13:13 16.03.2025
Նախաճաշին չի կարելի ուտել սենդվիչներ, արագ պատրաստման շիլաներ, չոր նախաճաշեր (խմբ.հացահատիկային կամ հատիկային նախաճաշեր) կամ սոված փորին սև սուրճ խմել,- Gazeta.Ru-ին ասել է դիետոլոգ, հոգեթերապևտ, պրոֆեսոր և Սամարայի դիետոլոգիայի և դիետիկ թերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Միխայիլ Գինցբուրգը։
«Շատերը սովոր են իրենց առավոտը սկսել սենդվիչներով, արագ պատրաստվող շիլաներով կամ չոր նախաճաշերով: Առավոտյան մենք հաճախ ժամանակ չենք ունենում առողջարար ինչ որ բան պատրաստելու համար, ուստի ստիպված ենք լինում ուտել այս ուտելիքները։ Բայց այս ուտելիքներն ամենաառողջարարը չեն, օրինակ՝ արագ պատրաստվող շիլաները առողջարար ոչինչ չեն պարունակում, իսկ շաքարը հաճախ գլխավորում է բաղադրիչների ցանկը։ Նույնը վերաբերում է չոր նախաճաշերին (խմբ.հացահատիկային կամ հատիկային նախաճաշեր): Սենդվիչները հաճախ պատրաստվում են երշիկով, սակայն այն վերամշակված միս է, որը նույնպես առողջարար չէ: Բացի այդ, նման մթերքներին հաճախ ավելացնում են տրանս ճարպեր, որոնք մի շարք պաթոլոգիաներ են առաջացնում»,- նշեց բժիշկը։
Բացի այդ, որոշ մարդիկ հաճախ իրենց օրը սկսում են սև սուրճով դատարկ ստամոքսին: Սակայն, ըստ բժշկի, այս պրակտիկան օգտակար չէ։
«Առավոտյան դատարկ ստամոքսին սուրճ խմելը կարող է գրգռել ստամոքսի լորձաթաղանթը։ Սա կարող է հանգեցնել անհարմարության, այրոցի և նույնիսկ գաստրիտի: Բացի այդ, սուրճը խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, ինչը կարող է հանգեցնել սննդի արագացված տեղաշարժի ստամոքս-աղիքային տրակտով: Սա կարող է առաջացնել սովի զգացում ուտելուց անմիջապես հետո և մարսողության խանգարում: Այս պրակտիկան հատկապես վտանգավոր է ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Ամեն դեպքում, նպատակահարմար է սուրճ խմել կաթով, քանի որ այն ավելի մեղմ է ստամոքսի նկատմամբ»,- ասաց բժիշկը։
Գինցբուրգը նաև խորհուրդ է տվել օրը սկսել մեկ բաժակ ջրով, իսկ նախապես պատրաստված նախաճաշն էլ տանել աշխատանքի:
«Մյուս տարբերակն է, օրինակ, վարսակաձավարը եփել, բայց փաթեթի վրա նշվածից ժամանակից ավելի քիչ, և դրա մեջ չրեր ավելացնել։ Չոր նախաճաշի փոխարեն կարելի է գրանոլա օգտագործել մածունի հետ։ Նախաճաշին կարելի է նաև ուտել բանջարեղեն, ձու, տարեկանի հացի տոստեր հազարի հետ»,- եզրափակել է սննդաբանը։
00:46 17.03.2025
ԱՄՆ-ը գաղտնազերծելու է Քենեդու ևս 2000 փաստաթուղթԱՄՆ վարչակազմը նախատեսում է գաղտնազերծել և հրապարակել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին նյութեր մի քանի շաբաթվա ընթացքում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Full Measure ծրագրին տված հարցազրույցում։ Ամերիկացի առաջնորդը նշել է, որ իր առաջին նախագահական ժամկետում գաղտնազերծել է որոշ նյութեր։ «Սակայն այդ ժամանակից ի վեր նրանք և մենք հայտնաբերել ենք […] ...
00:29 17.03.2025
Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նրա հետ հեռախոսազրույցից դրվագ է հրապարակելԼեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից անձնական կյանքից դրվագ է պատմել ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում, որի ձայնային տարբերակը հրապարակվել է նրա Ֆեյսբուքի էջում: «Ուզում եմ այսօր մի քանի խոսք ասել: Նախ՝ բարի պահեր եմ մաղթում ձեզ, որովհետև միայն պահը, ակնթարթն է իրականը և հավերժությանն ամենամոտը։ Այսօր ուզում եմ կիսվել ձեզ հետ մի շատ […] ...
00:14 17.03.2025
Մեկնարկել է «Ներուժ»-ի 6-րդ շրջափուլի տեխնոլոգիական ստարտափների ծրագրերի հայտերի ընդունումըՄեկնարկել է «Ներուժ»-ի արդեն 6-րդ շրջափուլի տեխնոլոգիական ստարտափների ծրագրերի հայտերի ընդունումը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:59 16.03.2025
Գիտնականները նշել են քնի պարալիզի պատճառները և երազում ընկնելու զգացումըՊերմի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի (ПНИПУ) գիտնականները բացահայտել են քնի հետ կապված որոշ երևույթների պատճառները։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել են գիտական հաստատության մամուլի ծառայությունից։ Հայտնի է, որ քունը բաղկացած է չորս փուլից՝ նինջ (կիսաքուն վիճակ), թեթև քուն, խոր քուն և REM փուլ (rapid eye movement), որը հայտնի է նաև որպես աչքերի արագ շարժման քուն։ Խորը […] ...
23:56 16.03.2025
Հրդեհի ահազանգ Տաշիր քաղաքումՄարտի 16-ին, ժամը 16։46-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Պուշկինի փողոցում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17։49-ին։ Այրվել են Պուշկինի փողոցի տներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 80 […] ...
23:21 16.03.2025
Գիտնականները «հաղթել են» գլխի և պարանոցի քաղցկեղին՝ թիրախավորելով մեկ գենԹել Ավիվի համալսարանի գիտնականներն առաջին անգամ խմբագրել են SOX2 գենը՝ օգտագործելով CRISPR տեխնոլոգիան, որն օգնել է վերացնել գլխի և պարանոցի քաղցկեղի ուռուցքները մկների մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Advanced Science (AdvSci) ամսագրում: Նախկինում ենթադրվում էր, որ քաղցկեղի դեմ արդյունավետ պայքարը պահանջում է թիրախավորել մի քանի գեն, սակայն նոր աշխատանքը ցույց է տվել, որ չարորակ բջիջների […] ...