ՆԳՆ հանրային ծառայությունները կմատուցվեն շրջիկ ձևաչափով․ ընդլայնվել է մատուցվող ծառայությունների ցանկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    393.42
  • RUBLE
    4.54
  • 429.06
WEATHER
+11.09 oC

ՆԳՆ հանրային ծառայությունները կմատուցվեն շրջիկ ձևաչափով․ ընդլայնվել է մատուցվող ծառայությունների ցանկը

18:38 12.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ներքին գործերի նախարարությունը սկսում է հանրային ծառայությունների մատուցումը նոր ձևաչափով, նոր որակով և նոր պայմաններում։

Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակները հանրապետությունում կիրականացնեն շրջիկ սպասարկում՝ արդեն ընդլայնված ցանկով և հարմարավետ ու հատուկ կահավորված մեքենաների միջոցով։
Յուրաքանչյուր ամիս Ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվելու է ծառայությունների մատուցման ժամանակացույցն ու վայրերը, որին հետևելով՝ կարող եք ընտրել Ձեզ հարմար օրն ու ժամը և սպասարկվել նախանշված տեղում։

Մարտ ամսվա ընթացքում ՆԳՆ սպասարկման գրասենյակները հանրային ծառայություններ կմատուցեն՝
Մարտի 13-ին, ժամը 10։30-13։30, Արարատի մարզի Երասխ և ժամը 14։30-15։30 Զանգակատուն (մեքենաները տեղակայվելու են գյուղերի շրջանաձև երթևեկության ճանապարհահատվածում), ինչպես նաև, զուգահեռաբար, ժամը 10։30-13։30 Կոտայքի մարզի Գառնի (Շահումյան հրապարակում) և ժամը 14։30-17։30 Բյուրեղավան (Զորավար Անդրանիկի փողոց՝ Մշակույթի տան հարևանությամբ) համայնքներում՝ իրականացնելով դիմումների ընդունում և խորհրդատվական ծառայությունների մատուցում։

Մարտի 20-ին, ժամը 10։30-12։30, Արարատի մարզի Երասխ համայնքում ՆԳՆ շարժական գրասենյակը կիրականացնի փաստաթղթերի հանձնման աշխատանքներ, իսկ մարտի 21-ին, ժամը 10։30-12։30 պատրաստի փաստաթղթերը կհանձնվեն քաղաքացիներին արդեն Կոտայքի մարզի Գառնի համայնքում, իսկ ժամը 13։30-15։30՝ Բյուրեղավանում։

Մարտի 20-21-ին, միաժամանակ շարժական գրասենյակները կայցելեն Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներ՝ իրականացնելով դիմումների ընդունման և խորհրդատվական ծառայությունների մատուցման աշխատանքներ, զուգահեռաբար՝ նույն օրերին մեկ այլ շարժական գրասենյակ կլինի Լոռու մարզի Թումանյան և Ախթալա համայնքներում։ Մեկ շաբաթ անց՝ մարտի 28-ին, Գեղարքունիքի և Լոռու մարզի նույն համայքներում գրասենյակները կտրամադրեն թողարկված փաստաթղթերը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունների տիրույթում կմատուցվեն հետևյալ ծառայությունները․
✔️ անձնագրի փոխանակում,
✔️ հանրային ծառայությունների համարանիշի տեղեկանքի տրամադրում,
✔️ հաշվառման տեղեկանքի տրամադրում,
✔️ ժամանակավոր պաշտպանության վկայականի տրամադրում/փոխանակում,
✔️ հաշվառումից հանում,
✔️ ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունում,
✔️ անձնագրերի մասին տեղեկանքի դիմումների ընդունում,
✔️ խորհրդատվության տրամադրում։
Հաշվառման-քննական բաժինների տիրույթում կմատուցվեն հետևյալ ծառայությունները․
✔️ վարորդական իրավունքի վկայականի փոխանակում կամ կորստյան դեպքում՝ նորի տրամադրում,
✔️ սեփականության վկայականի փոխանակում կամ կորստյան դեպքում՝ նորի տրամադրում,
✔️ հաշվառման վկայագրի փոխանակում կամ կորստյան դեպքում՝ նորի տրամադրում,
✔️ հաշվառման վկայագրում անձնագրային տվյալների փոփոխություն,
✔️ տրանսպորտային միջոցի խոտանում,
✔️ հաշվառման ժամանակավոր կասեցում,
✔️ սահմանափակումների մասին տեղեկանքի տրամադրում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրականում ովքե՞ր են Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված հայերը

22:38 12.03.2025

Իրականում ովքե՞ր են Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված հայերը

Պարզվել է, թե ովքեր են այն հայերը, որոնք ցուցմունք են տվել Ռուբեն Վարդանյանի դեմ: Արտյոմ Երկանյանին ի՞նչ է հաջողվել պարզել նրանց մասին. թեմայի շուրջ Երկանյանը մանրամասներ է հաղորդել «Հորիզոնի»տաղավարում: «Հիշեցնեմ՝ երեկ Ադրբեջանի ռազմական հարցերով դատարանի նիստում հայկական ազգանուն ունեցող այդ երկու անձնավորությունները ներկայանալով որպես վկաներ, ցուցմունք են տվել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ՝ հայտարարելով, […] ...

Արտադրողականության խթանման նպատակային ծրագիր

22:22 12.03.2025

Արտադրողականության խթանման նպատակային ծրագիր

Արտադրողականության խթանման նպատակային ծրագիր Ի՞նչ է առաջարկում պետությունը բիզնեսին Արդիականացնել արտադրական հնարավորությունները Ներմուծել նոր տեխնոլոգիաներ Բարձրացնել արտադրանքի մրցունակությունն ու աշխատանքի արտադրողականությունը Ո՞վքեր կարող են օգտվել Մշակող արդյունաբերության, տեղեկատվության և կապի, շինարարության և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներ Ծրագրի մանրամասներն այստեղ  https://mineconomy.am/page/2837 ...

Դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել է 12-րդ դարի պարսից մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջավիի մեծարման օրվան նվիրված միջոցառմանը

22:11 12.03.2025

Դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել է 12-րդ դարի պարսից մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջավիի մեծարման օրվան նվիրված միջոցառմանը

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել է 12-րդ դարի պարսից մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջավիի մեծարման օրվան նվիրված միջոցառմանը։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Սեյեդ Աբբաս Սալեհին՝ անդրադառնալով Նիզամի Գյանջավիի գրական ժառանգությանն ու նշանակությանը: Նիզամի Գյանջավին իր հարուստ գրական ժառանգությամբ մեծ դեր է […] ...

SHANTNEWS

22:00 12.03.2025

SHANTNEWS

Կապանում բախվել է 6 ավտոմեքենա. կա տուժած

21:48 12.03.2025

Կապանում բախվել է 6 ավտոմեքենա. կա տուժած

Այսօր՝ մարտի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կապան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «BMW X5»-ի վարորդը, ով Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Հ.-ն է, տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում […] ...

Դեսպան Բալայանը Բելգիայի խորհրդարանի նախագահին ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները

21:36 12.03.2025

Դեսպան Բալայանը Բելգիայի խորհրդարանի նախագահին ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները

Մարտի 12-ին դեսպան Բալայանը հանդիպում ունեցավ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Բելգիայի համագործակցության լայն օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք շեշտվեց մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված համատեղ ջանքերի արդյունքում արձանագրված արդյունքները։ Զրուցակիցները ընդգծեցին Բելգիայի կառավարության կազմավորման համաձայնագրում Հայաստանին աջակցության ներառումը՝ […] ...

BACK_TO_TOP