13:51 12.03.2025
Եվրամիությունը դրական է արձագանքել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ուկրաինա հանդիպմանը և հայտարարել իր պատրաստակամության մասին՝ ամբողջությամբ մասնակցելու առաջիկա քայլերին Ուկրաինայի, ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ միասին:
«ԵՄ-ն ողջունում է Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը Սաուդյան Արաբիայի Թագավորությունում հանդիպումից հետո, ներառյալ առաջարկները հրադադարի մասին, հումանիտար ջանքերը, հետախուզության փոխանակման վերսկսումը և ԱՄՆ-ի աջակցությունը», – ասել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը:
Նա նշել է, որ Եվրամիության նպատակն է աջակցել Ուկրաինային համապարփակ, արդար և կայուն խաղաղության հասնելու գործում՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա:
«Հրադադարի առաջարկը, եթե ընդունվի Ռուսաստանի կողմից, կարող է կարևոր քայլ լինել այս ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Կալլասը նաև ողջունել է Սաուդյան Արաբիայի դերը այս քննարկումները ղեկավարելու գործում:
17:31 12.03.2025
Երկրաշարժ՝ Հայաստանում19:00 12.03.2025
Եռակողմ հուշագիրը կնպաստի կառուցապատման և շինարարության ոլորտների կայուն զարգացմանըՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այսօր համագործակցության հուշագիր է ստորագրել «Հայաստանի շինարարների միություն» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների հետ: Հուշագրի կնքման համար հիմք են ընդունվել պետության քաղաքականության հիմնական նպատակները: Հուշագրի շրջանակներում նախատեսվում է սեփական կարողությունների, գործառույթների, հնարավորությունների սահմաններում ՀՀ օրենսդրության շրջանակներում համագործակցել միմյանց հետ՝ իրենց վերապահված լիազորությունների, գործառույթների, հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:53 12.03.2025
Տեղի է ունեցել «Մաքուր օդի ազգային երկխոսություն» թեմայով աշխատաժողովԱշխատաժողովին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի տարածաշրջանային խորհրդական Սարանգու Ռադնարագչան, Համաշխարհային բանկի կլիմայական փոփոխությունների ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանը, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Օդի կոնվենցիայի քարտուղարության մասնագետ Կարոլին Սանս Նորիեգան, առողջապահության, Էկոնոմիկայի, տարածքային կառավարման և […] ...
18:45 12.03.2025
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկումՄարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրման ընթացքի վերաբերյալ։ Հաշվապահական հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրումն իրականացվում է ժամանակացույցի համաձայն, և նախատեսվում է գործընթացն ավարտել 2025 թվականի վերջին, որից հետո պաշտպանության նախարարության հաշվապահական հաշվառումն ամբողջովին կկատարվի էլեկտրոնային համակարգով՝ համաձայն Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին օրենքի և […] ...
18:38 12.03.2025
ՆԳՆ հանրային ծառայությունները կմատուցվեն շրջիկ ձևաչափով․ ընդլայնվել է մատուցվող ծառայությունների ցանկըՆերքին գործերի նախարարությունը սկսում է հանրային ծառայությունների մատուցումը նոր ձևաչափով, նոր որակով և նոր պայմաններում։ Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակները հանրապետությունում կիրականացնեն շրջիկ սպասարկում՝ արդեն ընդլայնված ցանկով և հարմարավետ ու հատուկ կահավորված մեքենաների միջոցով։ Յուրաքանչյուր ամիս Ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվելու է ծառայությունների մատուցման ժամանակացույցն ու վայրերը, որին հետևելով՝ կարող […] ...
18:31 12.03.2025
Քննարկվել է համայնքներից ստացված 64 սուբվենցիոն փաթեթ՝ 25.06 մլրդ դրամ ընդհանուր արժեքովՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի սուբվենցիոն հայտերի քննարկման նիստը, որի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված թվով 64 սուբվենցիոն փաթեթ՝ 25.06 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որից 13.2 մլրդ դրամը ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումն է։ Քննարկման արդյունքներով […] ...
18:19 12.03.2025
Քննարկվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, հանձնաժողովի անդամները: Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են 100-ամյակի լոգոտիպը, կենտրոնական միջոցառումները, ինտեգրված ֆիլմ նկարահանելու կազմակերպչական մանրամասները, արտերկրում և մարզերում […] ...