12:38 13.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղար Մարին Ռատնիկի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին:
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել երկու բարեկամական երկրների միջև փոխհամագործակցության խթանումը:
Ընդգծելով հատկապես կրթության ոլորտում երկկողմ կապերի ամրապնդման կարևորությունը՝ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է ESTDEV ծրագրի իրականացմանը, որի շրջանակում Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի մանկավարժների համար էստոնական կողմի հետ համագործակցությամբ վերապատրաստումներ են կազմակերպվել: Կարևորվել է ծրագիրն ընդլայնելու և ՀՀ տարբեր մարզերում իրականացնելու հնարավորությունը: Անդրադարձ է եղել նաև «Դիմակայուն Սյունիք» նախագծին, որի շրջանակում Էստոնիայի Միջազգային զարգացման կենտրոնի կողմից Սյունիքի մարզի Կապան քաղաքի դպրոցների ուսուցիչների համար իրականացվել են վերապատրաստումներ: Այս համատեքստում կողմերը կարևորել են ծրագրի մասնակից ուսուցիչների մասնակցությամբ ճանաչողական այցերի կազմակերպումը՝ Էստոնիայի կրթական համակարգը և ուսումնական հաստատությունների գործունեությունն ուսումնասիրելու նպատակով:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Հայաստանում ընթացող կրթության ոլորտի մեծածավալ բարեփոխումները` անդրադառնալով, մասնավորապես, արհեստական բանականության և այլ նորարարական ծրագրերին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել կրթության թվայնացման ուղղությամբ:
Ընդգծելով կրթության ոլորտում Հայաստան-Էստոնիա փոխգործակցության խորացման կարևորությունը՝ Էստոնիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղար Մարին Ռատնիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել Հայաստանի ջանքերը՝ կրթական լայնածավալ բարեփոխումների իրականացման և մարտահրավերային իրավիճակների հաղթահարման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության զարգացման, ինչպես նաև համատեղ հետազոտական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այդ թվում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափով՝ ԵՄ «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի շրջանակում։
Կողմերը կարևորել են նաև գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը:
15:53 13.03.2025
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է. ԲայրամովԱդրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ ...
15:52 13.03.2025
Հարավային Կորեայում մեղադրանք է առաջադրվել օդաչուներին, ովքեր ռումբեր են նետել բնակելի շենքերի վրաՀարավային Կորեայի ռազմաօդային ուժերի երկու օդաչուների մեղադրանք է առաջադրվել անցյալ շաբաթ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, երբ նրանք սխալմամբ ռումբեր էին նետել ուսումնավարժարանի տարածքից դուրս, հինգշաբթի հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Քրեական հետախուզության վարչությունը հաստատել է, որ միջադեպի անմիջական պատճառը օդաչուների կողմից թիրախային կոորդինատների սխալ մուտքագրումն է եղել»,- ասվում է նախարարության հաղորդագրության […] ...
15:45 13.03.2025
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության փորձըՓետրվարի 13-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն զանգահարած կինը հայտնել էր, որ անհայտ անձը մտել է Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող իրենց բնակարան, սակայն տեսնելով իր տասնամյա տղային` հեռացել է: Դեպքի վայր մեկնած քրեական ոստիկանները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ, նաև ուսումնասիրել են տարածքը հոսկող սարքի տեսագրությունը: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և […] ...
15:41 13.03.2025
Ամերիկացիները և մենք կարծում ենք, որ ՆԱՏՕ-ն չի կարող քննարկվել ուկրաինական կարգավորման և Ուկրաինայի ապագայի համատեքստում․ ՈւշակովՄոսկվան և Վաշինգտոնը կարծում են, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համատեքստում չի կարող խոսք լինել Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին։ Այս դիրքորոշումը հնչեցրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ամերիկացիները և մենք կարծում ենք, որ ՆԱՏՕ-ն չի կարող քննարկվել ուկրաինական կարգավորման և Ուկրաինայի ապագայի համատեքստում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ ...
15:38 13.03.2025
Եվրախորհրդարանն ընդունեց Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևըԵվրոպական խորհրդարանը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ ընթացակարգի ներքո ընդունած բանաձևով դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունները» խորագրով բանաձևն ընդունվեց […] ...
15:30 13.03.2025
Թիկնիզյանի գոլային փոխանցումն ու «Լոկոմոտիվի» հաղթանակըՌուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու քառորդ եզրափակչում Մոսկվայի «Լոկոմոտիվը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է Մախաչկալայի «Դինամոյին»։ Մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 56-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել։ «Լոկոմոտիվից» հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ, կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը փոխարինվել է 66-րդ րոպեին։ Միխայիլ Գալակտիոնովի թիմը […] ...