23:59 16.03.2025
Պերմի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի (ПНИПУ) գիտնականները բացահայտել են քնի հետ կապված որոշ երևույթների պատճառները։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել են գիտական հաստատության մամուլի ծառայությունից։
Հայտնի է, որ քունը բաղկացած է չորս փուլից՝ նինջ (կիսաքուն վիճակ), թեթև քուն, խոր քուն և REM փուլ (rapid eye movement), որը հայտնի է նաև որպես աչքերի արագ շարժման քուն։ Խորը քնի ժամանակ մարմինը վերականգնվում է և արտադրում հորմոններ, իսկ երազներն ամենից հաճախ կապված են REM փուլի հետ:
Քնի կաթվածը (պարալիզ) մի վիճակ է, երբ մարդը արթնանում է, բայց չի կարող շարժվել: Դա տեղի է ունենում արթնության և REM քնի միջև անցման խանգարման պատճառով: Ուղեղը դա կարող է մեկնաբանել որպես սպառնալիք՝ առաջացնելով հալյուցինացիաներ և վախի զգացում: Սակայն այս երևույթը կապված չէ հոգեկան խանգարումների հետ և մի քանի վայրկյան կամ րոպե անց ինքնըստինքյան անցնում է։
Երազում ընկնելու զգացումը, որն ուղեկցվում է կտրուկ ցնցումով, մկանային ցնցում է: Դա տեղի է ունենում, երբ ուղեղը ստուգում է, թե արդյոք մարմինը ճիշտ է աշխատում: Այս երևույթը կարող է կապված լինել հոգնածության, կալցիումի անբավարարության կամ երիկամների անբավարարության հետ։
Պերմի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանը նշել է, որ որոշ կենդանիներ, ներառյալ դելֆինները, կետերը և փոկերը, Էվոլյուցիայի ընթացքում զարգացրել են մեկ կիսագնդում քնելու ունակությունը, ինչը նրանց թույլ է տալիս զգոն մնալ հանգստանալիս: Մարդն ընդունակ չէ միկիսագնդային քնի, բայց ունակ է պարզ կամ գիտակցված երազների, որոնցում քնածը հասկանում է, որ երազի մեջ է և կարող է կառավարել դրա սյուժեն։
Պերմի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականներն ավելացրել են, որ խառնվածքն ազդում է, թե ինչպիսի երազներ է տեսնում մարդը և որքան հաճախ է դրանք տեսնում։ Հայտնի է, որ խոլերիկները սովորաբար ունենում են վառ, զգացմունքային երազներ՝ ակտիվ սյուժեներով, սանգվինիկները՝ հագեցած երազներ՝ կապված աշխատանք կատարելու հետ, ֆլեգմատիկները՝ հազվադեպ և հատվածական, իսկ մելանխոլիկները՝ թույլ արտահայտված երազներ՝ կապված անցյալի հետ։
01:00 17.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:55 17.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:51 17.03.2025
Եմենում ամերիկյան հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը01:00 17.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:55 17.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
00:51 17.03.2025
Եմենում ամերիկյան հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ըԵմենի հյուսիսային և կենտրոնական հատվածների վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, վիրավորվել է առնվազն 98 մարդ: Այս մասին հայտնել է հութիների կառավարությունում առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։ «Մարտի 15-ին ամերիկյան թշնամու կողմից խաղաղ բնակիչների վրա իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 53, վիրավորվել՝ 98 մարդ»,- գրել է նա X-ի միկրոբլոգում: Հութիները պնդում […] ...
00:43 17.03.2025
ԱՄՆ-ը գաղտնազերծելու է Քենեդու սպանությանն առնչվող ևս 2000 փաստաթուղթԱՄՆ վարչակազմը նախատեսում է գաղտնազերծել և հրապարակել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին նյութեր մի քանի շաբաթվա ընթացքում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Full Measure ծրագրին տված հարցազրույցում։ Ամերիկացի առաջնորդը նշել է, որ իր առաջին նախագահական ժամկետում գաղտնազերծել է որոշ նյութեր։ «Սակայն այդ ժամանակից ի վեր նրանք և մենք հայտնաբերել ենք […] ...
00:29 17.03.2025
Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նրա հետ հեռախոսազրույցից դրվագ է հրապարակելԼեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից անձնական կյանքից դրվագ է պատմել ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում, որի ձայնային տարբերակը հրապարակվել է նրա Ֆեյսբուքի էջում: «Ուզում եմ այսօր մի քանի խոսք ասել: Նախ՝ բարի պահեր եմ մաղթում ձեզ, որովհետև միայն պահը, ակնթարթն է իրականը և հավերժությանն ամենամոտը։ Այսօր ուզում եմ կիսվել ձեզ հետ մի շատ […] ...
00:14 17.03.2025
Մեկնարկել է «Ներուժ»-ի 6-րդ շրջափուլի տեխնոլոգիական ստարտափների ծրագրերի հայտերի ընդունումըՄեկնարկել է «Ներուժ»-ի արդեն 6-րդ շրջափուլի տեխնոլոգիական ստարտափների ծրագրերի հայտերի ընդունումը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...