Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 03 2025
  • $
    393.42
  • RUBLE
    4.54
  • 429.06
WEATHER
+19.09 oC

Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել

11:28 13.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին մրցափուլում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը Երևանում մրցել է Ղազախստանի ընտրանու հետ և 4:2 հաշվով հաղթանակ տարել:

Մեր ընտրանու կազմում երեք գոլ է խփել Նիկիտա Խրոմիխը, ևս մեկ գոլով աչքի է ընկել դարպասապահ Ալբերտ Աղաջանովը։

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2026 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել՝ դառնալով Հայաստանում խաղային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որը հասնում է նման հաջողության:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա Լիտվայում և Լատվիայում 2026 թվականի հունվարի 18-ից փետրվարի 8-ը։

ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված էր 6-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն էին Ալբանիան, Դանիան և Ղազախստանը։ Հայաստանի ընտրանին Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ խմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը` հավաքելով 16 միավոր:

ԵՎՐՈ-2026-ի եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 10 երկրների հավաքականները. նրանց միանալու են նաև եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։

Մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Հիմնական փուլում երկրորդ հորիզոնական զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

15:05 13.03.2025

ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցանկը: Լավագույնի կոչման համար պայքարում են Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Ջանը, ՊՍԺ-ի դարպասապահ Ջիջի Դոնարուման, Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը և «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն: ...

SHANTNEWS

15:00 13.03.2025

SHANTNEWS

Washington Post-ը մեկնաբանել է, թե ինչ ուղերձ է հղել Պուտինը ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

14:53 13.03.2025

Washington Post-ը մեկնաբանել է, թե ինչ ուղերձ է հղել Պուտինը ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցուցադրական ռազմական ազդանշան է ուղարկել Միացյալ Նահանգների հետ բանակցություններին ընդառաջ՝ ժամանելով Կուրսկի շրջան կամուֆլյաժով, գրում է Washington Post-ը։ «Ուկրաինայում 30-օրյա հրադադարի շուրջ ամերիկացի պաշտոնյաների հետ բանակցություններից առաջ Պուտինը ցուցադրական ռազմական ազդանշան ուղարկեց, երբ նա տարիներ ի վեր առաջին անգամ կամուֆլյաժով ժամանեց Կուրսկի շրջան՝ նշելու ռուսական զորքերի առաջխաղացումը ուկրաինական ուժերի դեմ Ռուսաստանի […] ...

Ո՛չ պատերազմի մեջ ենք, ո՛չ խաղաղության․ Կալլաս

14:45 13.03.2025

Ո՛չ պատերազմի մեջ ենք, ո՛չ խաղաղության․ Կալլաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը կարծում է, որ Եվրամիությունը ներկայումս ոչ պատերազմական, ոչ խաղաղ վիճակում է։ «Մենք բոլորս (Եվրոպայում) անհանգստացած ենք, քանի որ պատերազմի մեջ չենք, բայց մենք նաև խաղաղության մեջ չենք», – ասել է Կալլասը: Կառավարությունները պետք է բարդ որոշումներ կայացնեն պաշտպանական ծախսերն ավելացնելու համար, քանի որ երբ մենք […] ...

Եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման շրջանակում ՊԵԿ մասնագետներն այցելել են Արմավիր

14:38 13.03.2025

Եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման շրջանակում ՊԵԿ մասնագետներն այցելել են Արմավիր

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման մարզային հանդիպումները շարունակվում են։ Այս անգամ ՊԵԿ մասնագետները եղել են Արմավիր քաղաքում: ...

ՏԿԵ նախարարի տեղակալն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ չվերթերի վերականգնման հնարավորությունը

14:30 13.03.2025

ՏԿԵ նախարարի տեղակալն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ չվերթերի վերականգնման հնարավորությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Սիմոնյանը ողջունել է հյուրերին և կարևորել երկու երկրների միջև խորացող համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են շինարարության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։ Քննարկվել է նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթերի վերականգնման հնարավորությունը։ Կողմերը […] ...

BACK_TO_TOP