Այրվել է խոտածածկ տարածք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 03 2025
  • $
    393.42
  • RUBLE
    4.54
  • 429.06
WEATHER
+13.09 oC

Այրվել է խոտածածկ տարածք

08:00 13.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 12-ին, ժամը 18:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աչաջուր գյուղի «Կապի տակ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:41-ին, մարվել՝ 22:38-ին: Այրվել է խոտածածկ տարածք․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է էկոպարեկային ծառայության 3 աշխատակից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չի նախատեսվում չեղարկել

11:58 13.03.2025

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չի նախատեսվում չեղարկել

ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ տարածվող տեղեկատվությունն առ այն, թե ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը նախատեսվում է չեղարկել, չի համապատասխանում իրականությանը։ Օրենքի նախագիծը ներկայացված էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից, որի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ ֆիզի­կական անձանց եկամուտ­ների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունն սկզբունքորեն անընդունելի է։ Հորդորում ենք վստահել միայն նախարարության […] ...

Ռուսաստանը ԱՄՆ-ին ներկայացրել է գործարքի և Վաշինգտոնի հետ հարաբերությունները վերականգնելու պահանջների ցուցակը․ Reuters

11:53 13.03.2025

Ռուսաստանը ԱՄՆ-ին ներկայացրել է գործարքի և Վաշինգտոնի հետ հարաբերությունները վերականգնելու պահանջների ցուցակը․ Reuters

Reuters-ը, հղում անելով անանուն աղբյուրներին, պնդում է, որ Ռուսաստանն արդեն ներկայացրել է ԱՄՆ-ին ուկրաինական հակամարտության վերաբերյալ գործարք կնքելու և ռուս-ամերիկյան հարաբերությունները վերսկսելու իր պահանջների ցանկը, թեև այս հարցի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել ո՛չ Մոսկվայից, ո՛չ Վաշինգտոնից։ Երեքշաբթի Սաուդյան Արաբիայում կայացել է ԱՄՆ եւ Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը: Վլադիմիր Զելենսկու գրասենյակը բանակցություններից հետո հրապարակել է Կիևի […] ...

Շենգավիթի համայնքային ոստիկանները վնասազերծել են նռնակներով սպառնացող երիտասարդին

11:43 13.03.2025

Շենգավիթի համայնքային ոստիկանները վնասազերծել են նռնակներով սպառնացող երիտասարդին

Մարտի 13-ի լուսադեմին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին խնդրում էր, որ Նոր Խարբերդի 16-րդ փողոցի տներից մեկին ոստիկան մոտենա։ Անմիջապես նշված հասցե մեկնեց Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ Ահազանգած 28-ամյա քաղաքացին երկու նռնակ ձեռքին պահանջում էր չմոտենալ, սպառնում էր գրավել և պայթեցնել տունը։ Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը իրավապահներին է հանձնել նռնակները։ […] ...

Մինչ ԵՄ-ն ռազմավարական գործընկերություն է վարում, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնալ իր հարևաններին․ Եվրախորհրդարանի պատգամավոր

11:36 13.03.2025

Մինչ ԵՄ-ն ռազմավարական գործընկերություն է վարում, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնալ իր հարևաններին․ Եվրախորհրդարանի պատգամավոր

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում։ Սլովիակիան ներկայացնող Միրիամ Լեքսմանը նշել է, որ Բաքվում ավելի քան 20 քաղաքական պատանդներին անմարդկային պայմաններում են պահում և նրանց նկատմամբ կեղծ դատավարություններ են իրականացվում: «Մինչ ԵՄ-ն ռազմավարական գործընկերություն է վարում, Բաքվի ռեժիմը շարունակում […] ...

Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել

11:28 13.03.2025

Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել

Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին մրցափուլում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը Երևանում մրցել է Ղազախստանի ընտրանու հետ և 4:2 հաշվով հաղթանակ տարել: Մեր ընտրանու կազմում երեք գոլ է խփել Նիկիտա Խրոմիխը, ևս մեկ գոլով աչքի է ընկել դարպասապահ Ալբերտ Աղաջանովը։ Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2026 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել՝ դառնալով […] ...

Նիդերլանդների ԱԳ նախարարն այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտի

11:22 13.03.2025

Նիդերլանդների ԱԳ նախարարն այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտի

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը և նրա գլխավորած պատվիրակության անդամները Եվրոպական միության դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել են հայ-ադրբեջանական սահմանային գոտի։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Պատիվ է հյուրընկալել Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպին, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին և Հայաստան այցելած պատվիրակությանը»,-նշված է դիտորդական […] ...

BACK_TO_TOP