ԵՄ հանձնակատարը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայերի նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ հետաքննվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 03 2025
  • $
    393.42
  • RUBLE
    4.54
  • 429.06
WEATHER
+17.09 oC

ԵՄ հանձնակատարը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայերի նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ հետաքննվեն

10:55 13.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ ու անկողմնակալ ձևով հետաքննվեն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Յորգենսենն այդ մասին ասել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ժամանակ։

«Եվրոպական հանձնաժողովը հետևում է Լեռնային Ղարաբաղից 16 հայ մեղադրյալների դեմ ընթացող դատավարություններին, որոնք մեկնարկել են այս տարվա հունվարի 17-ից Բաքվի ռազմական դատարանում։ Մենք տեղյակ ենք, որ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները մտահոգություն են հայտնել այս դատավարությունների արդարության և մեղադրյալների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Շատերդ նույն մտահոգություններն եք արտահայտել, և այսօր մենք այս հարցերը շատ լուրջ ենք ընդունում՝ հետևելով զարգացումներին։ Արդար դատաքննության իրավունքը պետք է երաշխավորվի և հարգվի։ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում նույնպես ուշադիր հետևում է այս հարցերին և մեր մտահոգությունները փոխանցում Բաքվի իշխանություններին», – ասել է հանձնակատար Յորգենսենը՝ հավելելով, որ ԵՄ հարաբերություններն Ադրբեջանի հետ հիմնված են սկզբունքների վրա, որոնց երկու կողմերն էլ պարտավորվել են հավատարիմ մնալ։ Առաջին հերթին դա մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարգումն է։

«Ուստի, Եվրամիությունը շարունակելու է կոչ անել Ադրբեջանի կառավարությանը կատարել իր միջազգային պարտավորությունները, որոնք ներառում են օրինական դատավարության և արդար դատաքննության իրավունքը։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի Ադրբեջանը պարտավորվի ապահովել կալանավորվածների համար արժանապատիվ եւ անվտանգ պայմաններ։ Խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ և անկողմնակալ կերպով հետաքննվեն», – նշել է հանձնակատարը։

Հանձնակատար Յորգենսենը հավելել է, որ ԵՄ-ն շարունակելու է կոչ անել, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը,  հիմնվելով արդեն ձեռք բերված հաջողությունների վրա, շարունակեն առաջընթացը հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ։

«Եվրամիությունը կշարունակի աջակցել այս գործընթացին՝ կիրառելով մեր ունեցած բոլոր գործիքները։ Մենք պատրաստ ենք աջակցել կողմերին երկխոսության մեջ՝ ուղղված երկարատև և կայուն խաղաղության հաստատմանը», – եզրափակել է Յորգենսենը։

Եվրախորհրդարանի լիագումար նիստում մարտի 12-ին քննարկվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը, որը քվեարկության կդրվի մարտի 13-ին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆինլանդիան և Ուկրաինան ստորագրել են ռազմական համագործակցության հուշագիր

14:15 13.03.2025

Ֆինլանդիան և Ուկրաինան ստորագրել են ռազմական համագործակցության հուշագիր

Ֆինլանդիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Անտի Հակենենը և Ռուստեմ Ումերովը հուշագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում երկրների միջև երկկողմ համագործակցության մասին։ Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։ Երկկողմ համաձայնագիրը նպատակ ունի «խորացնել պաշտպանական համագործակցությունը», ասվում է հաղորդագրության մեջ։ «Ավելի սերտ համագործակցության ոլորտները ներառում են պաշտպանական նյութական հարցերը, տեղեկատվության փոխանակումը, հետազոտական ​​և նորարարական գործունեությունը, զինամթերքի արտադրությունը […] ...

ՀԱՊԿ-ը ողջունում է պետական ​​սահմանի վերաբերյալ Բիշքեկ-Դուշանբե համաձայնագրի ստորագրումը

14:07 13.03.2025

ՀԱՊԿ-ը ողջունում է պետական ​​սահմանի վերաբերյալ Բիշքեկ-Դուշանբե համաձայնագրի ստորագրումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական ​​սահմանի մասին համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին ասվում է կազմակերպության քարտուղարության հաղորդագրության մեջ։ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը ողջունում է Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև պետական ​​սահմանի մասին պայմանագրի ստորագրումը։ Երկու երկրների ղեկավարների հետևողական ջանքերի և քաղաքական կամքի շնորհիվ պետական ​​սահմանի գիծը համաձայնեցվել […] ...

Կրեմլից հայտնել են, որ Ուոլցն ու Ուշակովը հեռախոսազրույց են ունեցել

13:59 13.03.2025

Կրեմլից հայտնել են, որ Ուոլցն ու Ուշակովը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արդեն շփումներ եղել են, երեկ հեռախոսազրույց է եղել Ուոլցի և Ուշակովի միջև, որոշակի տեղեկություններ են տրամադրվել ռուսական կողմին»,- լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով ռուսական և ամերիկյան կողմերի շփումների մասին հարցին։ ...

Իրանն ու ԱՄՆ-ն արդեն բանակցություններ են վարում միջնորդների միջոցով

13:51 13.03.2025

Իրանն ու ԱՄՆ-ն արդեն բանակցություններ են վարում միջնորդների միջոցով

Թեհրանն ու Վաշինգտոնը կապեր են պահպանում և միջնորդների միջոցով արդեն խորհրդակցություններ են անցկացնում Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք միջուկային հարցի շուրջ հնարավոր բանակցությունների հետ կապված պլան և լավ մտածված ռազմավարություն ունենք: Բանակցությունները շարունակվում են միջնորդների միջոցով, ինչպես նաև պահպանվում է երեք եվրոպական երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և […] ...

Ներկայացվել են Վեդի խոշորացված համայնքի բնակավայրերի խնդիրները

13:45 13.03.2025

Ներկայացվել են Վեդի խոշորացված համայնքի բնակավայրերի խնդիրները

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մարտի 12-ին այցելել է Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Լուսաշող, Լանջանիստ, Շաղափ եւ Ուրցաձոր բնակավայրեր: Նրան ուղեկցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը եւ Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը: Համայնքում խնդիրները շատ են` գազաֆիկացման հարց, խմելու ու ոռոգման ջրի վատ որակ, իսկ […] ...

ՔՈ Տավուշի մարզային վարչության ծառայողները հայտնաբերել են հրազեն

13:42 13.03.2025

ՔՈ Տավուշի մարզային վարչության ծառայողները հայտնաբերել են հրազեն

Մարտի 12-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Աճարկուտ գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը տանն ապօրինի պահում է հրազեն: Նույն օրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված զննության ընթացքում առանձնատան պատշգամբում գտնվող բազմոցի հետևում հայտնաբերվել է «Տոզ» տեսակի, առանց գործարանային համարի ակոսափող հրազեն` յոթ փամփուշտով: Ըստ երիտասարդի` հանգուցյալ պապին պատկանող հրազենը գտել է […] ...

BACK_TO_TOP