10:00 13.03.2025
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կոչ է արել ԱՄՆ-ին միջուկային զենք տեղակայել Լեհաստանում: Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Թերթին տված հարցազրույցում Դուդան ասել է, որ ակնհայտ է համարում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է միջուկային զենք տեղափոխել Արեւմտյան Եվրոպայից կամ ԱՄՆ-ից Լեհաստան։
«ՆԱՏՕ-ի սահմանները շարժվեցին դեպի արևելք 1999 թվականին, ուստի, 26 տարի անց, պետք է լինի ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների տեղափոխում դեպի արևելք: Դա ինձ համար ակնհայտ է: Կարծում եմ, որ ոչ միայն ժամանակն է դա անելու, այլեւ ավելի անվտանգ կլիներ, եթե այդ զենքերն արդեն այստեղ լինեին»,- ասել է Դուդան։
13:32 13.03.2025
Ուկրաինական կարգավորման հարցով ամերիկացի բանակցողները գալիս են Ռուսաստան․ ՊեսկովՈւկրաինական կարգավորման հարցով ամերիկացի բանակցողները թռչում են Ռուսաստան, և համապատասխան շփումները նախատեսված են հինգշաբթի օրը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, բանակցողները թռչում են, իսկապես, շփումները ծրագրված են, մենք առաջ չենք վազի, հետո կպատմենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Մարտի 12-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ասել է, որ […] ...
13:25 13.03.2025
Եվրախորհրդարանի պատգամավորը Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացման անհրաժեշտություն է տեսնումԵվրոպական խորհրդարանում Լեհաստանը ներկայացնող պատգամավոր Միխալ Շերբան համոզմունք է հայտնել, որ Հայաստանի՝ Արևմուտքի հետ ավելի խորը ինտեգրացիային հասնելու համար անհրաժեշտ է խորացնել Երևանի հետ տնտեսական կապերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լեհ պատգամավորն այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ընթացքում ունեցած ելույթում։ Խոսելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին իրականացված էթնիկ զտումների […] ...
13:16 13.03.2025
Նոր Հաճըն համայնքի Արգել բնակավայրում և Արզնի համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներՄարտի 14-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Արգել բնակավայրում և Արզնի համայնքում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
13:08 13.03.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում մարտի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 13-ի ցերեկը, 14-18-ին աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։ ...
13:00 13.03.2025
Թրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել է Ռուսաստանի սահմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆի ինքնաթիռը հատել է Ռուսաստանի սահմանը։ Այս մասին հայտնում են Flightradar հետևող ծառայության տվյալները: Gulfstream G650 ինքնաթիռն ավելի վաղ օդ է բարձրացել Դոհայի միջազգային օդանավակայանից։ Ինքնաթիռը երթուղու եվրոպական հատվածում արդեն հատել է Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի օդային տարածքը և ներկայումս թռչում է Պսկովի շրջանի վրայով։ Մարտի 12-ին Սպիտակ […] ...
12:54 13.03.2025
Արարատի քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին հերթական բնակարանային գողության պահինՔրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացնելիս համագործակցեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ: Մարտի 12-ին, բնակարանային գողություն կատարելու պահին, Մասիս քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում հայտնաբերվեց և բնակարանային գողության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց 40-ամյա մի տղամարդ: Տղամարդը նաև մարտի 4-ից հետախուզվում էր Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից, դարձյալ` բնակարանային […] ...