16:20 12.03.2025
Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին մարտի 17-ին առաջին անգամ կժամանի Բրյուսել՝ մասնակցելու երկրին օգնություն տրամադրող դոնորների միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում անելով աղբյուրներին։
Համաժողովը կանցկացվի 9-րդ անգամ, սակայն սիրիական իշխանություններն առաջին անգամ են ներկայացված։ Նախագահ Բաշար ալ-Ասադի օրոք պաշտոնական Դամասկոսին թույլ չեն տվել մասնակցել միջոցառմանը, իսկ դոնոր երկրների կողմից հավաքագրված միջոցները փոխանցվել են տարբեր կազմակերպությունների՝ շրջանցելով կառավարությունը։ Սպասվում է, որ համաժողովում կքննարկվեն Սիրիային միջազգային աջակցության, նրա տնտեսական վերականգնման և երկրում նոր քաղաքական համակարգի ձևավորման հարցեր։
Reuters-ի սիրիական աղբյուրները նաև նշել են, որ համաժողովին կարող է մասնակցել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան, սակայն անանուն եվրոպացի դիվանագետը գործակալությանը հայտնել է, որ նրա ներկայությունը Բրյուսելում չի սպասվում։
20:52 12.03.2025
Դեսպան Բալայանը դասախոսությամբ հանդես եկավ Բրյուգեում գտնվող Եվրոպական միության դիվանագիտական դպրոցում2025թ. մարտի 10-ին դեսպան Բալայանը դասախոսությամբ հանդես եկավ Բրյուգեում գտնվող Եվրոպական միության դիվանագիտական դպրոցում։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: Դասախոսության ընթացքում դեսպանն անդրադարձավ Հայաստան և Եվրամիության գործընկերության շրջանակներում ձեռքբերված հաջողություններին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերջին զարգացումներին և Հայաստանի ջանքերին` տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման նպատակով։ Դեսպան Բալայանը մասնակիցներին ներկայացրեց նաև Հայաստանի դերը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործում` […] ...
20:38 12.03.2025
Լարված մթնոլորտ Գյումրու և Փարաքարի ընտրապայքարում. ինչպե՞ս է պատրաստվում ընտրություններին ԿԸՀ-նՄարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 15-ից, բայց հատկապես Գյումրիում կարծես թե քաղաքական մթնոլորտն արդեն ավելի լարված է: Ինչպե՞ս է այդ ընտրություններին պատրաստվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ինչպիսի՞ արձանագրումներ կան այսօրվա դրությամբ. այս և այլ հարցերի էլ այսօր «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Կենտրոնական ընտրաական հանձնաժողովի նախագահ Վահագն […] ...
20:21 12.03.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ս․Տարոնցի փ․ 14, 15, 16, 30, 32 շենքեր, Ս․Տարոնցի նրբ․ 10, 12 շենքեր, Ներքին Շենգավիթ 9 փողոց 1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդնոր, Դավթաշեն 4-րդ թաղ․ 34, 35, 36, 42, 43, […] ...
20:10 12.03.2025
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 12-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...
19:53 12.03.2025
Դանիել Դանիելյանը հետևել է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման փորձինԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ համագործակցությամբ պատրաստվում է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման առաջնախաղին։ Համատեղ բեմադրության փորձին այսօր հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Դանիել Դանիելյանը փորձի դիտումից հետո կարևորել է այն փաստը, որ Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները հնարավորություն […] ...