Հարավային Կորեայում մեղադրանք է առաջադրվել օդաչուներին, ովքեր ռումբեր են նետել բնակելի շենքերի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 03 2025
  • $
    392.74
  • RUBLE
    4.55
  • 426.91
WEATHER
+17.09 oC

Հարավային Կորեայում մեղադրանք է առաջադրվել օդաչուներին, ովքեր ռումբեր են նետել բնակելի շենքերի վրա

15:52 13.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի երկու օդաչուների մեղադրանք է առաջադրվել անցյալ շաբաթ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, երբ նրանք սխալմամբ ռումբեր էին նետել ուսումնավարժարանի տարածքից դուրս, հինգշաբթի հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:

«Քրեական հետախուզության վարչությունը հաստատել է, որ միջադեպի անմիջական պատճառը օդաչուների կողմից թիրախային կոորդինատների սխալ մուտքագրումն է եղել»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Օդաչուներին մեղադրել են անփութության մեջ, որի հետևանքով վիրավորվել է 38 մարդ, այդ թվում՝ 24 խաղաղ բնակիչ, նաև վնասվել են շենքեր, այդ թվում՝ եկեղեցի։

Գործակալության տվյալներով՝ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը միջադեպը կապել է նաև ոչ պատշաճ հրամանների հետ և հետաքննությունից հետո երկու հրամանատարի ազատել է աշխատանքից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով գերիների հարցը բարձրացնում ենք. Փաշինյան

19:30 13.03.2025

Բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով գերիների հարցը բարձրացնում ենք. Փաշինյան

Հայաստանի ղեկավարությունը բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով բարձրացնում է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների վերադարձի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան վստահեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մենք բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով այդ հարցը բարձրացնում ենք: Եթե չի լուծվել հարցը, նշանակում է, որ համաձայնություն չկա, ոչ թե նշանակում […] ...

Քննարկվել են Երևանի և Թբիլիսիի միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր

19:18 13.03.2025

Քննարկվել են Երևանի և Թբիլիսիի միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր

Մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Անդրիա Բասիլայայի հետ։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից, քննարկվել են Երևան և Թբիլիսի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր։ ...

Փաշինյանը ներկայացրել է խաղաղության պայմանագրի համաձայնեցված 2 դրույթները

19:09 13.03.2025

Փաշինյանը ներկայացրել է խաղաղության պայմանագրի համաձայնեցված 2 դրույթները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի՝ չհամաձայնեցված որ երկու դրույթների առնչությամբ է հայկական կողմը համաձայնություն տվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է լրագրողների հետ զրույցում: «Արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են տեքստի համաձայնեցմամբ, ինչը, կարծում եմ, […] ...

Դատախազը դատարան է հանձնել Լոռու մարզում կատարված սպանության մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթը

18:57 13.03.2025

Դատախազը դատարան է հանձնել Լոռու մարզում կատարված սպանության մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթը

Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2025 թվականի մարտի 10-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել սպանություն կատարելու մեջ մեղադրվող մի խումբ անձանց վերաբերյալ քրեական վարույթը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2024 թվականի հուլիսի 9-ին Լոռու մարզի բնակիչ Հ.Մ.-ն դուրս էր եկել իր բնակարանից և չէր վերադարձել: Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ Լոռու […] ...

Կառավարությունն ապահովում է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը. հատկացվել է ավելի քան 916 մլն դրամ

18:46 13.03.2025

Կառավարությունն ապահովում է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը. հատկացվել է ավելի քան 916 մլն դրամ

ՀՀ համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ սուբվենցիաների տրամադրման գործընթացի շրջանակում ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916,781.6 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել 12 համայնքների […] ...

Կրճատված տրանսպորտային միջոցները կամրացվեն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին

18:37 13.03.2025

Կրճատված տրանսպորտային միջոցները կամրացվեն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին

Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Արտաքին գործերի նախարարությանն ամրացված 9 տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ԱԳ նախարարի համապատասխան իրավական ակտով կիրականացվի տրանսպորտային միջոցների բաշխումը օտարերկրյա պետություններում համապատասխան դիվանագիտական ծառայության մարմիններին: Հիմնավորման համաձայն՝ նախարարության հաշվեկշռում […] ...

BACK_TO_TOP