09:40 13.03.2025
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» կազմակերպության ներկայացուցիչները ժամանել են Դոհա՝ մասնակցելու Գազայի հատվածի շուրջ բանակցություններին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում։
«Իսլամական ջիհադի բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Կատարի մայրաքաղաք Դոհա՝ բանակցություններ վարելու Գազայում ընթացիկ իրադարձությունների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պատվիրակության կազմի մասին տեղեկություն չի հաղորդվում։
Արդեն Կատարի մայրաքաղաքում է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը, ով ավելի վաղ հանդիպում է ունեցել մի շարք արաբական երկրների արտգործնախարարների հետ։
Մարտի 11-ին ՀԱՄԱՍ-ի խոսնակ Աբդել Ռահման Շադիդը հայտարարեց, որ բանակցությունները «սկսվել են» և հույս հայտնեց, որ դրանք կհանգեցնեն «զգալի առաջընթացի՝ գործարքի երկրորդ փուլի շուրջ լիարժեք բանակցությունների մեկնարկի ուղղությամբ»։
13:51 13.03.2025
Իրանն ու ԱՄՆ-ն արդեն բանակցություններ են վարում միջնորդների միջոցովԹեհրանն ու Վաշինգտոնը կապեր են պահպանում և միջնորդների միջոցով արդեն խորհրդակցություններ են անցկացնում Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք միջուկային հարցի շուրջ հնարավոր բանակցությունների հետ կապված պլան և լավ մտածված ռազմավարություն ունենք: Բանակցությունները շարունակվում են միջնորդների միջոցով, ինչպես նաև պահպանվում է երեք եվրոպական երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և […] ...
13:45 13.03.2025
Ներկայացվել են Վեդի խոշորացված համայնքի բնակավայրերի խնդիրներըՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մարտի 12-ին այցելել է Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Լուսաշող, Լանջանիստ, Շաղափ եւ Ուրցաձոր բնակավայրեր: Նրան ուղեկցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը եւ Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը: Համայնքում խնդիրները շատ են` գազաֆիկացման հարց, խմելու ու ոռոգման ջրի վատ որակ, իսկ […] ...
13:42 13.03.2025
ՔՈ Տավուշի մարզային վարչության ծառայողները հայտնաբերել են հրազենՄարտի 12-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Աճարկուտ գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը տանն ապօրինի պահում է հրազեն: Նույն օրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված զննության ընթացքում առանձնատան պատշգամբում գտնվող բազմոցի հետևում հայտնաբերվել է «Տոզ» տեսակի, առանց գործարանային համարի ակոսափող հրազեն` յոթ փամփուշտով: Ըստ երիտասարդի` հանգուցյալ պապին պատկանող հրազենը գտել է […] ...
13:36 13.03.2025
Ռուսական զորքերը Կուրսկի մարզում ազատագրել են Սուջան․ ՌԴ ՊՆՌուսական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Սուջա քաղաքի և Կուրսկի շրջանի երկու գյուղերի նկատմամբ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Հարձակողական գործողությունների ընթացքում Հյուսիսային զորախմբի ստորաբաժանումները ազատագրել են Մելովայա, Պոդոլ և Սուջա բնակավայրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ...
13:32 13.03.2025
Ուկրաինական կարգավորման հարցով ամերիկացի բանակցողները գալիս են Ռուսաստան․ ՊեսկովՈւկրաինական կարգավորման հարցով ամերիկացի բանակցողները թռչում են Ռուսաստան, և համապատասխան շփումները նախատեսված են հինգշաբթի օրը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, բանակցողները թռչում են, իսկապես, շփումները ծրագրված են, մենք առաջ չենք վազի, հետո կպատմենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Մարտի 12-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ասել է, որ […] ...
13:25 13.03.2025
Եվրախորհրդարանի պատգամավորը Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացման անհրաժեշտություն է տեսնումԵվրոպական խորհրդարանում Լեհաստանը ներկայացնող պատգամավոր Միխալ Շերբան համոզմունք է հայտնել, որ Հայաստանի՝ Արևմուտքի հետ ավելի խորը ինտեգրացիային հասնելու համար անհրաժեշտ է խորացնել Երևանի հետ տնտեսական կապերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լեհ պատգամավորն այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ընթացքում ունեցած ելույթում։ Խոսելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին իրականացված էթնիկ զտումների […] ...