Հանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    393.42
  • RUBLE
    4.54
  • 429.06
WEATHER
+19.09 oC

Հանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ

10:30 12.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Հանդիպումը մեկնարկել է համերգային միջոցառմամբ, որի ընթացքում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողները հանդես են եկել գործիքային և վոկալ կատարումներով:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և նշել, որ հանդիպումը նպատակ ունի քննարկել ոլորտին առնչվող հարցերը՝ համատեղ լուծումներ գտնելու և բաց երկխոսություն ծավալելու նպատակով:

Նախարարի տեղակալի խոսքով՝ նախարարությունը կարևորում է հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ոլորտի զարգացումը՝ այս համատեքստում մատնանշելով պետական հոգածության ներքո գործող խմբերի՝ Ազգային նվագարանների պետական նվագախմբի, «Ակունք» ազգագրական համույթի, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի, Պարի պետական և «Բարեկամություն» անսամբլներում գործող ժող. գործիքների համույթների գործունեությունը:

Նախարարի տեղակալն առանձնակի շեշտել է այս ոլորտի կրթական բաղադրիչը՝ նշելով, որ ժողովրդական գործիքների ուսուցումը սկսվում է վաղ հասակից՝ երաժշտական դպրոցներում, շարունակվում՝ կոնսերվատորիայում։ Ըստ նրա՝ շատ կարևոր է ավանդական երաժշտության գրավիչ մատուցման միջոցով հետաքրքրություն առաջացնել երեխաների շրջանում՝ հայ ազգային գործիքների և ավանդական երաժշտության նկատմամբ:

«Հայ ավանդական երաժշտությունը և գործիքները հանրահռչակելու և աշխարհում տարածելու համար անհրաժեշտ է շեշտը դնել կրթական գործընթացների և ոլորտն առավել գրավիչ դարձնելու քայլերի վրա»,- նշել է նախարարի տեղակալը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք հարցեր՝ հայ ավանդական երաժշտության ուսուցման, հայկական ժողովրդական նվագարանների կատարողական արվեստի հետագա զարգացման, ուսուցման նոր մեթոդների կիրառման, կրթության շարունակականության ապահովման, ավանդական երաժշտության վերաբերյալ ուսումնական գրականության, միջմշակութային համագործակցության, արտերկրում հայկական երաժշտության տարածման, հանրահռչակման և այլնի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ավանդույթների մշակութային նշանակությանն ու ժամանակակից աշխարհում դրանց դերակատարությանը:

Այս համատեքստում ուսանողները նշել են, որ ժողգործիքների ուսանողական երիտասարդական անսամբլ ձևավորելու մտադրություն ունեն։ Դանիել Դանիելյանը, ի պատասխան, նշել է, որ հարթակների տրամադրման հարցում նախարարությունը պատրաստակամ է աջակցել երիտասարդ կատարողներին։

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը նշել է, որ ուսանողների ու դասախոսների կողմից հնչեցրած բոլոր հարցերն ու առաջարկությունները կգույքագրվեն՝ լուծման ուղիներ նախանշելու և առաջիկայում նորից համատեղ քննարկելու նպատակով:

Նշենք, որ Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնում դասավանդում է 25 դասախոս, սովորում է 145 ուսանող:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reuters. Սիրիայի արտգործնախարարը կմեկնի Բրյուսել՝ համաժողովի

16:20 12.03.2025

Reuters. Սիրիայի արտգործնախարարը կմեկնի Բրյուսել՝ համաժողովի

Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին մարտի 17-ին առաջին անգամ կժամանի Բրյուսել՝ մասնակցելու երկրին օգնություն տրամադրող դոնորների միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում անելով աղբյուրներին։ Համաժողովը կանցկացվի 9-րդ անգամ, սակայն սիրիական իշխանություններն առաջին անգամ են ներկայացված։ Նախագահ Բաշար ալ-Ասադի օրոք պաշտոնական Դամասկոսին թույլ չեն տվել մասնակցել միջոցառմանը, իսկ […] ...

Նախագիծ. տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ համայնքային նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին

16:13 12.03.2025

Նախագիծ. տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ համայնքային նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերում տեղակայված նախադպրոցական հաստատությունների այն մանկավարժական աշխատողերին, որոնք աշխատում են իրենց փաստացի բնակության վայրից 5 կմ և ավելի հեռավորությամբ գտնվող հաստատությունում՝ նվազագույնը 0.5 հաստիքային դրույքով: Այն հաստատությունները, որոնք […] ...

Վաշինգտոնը Կիևի հետ քննարկել է տարածքային զիջումները․ Ռուբիո

16:05 12.03.2025

Վաշինգտոնը Կիևի հետ քննարկել է տարածքային զիջումները․ Ռուբիո

Վաշինգտոնը Կիևի հետ քննարկել է տարածքային զիջումները, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կայացել են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Ամերիկյան կողմից դրանց ներկա էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը, մյուս կողմից՝ արտգործնախարար Անդրեյ Սիբիգան, Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և պաշտպանության նախարար […] ...

Կասեցվել է երևանյան բար-սրճարանի արտադրական գործունեությունը

16:00 12.03.2025

Կասեցվել է երևանյան բար-սրճարանի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Պետրոս Յուսուֆյանին պատկանող հանրային սննդի կետում՝ «Լայք» բար-սրճարանում (Երևան, Տերյան փ․), և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներով։ Մասնավորապես՝ Խոհանոցի հատակը, պատերը և առաստաղը չեն ունեցել հարթ մակերես և գտնվել են ոչ նորոգ վիճակում, Սարքավորումները, գործիքները՝ ծխատար և օդատար […] ...

Անդրանիկ Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Սլովակիայում ՀՀ դեսպան

15:49 12.03.2025

Անդրանիկ Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Սլովակիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել […] ...

Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են պահեստամասի գողության դեպքը

15:44 12.03.2025

Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են պահեստամասի գողության դեպքը

Մարտի 7-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս-Ռանչպար ճանապարհին գտնվող գազալցակայանի մոտ կայանված էքսկավատոր բեռնիչից գողացել են պահեստամաս: Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարվել է նախորդ օրը՝ ժամը 4.30-ի սահմաններում: Համայնքային ոստիկաններն, իրացնելով օպերատիվ տվյալները, բաժին են հրավիրել Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 21-ամյա […] ...

BACK_TO_TOP