Դանիել Դանիելյանը հետևել է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման փորձին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    393.42
  • RUBLE
    4.54
  • 429.06
WEATHER
+10.09 oC

Դանիել Դանիելյանը հետևել է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման փորձին

19:53 12.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ համագործակցությամբ պատրաստվում է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման առաջնախաղին։

Համատեղ բեմադրության փորձին այսօր հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Դանիել Դանիելյանը փորձի դիտումից հետո կարևորել է այն փաստը, որ Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները հնարավորություն ունեն բալետային ներկայացմամբ հանդես գալու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում:

««Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացմամբ, բացի գեղարվեստական և գեղագիտական արժեքի ստեղծումից, քոլեջի սաների համար նաև կրթական շղթայի և մասնագիտական գործունեության ապահովման մեծ հնարավորություն է ստեղծվում: Անչափ կարևոր է, որ քոլեջի սաները կրթական գործընթացին զուգահեռ տեսնեն նաև մասնագիտական աճի, առաջխաղացման հնարավորություններն ու հարթակները։ Դասական արվեստի ճանապարհը դյուրին չէ, և երեխաները վաղ տարիքից պետք է հասկանան, թե իրենց ընտրած ուղին ուր կարող է տանել, և ինչի կարող են հասնել: Պետական երկու կառույցների՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Երևանի պարարվեստի պետական քոլեջի համագործակցությունն այս առումով, իսկապես, շատ կարևոր է: Այս գործակցությամբ նշյալ կառույցները մասնակցում են պետության կողմից ամրագրված մշակույթի ռազմավարության իրացման գործընթացին: Նախագծի միջոցով հանրահռչակվում է նաև հայկական երաժշտությունը. տարիներ առաջ «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման համար Ստեփան Լուսիկյանի հեղինակած այս հրաշալի ստեղծագործությունը նորից կհնչի բեմում: Բեմադրության ընտրությունը պատահական չէ, քանի որ այն աշխատասիրության և համատեղ աշխատանքի միջոցով բարիք ստեղծելու ուղերձներ է փոխանցում: Վստահ եմ, որ «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը շատ կսիրվի ոչ միայն երեխաների և պատանիների, այլև մեծահասակների կողմից»,- նշել է Դանիել Դանիելյանը:

Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն, բեմադրող բալետմայստեր և լիբրետոյի հեղինակ Դավիթ Գալստյանի խոսքով՝ այն ամբողջովին նոր ներկայացում է Ստեփան Լուսիկյանի երաժշտությամբ.

«Կարծում եմ՝ շատ գեղեցիկ մանկական բալետային ներկայացում է ստացվել, որը նոր շունչ է հաղորդելու մեր բալետային կյանքին և իր ուրույն տեղն է ունենալու Օպերայի և բալետի թատրոնի խաղացանկում: Ներկայացման մեջ ընդգրկված են պարարվեստի քոլեջի ավելի քան 70 սաներ: Բեմադրել եմ 2 ոճով՝ ժամանակակից պար (մրջյուններ) և բալետ (ճպուռներ, բզեզներ, անտառի բնակիչներ): Կարծում եմ՝ այս հակադրությունը հետաքրքրությամբ կընդունվի հանդիսատեսի կողմից: Բեմի ձևավորումը, զգեստները, 3D անիմացիան մեզ և մեր փոքրիկներին տանելու են հեքիաթային աշխարհ»:

«Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ 2025 թվականի առաջին առաջնախաղն է։ Ստեփան Լուսիկյանի հրաշալի երաժշտությամբ այս բալետային ներկայացումը բեմադրվել է դեռևս 90-ական թվականներին՝ անվանի բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանի կողմից: 30 տարի անց մաեստրո Դուրգարյանի նախաձեռնությամբ նորից բեմ է բարձրանում «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը:

