Բուենոս Այրեսում կալանավորված ցուցարարներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 03 2025
  • $
    393.42
  • RUBLE
    4.54
  • 429.06
WEATHER
+14.09 oC

Բուենոս Այրեսում կալանավորված ցուցարարներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում

09:20 13.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բուենոս Այրեսի կենտրոնում ձերբակալված ցուցարարներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում, հայտարարել է Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիխը։

«Մենք բերման ենք ենթարկել հարյուրավոր ագրեսիվ քաղաքական ակտիվիստների, որոնք երկար տարիներ անպատիժ են գործում, նոր օրենքով ավելի քան 100 կալանավորի սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում»,- գրել է նախարարը X-ի իր էջում։

Ավելի վաղ նա LN+ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ բերման է ենթարկվել 150 մարդ։ Մի քանի օր առաջ Արգենտինայի Կոնգրեսը օրենք է ընդունել, որը նախատեսում է ավելի խիստ պատիժներ կազմակերպված հանցավորության համար։

Չորեքշաբթի օրը Արգենտինայի մայրաքաղաքի կենտրոնում՝ Կոնգրեսի շենքի մոտ, բողոքի ցույց է տեղի ունեցել, որին մասնակցել են կենսապայմանների բարելավման համար քարոզարշավ իրականացնող թոշակառուները, որոնց աջակցելու էին եկել երկրի բազմաթիվ ֆուտբոլային ակումբների երկրպագուներ։ Հրապարակում և հարակից փողոցներում հավաքվել է մոտ 2 հազար մարդ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Էստոնիայի հետ կրթության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

12:38 13.03.2025

Քննարկվել են Էստոնիայի հետ կրթության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղար Մարին Ռատնիկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել երկու բարեկամական երկրների միջև փոխհամագործակցության խթանումը: Ընդգծելով հատկապես կրթության ոլորտում երկկողմ կապերի ամրապնդման կարևորությունը՝ […] ...

Ժամանակն է մարդու իրավունքները վեր դասել էժան նավթից ու գազից. ԵԽ պատգամավորը՝ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին

12:30 13.03.2025

Ժամանակն է մարդու իրավունքները վեր դասել էժան նավթից ու գազից. ԵԽ պատգամավորը՝ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին

Եվրոպական խորհրդարանում Պորտուգալիան ներկայացնող պատգամավոր Կատերինա Վիեյրան հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակվեն սովորականի պես և զոհաբերել եվրոպական արժեքները՝ հանուն տնտեսական և էներգետիկ շահերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորը հայտարարել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ժամանակ։ Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանում մարդու իրավունքների խորը […] ...

Երևանի հետ խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցված է․ Ալիև

12:21 13.03.2025

Երևանի հետ խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցված է․ Ալիև

Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասի շուրջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ներկայումս քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է»,- նշել է նա Բաքվում միջազգային Գլոբալ ֆորումի բացման ժամանակ։ ...

Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ

12:15 13.03.2025

Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման բաղադրիչն է, դրա էությունը, գործնականում կիրառման եղանակը, ինչպես նաև` քաղաքացու իրազեկվածության անհրաժեշտությունը` իրացնելու սոցիալական այս բաղադրիչից օգտվելու իր իրավունքը: Անահիտ Ավանեսյանը նախ ներկայացրել է սոցիալական կրեդիտից օգտվելու կարգը, նշել, որ , եթե քաղաքացին եկամտահարկ վճարող է, ներկայացրել է […] ...

Գավառ համայնքի Նորատուս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:10 13.03.2025

Գավառ համայնքի Նորատուս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 14-ին՝ ժամը 13։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

SHANTNEWS

12:00 13.03.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP