Հուշագիրն ընդգծում է Հայաստանի տնտեսության մեջ կառուցապատման և շինարարության ոլորտների շարունակական ու կայուն զարգացման կարևորությունը. Գևորգ Պապոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    393.42
  • RUBLE
    4.54
  • 429.06
WEATHER
+12.09 oC

Հուշագիրն ընդգծում է Հայաստանի տնտեսության մեջ կառուցապատման և շինարարության ոլորտների շարունակական ու կայուն զարգացման կարևորությունը. Գևորգ Պապոյան

17:07 12.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «Հայաստանի շինարարների միությունը» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր։

Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Հայաստանի շինարարների միության» նախագահ Վահան Հարությունյանը և «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» նախագահ Գուրգեն Գրիգորյանը։

Համագործակցության այս կարևոր նախաձեռնության հիմքում պետության քաղաքականության առաջնահերթություններն են՝
✔ Գործարար միջավայրի բարելավում,
✔ Պետություն-մասնավոր համագործակցության խորացում,
✔ Շինարարության և կառուցապատման ոլորտի ձեռնարկատիրությունների խթանում,
✔ Օրենսդրական դաշտի կատարելագործում։

Հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվել են գործել համատեղ՝ օգտագործելով իրենց լիազորությունները, գործառույթներն ու հնարավորությունները՝ ՀՀ օրենսդրության շրջանակներում արդյունավետ համագործակցության ապահովման համար։

Համագործակցության հիմնական ուղղություններն են՝
🔹 Միմյանց աջակցություն ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում,
🔹 Օրենսդրական նախաձեռնությունների մշակում և անհրաժեշտ իրավական ակտերի առաջարկում,
🔹 Կառուցապատման և շինարարության ոլորտի կայուն զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում։

Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ այս եռակողմ հուշագիրը ընդգծում է Հայաստանի տնտեսության մեջ կառուցապատման և շինարարության ոլորտների շարունակական ու կայուն զարգացման կարևորությունը.

«Սա կարևոր քայլ է ոլորտի կայուն զարգացման և տնտեսության ընդհանուր առաջընթացի ապահովման ուղղությամբ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Բալայանը Բելգիայի խորհրդարանի նախագահին ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները

21:36 12.03.2025

Դեսպան Բալայանը Բելգիայի խորհրդարանի նախագահին ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները

Մարտի 12-ին դեսպան Բալայանը հանդիպում ունեցավ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Բելգիայի համագործակցության լայն օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք շեշտվեց մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված համատեղ ջանքերի արդյունքում արձանագրված արդյունքները։ Զրուցակիցները ընդգծեցին Բելգիայի կառավարության կազմավորման համաձայնագրում Հայաստանին աջակցության ներառումը՝ […] ...

Վերապատրաստվել են Փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության ծառայողները

21:24 12.03.2025

Վերապատրաստվել են Փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության ծառայողները

Փետրվարի 24-ից մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անձնակազմի համար կազմակերպվել և անց է կացվել «Առաջին բժշկական օգնություն տարբեր պաթոլոգիական իրավիճակներում և մարդկային մասունքների հետ վարվելաձևը» թեմայով վերապատրաստման դասընթաց: Դասընթացի նպատակն […] ...

ՊԱՏՄԱԿԱՆ. Հայաստանի ֆուտզալի հավաքականը առաջին անգամ իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

21:15 12.03.2025

ՊԱՏՄԱԿԱՆ. Հայաստանի ֆուտզալի հավաքականը առաջին անգամ իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

Ֆուտզալի Հայաստանի ազգային ընտրանին այսօր ընդունել էր Ղազախստանի ընտրանուն։ Մեր թիմը հաղթեց 4-2 հաշվով և զբաղեցրեց առաջին տեղն իր խմբում։ Այս արդյունքով ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նվաճել է ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր՝ դառնալով Հայաստանի պատմության ընթացքում թիմային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որ հասնում է նման հաջողության: Այս մասին հայտնել […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Այգեհովիտ գյուղում բռնկված հրդեհը

21:03 12.03.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Այգեհովիտ գյուղում բռնկված հրդեհը

Մարտի 12-ին, ժամը 13:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի մոտակայքում հրդեհ է բռնկվել․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի «Հուր հոբի» կոչվող հանդամասում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ քաղաքացի հոսպիտալացվել […] ...

Դեսպան Բալայանը դասախոսությամբ հանդես եկավ Բրյուգեում գտնվող Եվրոպական միության դիվանագիտական դպրոցում

20:52 12.03.2025

Դեսպան Բալայանը դասախոսությամբ հանդես եկավ Բրյուգեում գտնվող Եվրոպական միության դիվանագիտական դպրոցում

2025թ. մարտի 10-ին դեսպան Բալայանը դասախոսությամբ հանդես եկավ Բրյուգեում գտնվող Եվրոպական միության դիվանագիտական դպրոցում։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: Դասախոսության ընթացքում դեսպանն անդրադարձավ Հայաստան և Եվրամիության գործընկերության շրջանակներում ձեռքբերված հաջողություններին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերջին զարգացումներին և Հայաստանի ջանքերին` տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման նպատակով։ Դեսպան Բալայանը մասնակիցներին ներկայացրեց նաև Հայաստանի դերը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործում` […] ...

Լարված մթնոլորտ Գյումրու և Փարաքարի ընտրապայքարում. ինչպե՞ս է պատրաստվում ընտրություններին ԿԸՀ-ն

20:38 12.03.2025

Լարված մթնոլորտ Գյումրու և Փարաքարի ընտրապայքարում. ինչպե՞ս է պատրաստվում ընտրություններին ԿԸՀ-ն

Մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 15-ից, բայց հատկապես Գյումրիում կարծես թե քաղաքական մթնոլորտն արդեն ավելի լարված է: Ինչպե՞ս է այդ ընտրություններին պատրաստվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ինչպիսի՞ արձանագրումներ կան այսօրվա դրությամբ. այս և այլ հարցերի էլ այսօր «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Կենտրոնական ընտրաական հանձնաժողովի նախագահ Վահագն […] ...

BACK_TO_TOP