«Ճպուռն ու մրջյունը» մանկական բալետ է 2 գործողությամբ: Կոմպոզիտորը Ստեփան Լուսիկյանն է, երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան (ՀՀ վաստակավոր արտիստ), դիրիժորներ՝ Աթանես Առաքելյան, Ռաֆֆի Միքայէլեան, բեմադրող բալետմայստեր և լիբրետոյի հեղինակ՝ Դավիթ Գալստյան, բեմադրող նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան (ՀՀ վաստակավոր արտիստ), զգեստների նկարիչ՝ Ռուբինէ Հովհաննիսյան, լուսային ձևավորումը՝ Եվգենի Գանզբուրգի, 3D անիմացիան՝ Վահան Հովհաննիսյանի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծն ու նպատակները

23:27 12.03.2025

Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծն ու նպատակները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ մեկնարկել են Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկումները: «Իմ խոսքում ներկայացրեցի նախագիծն ու դրա նպատակները: Նախագծի շուրջ քննարկումներին մասնակցելու համար կարող եք դիմել՝ նամակ գրելով [email protected] էլ փոստին»,- գրել է նա: Վարչապետը գրառմանը կից հրապարակել է բացման ելույթը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Մարտի 12-ը արքայախնձորի համաշխարհային օրն է

23:15 12.03.2025

Մարտի 12-ը արքայախնձորի համաշխարհային օրն է

Այս տոնը նվիրված է ոչ միայն արքայախնձոր մրգի, այլ ամբողջ աշխարհով մեկ նրա ճանապարհորդության պատմությանը: Արքայախնձորի մասին եվրոպացիները իմացան Ամերիկայի հայտնաբերումից հետո, և այն անմիջապես դարձավ դելիկատես Հին աշխարհում: 18-րդ դարում Անգլիայում այս միրգն այնքան թանկ էր գնահատվում, որ այն կարելի էր վարձակալել մի երեկո՝ ճաշկերույթի ժամանակ դիրք ցույց տալու համար: Ժամանակի ընթացքում միջազգային առևտրի […] ...

Հրդեհ՝ Սյունիքի մարզում․ տուժшծներ չկան

23:04 12.03.2025

Հրդեհ՝ Սյունիքի մարզում․ տուժшծներ չկան

Մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ «Վարդանի ձոր» կոչվող տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: ...

Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի առաջին քննարկումը խիստ արդյունավետ էր ու բովանդակային. Փաշինյան

22:51 12.03.2025

Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի առաջին քննարկումը խիստ արդյունավետ էր ու բովանդակային. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի առաջին քննարկումը խիստ արդյունավետ էր ու բովանդակային»: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Թուրքիայից Հայաստան ժամանած լրագրողները այցելել են հայ-թուրքական սահման

22:47 12.03.2025

Թուրքիայից Հայաստան ժամանած լրագրողները այցելել են հայ-թուրքական սահման

ՀՀ վարչապետի աշխատակազմի hանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված` թուրքական լրատվամիջոցների մասնակցությամբ եռօրյա մեդիատուրի շրջանակներում լրագրողներն այցելել են Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցակետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացել են վերանորոգված անցակետին, դրա տեխնիկական հնարավորություններին։ Արձանագրվել է, որ անցակետն ամբողջությամբ պատրաստ է գործարկմանը։ Լրագրողների թվում է եղել նաև «Ակոս» պարբերականի թղթակից Լուսյեն Քոփարը, ով տեղում […] ...

Իրականում ովքե՞ր են Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված հայերը

22:38 12.03.2025

Իրականում ովքե՞ր են Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված հայերը

Պարզվել է, թե ովքեր են այն հայերը, որոնք ցուցմունք են տվել Ռուբեն Վարդանյանի դեմ: Արտյոմ Երկանյանին ի՞նչ է հաջողվել պարզել նրանց մասին. թեմայի շուրջ Երկանյանը մանրամասներ է հաղորդել «Հորիզոնի»տաղավարում: «Հիշեցնեմ՝ երեկ Ադրբեջանի ռազմական հարցերով դատարանի նիստում հայկական ազգանուն ունեցող այդ երկու անձնավորությունները ներկայանալով որպես վկաներ, ցուցմունք են տվել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ՝ հայտարարելով, […] ...

BACK_TO_TOP