Ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը ցույց է տալիս մեր նվիրումը Հայաստանի նկատմամբ․ Նիդերլանդների ԱԳ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    393.42
  • RUBLE
    4.54
  • 429.06
WEATHER
+18.09 oC

Ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը ցույց է տալիս մեր նվիրումը Հայաստանի նկատմամբ․ Նիդերլանդների ԱԳ նախարար

15:12 12.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը նոր փուլ է հարաբերությունների զարգացման համար։

«Նիդերլանդները հաճախ չէ, որ այսպիսի փաստաթուղթ է ստորագրում։ Սա հազվադեպ տեղի ունեցող իրադարձություն է։ Դա ցույց է տալիս այն նվիրումը, որը ունենք Հայաստանի նկատմամբ։ Սա խոսում է մեր կապերի մասին»,-ընդգծեց Վելդկամպը։

Նիդերլանդների արտգործնախարարը նշեց, որ փաստաթղթի ստորագրումը նպատակ ունի ամրապնդել քաղաքական, սոցիալական և տնտեսական կապերը՝ հիմնված երկուստեք հավակնությունների վրա։

«Շատ ուրախ եմ տեսնել այս երկկողմ նվիրվածությունը։ Այսօր ևս մեկ անգամ վերահաստատեցինք այն սկզբունքները, որոնց վրա հիմնված են մեր կապերը»,-հավելեց Վելդկամպը։

Բացի այդ, Նիդեռլանդների  արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ այցի շրջանակում Երևանում պաշտոնապես կբացվի Նիդեռլանդների դեսպանությունը։

«Մեր դեսպանությունն արդեն գործում էր Երևանում, սակայն մինչ այժմ պաշտոնական բացում չէինք իրականացրել։ Սա ևս մեկ կարևոր քայլ է Նիդերլանդների և Հայաստանի համագործակցության ամրապնդման համար»,-նշեց Վելդկամպը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը և Նիդերլանդները որոշում են կայացրել ամրապնդել իրենց քաղաքական երկխոսությունը

19:21 12.03.2025

Հայաստանը և Նիդերլանդները որոշում են կայացրել ամրապնդել իրենց քաղաքական երկխոսությունը

Մարտի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը: Ռազմավարական գործընկերության շրջանակ 1. Քաղաքական երկխոսություն 1. Հայաստանի Հանրապետությունը և Նիդերլանդները (այսուհետ` «Կողմեր») որոշում են կայացրել ամրապնդել իրենց քաղաքական երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա՝ ներառյալ […] ...

Աբովյան քաղաքում կկատարվի ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն

19:11 12.03.2025

Աբովյան քաղաքում կկատարվի ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն

Հաշվի առնելով 2 օր առաջ «Մաքրավան-Աբովյան» ջրատարի վթարը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Աբովյան քաղաքում ջրամատակարարման հետ կապված մեծ խնդիրներից խուսափելու համար գործարկել է լրացուցիչ պոմպեր: Սակայն, դրանով հանդերձ, ջրաքանակը բավարար չէ քաղաքում ժամանակացույցի պահպանման համար: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ընկերությունը ստիպված է Աբովյանում իրականացնել ջրամատակարարման գրաֆիկի որոշակի փոփոխություններ: «Ըստ այդմ, տեղեկացնում ենք, որ ս.թ. մարտի 13-ից մինչև […] ...

Եռակողմ հուշագիրը կնպաստի կառուցապատման և շինարարության ոլորտների կայուն զարգացմանը

19:00 12.03.2025

Եռակողմ հուշագիրը կնպաստի կառուցապատման և շինարարության ոլորտների կայուն զարգացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այսօր համագործակցության հուշագիր է ստորագրել «Հայաստանի շինարարների միություն» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների հետ: Հուշագրի կնքման համար հիմք են ընդունվել պետության քաղաքականության հիմնական նպատակները: Հուշագրի շրջանակներում նախատեսվում է սեփական կարողությունների, գործառույթների, հնարավորությունների սահմաններում ՀՀ օրենսդրության շրջանակներում համագործակցել միմյանց հետ՝ իրենց վերապահված լիազորությունների, գործառույթների, հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Տեղի է ունեցել «Մաքուր օդի ազգային երկխոսություն» թեմայով աշխատաժողով

18:53 12.03.2025

Տեղի է ունեցել «Մաքուր օդի ազգային երկխոսություն» թեմայով աշխատաժողով

Աշխատաժողովին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի տարածաշրջանային խորհրդական Սարանգու Ռադնարագչան, Համաշխարհային բանկի կլիմայական փոփոխությունների ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանը, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Օդի կոնվենցիայի քարտուղարության մասնագետ Կարոլին Սանս Նորիեգան, առողջապահության, Էկոնոմիկայի, տարածքային կառավարման և […] ...

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

18:45 12.03.2025

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրման ընթացքի վերաբերյալ։ Հաշվապահական հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրումն իրականացվում է ժամանակացույցի համաձայն, և նախատեսվում է գործընթացն ավարտել 2025 թվականի վերջին, որից հետո պաշտպանության նախարարության հաշվապահական հաշվառումն ամբողջովին կկատարվի էլեկտրոնային համակարգով՝ համաձայն Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին օրենքի և […] ...

ՆԳՆ հանրային ծառայությունները կմատուցվեն շրջիկ ձևաչափով․ ընդլայնվել է մատուցվող ծառայությունների ցանկը

18:38 12.03.2025

ՆԳՆ հանրային ծառայությունները կմատուցվեն շրջիկ ձևաչափով․ ընդլայնվել է մատուցվող ծառայությունների ցանկը

Ներքին գործերի նախարարությունը սկսում է հանրային ծառայությունների մատուցումը նոր ձևաչափով, նոր որակով և նոր պայմաններում։ Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակները հանրապետությունում կիրականացնեն շրջիկ սպասարկում՝ արդեն ընդլայնված ցանկով և հարմարավետ ու հատուկ կահավորված մեքենաների միջոցով։ Յուրաքանչյուր ամիս Ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվելու է ծառայությունների մատուցման ժամանակացույցն ու վայրերը, որին հետևելով՝ կարող […] ...

BACK_TO_TOP