Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը պետք է մտահոգի Եվրախորհրդարանին, իսկ Եվրահանձնաժողովը չպետք է լռի. Մայքլ Մակնամարա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 03 2025
  • $
    392.74
  • RUBLE
    4.55
  • 426.91
WEATHER
+19.09 oC

Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը պետք է մտահոգի Եվրախորհրդարանին, իսկ Եվրահանձնաժողովը չպետք է լռի. Մայքլ Մակնամարա

14:22 13.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպական խորհրդարանում Իռլանդիան ներկայացնող պատգամավոր Մայքլ Մակնամարան համոզմունք է հայտնել, որ Եվրոպական միության կառույցները պետք է մտահոգված լինեն Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակով և գործուն քայլեր ձեռնարկեն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայքլ Մակնամարան այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ընթացքում։

Պատգամավորի դիտարկմամբ՝ Եվրոպական միության կառույցները պետք է մտահոգված լինեն Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացմամբ, ինչն արտահայտվում է նաև նրանով, որ Բաքուն հրաժարվում է համագործակցել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների հետ։

«Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը պետք է մտահոգի Եվրախորհրդարանին, իսկ Եվրահանձնաժողովը չպետք է լռի։

Լեռնային Ղարաբաղից 16 անձանց և 8 նախկին առաջնորդների շարունակվող ձերբակալությունն ու դատավարությունը պետք է դատապարտվի Ստալինի ցուցադրական դատավարությունների նման»,-իր ելույթում նշել է պատգամավորը:

Նա ընդգծել է, որ Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող դատավարություններին լրատվամիջոցների և դիտորդների հասանելիության մերժումը ևս պետք է դատապարտվի։

«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը դատական ​​գործընթացներին զուգահեռ հրաժարվում է համագործակցել Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման եվրոպական կոմիտեի հետ։ Ադրբեջանը փակում է նաև Կարմիր խաչի Բաքվի մասնաճյուղը, որը միակ միջազգային կազմակերպությունն է, որը հասանելիություն ունի Բաքվում պահվող հայերին»,-ասել է Մայքլ Մակնամարան։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սարգիս Խանդանյանը հանդիպել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտների հետ

18:20 13.03.2025

Սարգիս Խանդանյանը հանդիպել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտների հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 13-ին հանդիպել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտների հետ: Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել մեր երկրի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: «Հայաստանի խորհրդարանն աշխարհի, ինչպես նաեւ Եվրոպայի ամենաերիտասարդ խորհրդարաններից մեկն է»,- նշել է հանձնաժողովի նախագահը՝ ներկայացնելով հյուրերին խորհրդարանի կառուցվածքը, իր գլխավորած հանձնաժողովի գործունեությունը: […] ...

ՆԳՆ-ի և «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի միջև ստորագրվել է հուշագիր

18:14 13.03.2025

ՆԳՆ-ի և «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի միջև ստորագրվել է հուշագիր

Մարտի 12-ին Ներքին գործերի նախարարության և «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են նախարարության Գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը և հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Հարությունյանը։ Արա Ֆիդանյանը շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ ընդգծել է, որ Ներքին գործերի նախարարության համար մշտապես կարևոր է եղել սահմանափակ կարողություններով անձանց հետ համագործակցությունը։ Մարինե Հարությունյանն իր […] ...

SHANTNEWS

18:00 13.03.2025

SHANTNEWS

Կստեղծվի հնարավորություն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար

17:55 13.03.2025

Կստեղծվի հնարավորություն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար

Կառավարությունը հաստատել է Ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների ֆինանսավորման կարգը: Ըստ այդմ՝ առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ՀՀ Կառավարության ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի և ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողների կողմից փորձանմուշների արտադրման գործընթացի ձևավորման, ֆինանսավորման և իրավահարաբերությունների կանոնակարգման համար: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողները իրական խոչընդոտներ ունեն […] ...

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

17:49 13.03.2025

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Մարտի 3-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 22 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը՝ ամսական 300.000 դրամի չափով, դադարեցվել է փետրվարի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև մարտ ամիսը ներառյալ: ...

Փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը․ կա զոհ

17:43 13.03.2025

Փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը․ կա զոհ

Մարտի 13-ին` ժամը 13:12-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների Անտառային փողոցում այրվում է խոտածածկույթ և տան տանիք․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Անտառային փողոցի մոտակա ձորակում այրվում է տան տանիք […] ...

BACK_TO_TOP