09:10 13.03.2025
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը կարգադրել է ստեղծել 200 միլիարդ պեսո արժողությամբ (մոտ 200 միլիոն դոլար) հիմնադրամ՝ ջրհեղեղից տուժած Բաիա Բլանկա քաղաքին օգնելու համար, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Նախագահ Խավիեր Միլեյը այցելել է Բաիա Բլանկա քաղաք և նշել փոթորկի հասցրած վնասի չափը, նա հրամայել է ստեղծել 200 միլիարդ պեսոյի հատուկ հիմնադրամ՝ տուժածներին անմիջականորեն, առանց միջնորդների օգնություն ցուցաբերելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Այս հիմնադրամը կառավարվելու է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության կողմից:
Ջրհեղեղը, որի պատճառով մեծ զբոսաշրջային և նավահանգստային քաղաքը փաստացի անցել է ջրի տակ, տեղի է ունեցել հորդառատ անձրևների պատճառով. տարեկան միջին տեղումները եղել են մեկ օրում։ Ավերվել են ճանապարհներ, ջրի տակ են անցել տներ ու մեքենաներ, քաղաքում խաթարվել է հաղորդակցությունը, անջատվել է էլեկտրականությունը։ Դաշնային իշխանությունները լրացուցիչ ուժեր են ուղարկել քաղաք աղետի հետևանքների դեմ պայքարելու համար։
12:38 13.03.2025
Քննարկվել են Էստոնիայի հետ կրթության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղար Մարին Ռատնիկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել երկու բարեկամական երկրների միջև փոխհամագործակցության խթանումը: Ընդգծելով հատկապես կրթության ոլորտում երկկողմ կապերի ամրապնդման կարևորությունը՝ […] ...
12:30 13.03.2025
Ժամանակն է մարդու իրավունքները վեր դասել էժան նավթից ու գազից. ԵԽ պատգամավորը՝ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասինԵվրոպական խորհրդարանում Պորտուգալիան ներկայացնող պատգամավոր Կատերինա Վիեյրան հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակվեն սովորականի պես և զոհաբերել եվրոպական արժեքները՝ հանուն տնտեսական և էներգետիկ շահերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորը հայտարարել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ժամանակ։ Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանում մարդու իրավունքների խորը […] ...
12:21 13.03.2025
Երևանի հետ խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցված է․ ԱլիևԱդրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասի շուրջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ներկայումս քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է»,- նշել է նա Բաքվում միջազգային Գլոբալ ֆորումի բացման ժամանակ։ ...
12:15 13.03.2025
Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման բաղադրիչն է, դրա էությունը, գործնականում կիրառման եղանակը, ինչպես նաև` քաղաքացու իրազեկվածության անհրաժեշտությունը` իրացնելու սոցիալական այս բաղադրիչից օգտվելու իր իրավունքը: Անահիտ Ավանեսյանը նախ ներկայացրել է սոցիալական կրեդիտից օգտվելու կարգը, նշել, որ , եթե քաղաքացին եկամտահարկ վճարող է, ներկայացրել է […] ...
12:10 13.03.2025
Գավառ համայնքի Նորատուս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄարտի 14-ին՝ ժամը 13։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...