ԱՄՆ Սենատը չունի կառավարության ֆինանսավորումը երկարաձգելու բավականաչափ ձայներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 03 2025
  • $
    393.42
  • RUBLE
    4.54
  • 429.06
WEATHER
+15.09 oC

ԱՄՆ Սենատը չունի կառավարության ֆինանսավորումը երկարաձգելու բավականաչափ ձայներ

08:49 13.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ Սենատի դեմոկրատները չեն ցանկանում պաշտպանել հանրապետականների առաջարկը՝ շարունակել դաշնային կառավարության ֆինանսավորումը մինչև ֆինանսական տարվա ավարտը, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին։ Այս մասին հայտարարել է սենատոր Թիմ Քեյնը (Վիրջինիայից) իր կուսակիցների հետ փակ հանդիպումից հետո։

Նրանք քննարկել են նախաձեռնությունը, որը երեքշաբթի հավանության է արժանացել Ներկայացուցիչների պալատի կողմից։

«Դեմոկրատները որևէ առնչություն չունեն այս օրինագծի հետ: Եվ մենք ցանկանում ենք, որ կարողանանք քվեարկել մեկ-երկու ուղղումների վերաբերյալ: Դա այն է, ինչին մենք ձգտում ենք»,-ասել է Քեյնը:

Իր հերթին, Սենատի դեմոկրատական ​​փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերն ընդգծել է, որ «Հանրապետականները բավարար ձայներ չունեն» ընթացակարգային քվեարկությունները ավարտելու և վերջնական քվեարկությանը անցնելու համար։

Դրա համար հանրապետականներին անհրաժեշտ է առնվազն Սենատի 8 դեմոկրատ՝ օրինագծին կողմ քվեարկելու համար, քանի որ դրա համար անհրաժեշտ է օրենսդիր մարմնի վերին պալատի 60 ձայն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին հերթական բնակարանային գողության պահին

12:54 13.03.2025

Արարատի քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին հերթական բնակարանային գողության պահին

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացնելիս համագործակցեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ: Մարտի 12-ին, բնակարանային գողություն կատարելու պահին, Մասիս քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում հայտնաբերվեց և բնակարանային գողության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց 40-ամյա մի տղամարդ: Տղամարդը նաև մարտի 4-ից հետախուզվում էր Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից, դարձյալ` բնակարանային […] ...

2026 թ․ Հայաստանը կնախագահի COP17-ը․ Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի հարակից քննարկմանը

12:45 13.03.2025

2026 թ․ Հայաստանը կնախագահի COP17-ը․ Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի հարակից քննարկմանը

ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Կանանց հզորացումը Ռիոյի կոնվենցիաների միջոցով. գենդերային հեռանկարներ՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և անապատացման հարցում» թեմայով հարակից քննարկմանը։ Այն կազմակերպվել է Հայաստանի, Բրազիլիայի և Մոնղոլիայի մշտական ներկայացուցչությունների կողմից՝ ՄԱԶԾ-ի և ՄԱԿ կանանց աջակցությամբ։ Քննարկման ընթացքում նախարարը հանդես է եկել […] ...

Քննարկվել են Էստոնիայի հետ կրթության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

12:38 13.03.2025

Քննարկվել են Էստոնիայի հետ կրթության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղար Մարին Ռատնիկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել երկու բարեկամական երկրների միջև փոխհամագործակցության խթանումը: Ընդգծելով հատկապես կրթության ոլորտում երկկողմ կապերի ամրապնդման կարևորությունը՝ […] ...

Ժամանակն է մարդու իրավունքները վեր դասել էժան նավթից ու գազից. ԵԽ պատգամավորը՝ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին

12:30 13.03.2025

Ժամանակն է մարդու իրավունքները վեր դասել էժան նավթից ու գազից. ԵԽ պատգամավորը՝ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին

Եվրոպական խորհրդարանում Պորտուգալիան ներկայացնող պատգամավոր Կատերինա Վիեյրան հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակվեն սովորականի պես և զոհաբերել եվրոպական արժեքները՝ հանուն տնտեսական և էներգետիկ շահերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորը հայտարարել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ժամանակ։ Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանում մարդու իրավունքների խորը […] ...

Երևանի հետ խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցված է․ Ալիև

12:21 13.03.2025

Երևանի հետ խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցված է․ Ալիև

Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասի շուրջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ներկայումս քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է»,- նշել է նա Բաքվում միջազգային Գլոբալ ֆորումի բացման ժամանակ։ ...

Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ

12:15 13.03.2025

Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման բաղադրիչն է, դրա էությունը, գործնականում կիրառման եղանակը, ինչպես նաև` քաղաքացու իրազեկվածության անհրաժեշտությունը` իրացնելու սոցիալական այս բաղադրիչից օգտվելու իր իրավունքը: Անահիտ Ավանեսյանը նախ ներկայացրել է սոցիալական կրեդիտից օգտվելու կարգը, նշել, որ , եթե քաղաքացին եկամտահարկ վճարող է, ներկայացրել է […] ...

BACK_TO_TOP