08:05 13.03.2025
Մարտի 12-ին, ժամը 21:25-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնի ՀԷԿ-ի ճնշման ավազանում մաքրման աշխատանքներ իրականացնելիս տղամարդու դի է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ճնշման ավազանից (մոտ 4 մետր) դուրս են բերել դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։
11:58 13.03.2025
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չի նախատեսվում չեղարկելՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ տարածվող տեղեկատվությունն առ այն, թե ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը նախատեսվում է չեղարկել, չի համապատասխանում իրականությանը։ Օրենքի նախագիծը ներկայացված էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից, որի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունն սկզբունքորեն անընդունելի է։ Հորդորում ենք վստահել միայն նախարարության […] ...
11:53 13.03.2025
Ռուսաստանը ԱՄՆ-ին ներկայացրել է գործարքի և Վաշինգտոնի հետ հարաբերությունները վերականգնելու պահանջների ցուցակը․ ReutersReuters-ը, հղում անելով անանուն աղբյուրներին, պնդում է, որ Ռուսաստանն արդեն ներկայացրել է ԱՄՆ-ին ուկրաինական հակամարտության վերաբերյալ գործարք կնքելու և ռուս-ամերիկյան հարաբերությունները վերսկսելու իր պահանջների ցանկը, թեև այս հարցի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել ո՛չ Մոսկվայից, ո՛չ Վաշինգտոնից։ Երեքշաբթի Սաուդյան Արաբիայում կայացել է ԱՄՆ եւ Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը: Վլադիմիր Զելենսկու գրասենյակը բանակցություններից հետո հրապարակել է Կիևի […] ...
11:43 13.03.2025
Շենգավիթի համայնքային ոստիկանները վնասազերծել են նռնակներով սպառնացող երիտասարդինՄարտի 13-ի լուսադեմին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին խնդրում էր, որ Նոր Խարբերդի 16-րդ փողոցի տներից մեկին ոստիկան մոտենա։ Անմիջապես նշված հասցե մեկնեց Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ Ահազանգած 28-ամյա քաղաքացին երկու նռնակ ձեռքին պահանջում էր չմոտենալ, սպառնում էր գրավել և պայթեցնել տունը։ Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը իրավապահներին է հանձնել նռնակները։ […] ...
11:36 13.03.2025
Մինչ ԵՄ-ն ռազմավարական գործընկերություն է վարում, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնալ իր հարևաններին․ Եվրախորհրդարանի պատգամավորԵվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում։ Սլովիակիան ներկայացնող Միրիամ Լեքսմանը նշել է, որ Բաքվում ավելի քան 20 քաղաքական պատանդներին անմարդկային պայմաններում են պահում և նրանց նկատմամբ կեղծ դատավարություններ են իրականացվում: «Մինչ ԵՄ-ն ռազմավարական գործընկերություն է վարում, Բաքվի ռեժիմը շարունակում […] ...
11:28 13.03.2025
Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճելՖուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին մրցափուլում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը Երևանում մրցել է Ղազախստանի ընտրանու հետ և 4:2 հաշվով հաղթանակ տարել: Մեր ընտրանու կազմում երեք գոլ է խփել Նիկիտա Խրոմիխը, ևս մեկ գոլով աչքի է ընկել դարպասապահ Ալբերտ Աղաջանովը։ Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2026 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել՝ դառնալով […] ...
11:22 13.03.2025
Նիդերլանդների ԱԳ նախարարն այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտիՆիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը և նրա գլխավորած պատվիրակության անդամները Եվրոպական միության դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել են հայ-ադրբեջանական սահմանային գոտի։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Պատիվ է հյուրընկալել Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպին, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին և Հայաստան այցելած պատվիրակությանը»,-նշված է դիտորդական […] ...