտոնյաների հետ բանակցություններից առաջ Պուտինը ցուցադրական ռազմական ազդանշան ուղարկեց, երբ նա տարիներ ի վեր առաջին անգամ կամուֆլյաժով ժամանեց Կուրսկի շրջան՝ նշելու ռուսական զորքերի առաջխաղացումը ուկրաինական ուժերի դեմ Ռուսաստանի հարավում»,- ասվում է հոդվածում։

Ռուսաստանի նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հանդիպում է անցկացրել Կուրսկի խմբավորման հրամանատարական կետերից մեկում։ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը երկրի ղեկավարին զեկուցել է, որ հարձակողական գործողությունների ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Կուրսկի սահմանային շրջանի ավելի քան 1100 քառակուսի կիլոմետր տարածք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ-ի և «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի միջև ստորագրվել է հուշագիր

18:14 13.03.2025

ՆԳՆ-ի և «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի միջև ստորագրվել է հուշագիր

Մարտի 12-ին Ներքին գործերի նախարարության և «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են նախարարության Գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը և հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Հարությունյանը։ Արա Ֆիդանյանը շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ ընդգծել է, որ Ներքին գործերի նախարարության համար մշտապես կարևոր է եղել սահմանափակ կարողություններով անձանց հետ համագործակցությունը։ Մարինե Հարությունյանն իր […] ...

5 տարի ժամկետով ազատազրկում՝ դանակի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար

18:07 13.03.2025

5 տարի ժամկետով ազատազրկում՝ դանակի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2025 թվականի փետրվարի 21-ի դատավճռով Նորայր Շախվերդյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելը) և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, […] ...

SHANTNEWS

18:00 13.03.2025

SHANTNEWS

Կստեղծվի հնարավորություն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար

17:55 13.03.2025

Կստեղծվի հնարավորություն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար

Կառավարությունը հաստատել է Ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների ֆինանսավորման կարգը: Ըստ այդմ՝ առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ՀՀ Կառավարության ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի և ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողների կողմից փորձանմուշների արտադրման գործընթացի ձևավորման, ֆինանսավորման և իրավահարաբերությունների կանոնակարգման համար: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողները իրական խոչընդոտներ ունեն […] ...

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

17:49 13.03.2025

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Մարտի 3-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 22 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը՝ ամսական 300.000 դրամի չափով, դադարեցվել է փետրվարի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև մարտ ամիսը ներառյալ: ...

Փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը․ կա զոհ

17:43 13.03.2025

Փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը․ կա զոհ

Մարտի 13-ին` ժամը 13:12-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների Անտառային փողոցում այրվում է խոտածածկույթ և տան տանիք․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Անտառային փողոցի մոտակա ձորակում այրվում է տան տանիք […] ...

BACK_TO_TOP