12:32 12.03.2025
Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի դիվանագետները ուրբաթ օրը՝ մարտի 14-ին, Պեկինում հանդիպում կանցկացնեն Իրանի միջուկային խնդրի շուրջ, հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն:
«Հանդիպումը կղեկավարի Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուն, որին կմասնակցեն ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը և Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերը կքննարկեն նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
17:31 12.03.2025
Երկրաշարժ՝ Հայաստանում17:54 12.03.2025
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարար Ֆաթմիր Ջեյկայի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցերի, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ։ Քննարկվել են նաև երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ու նախատեսվող բարեփոխումները․ […] ...
17:46 12.03.2025
Առգրավվել է ավելի քան 2 կգ մարիխուանա. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրիի Օդանավակայանի 2-րդ թաղամասի մի բնակիչ տանը և կից կառույցներում ապօրինի պահում է թմրանյութ: Ձեռնարկվեցին միջոցառումներ, և տեղեկությունը հաստատվեց: 64-ամյա տղամարդը հրավիրվեց վարչություն, խոստովանեց թմրանյութ պահելու փաստը և պատրաստակամություն հայտնեց այն ներկայացնել: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: 64-ամյա տղամարդու տան զննության ընթացքում խորդանոցում […] ...
17:39 12.03.2025
Արագածի գագաթին կորած իսպանացի լեռնադահուկորդի դին հայտնաբերվել էՁնահյուսի հետևանքով Արագած լեռան գագաթին կորած իսպանացի լեռնադահուկորդի դին այսօր առավոտյան հայտնաբերվել է: Եվս 8 լեռնագնաց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոններ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:31 12.03.2025
Երկրաշարժ՝ ՀայաստանումՄարտի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 44.38⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․7 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
17:26 12.03.2025
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենինՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտին Հանդիպումը մեկնարկել է 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին անդրադարձով։ Զրուցակիցները քննարկել են համաժողովի անցկացման նախապատրաստական հարցեր, ինչպես նաև այն հնարավորություններն ու մարտահրավերները, որոնք կարող են ծագել այդ ընթացքում։ Նախարարը նշել է, որ […] ...