10:11 12.03.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.6 դրամ:
16:20 12.03.2025
Reuters. Սիրիայի արտգործնախարարը կմեկնի Բրյուսել՝ համաժողովիՍիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին մարտի 17-ին առաջին անգամ կժամանի Բրյուսել՝ մասնակցելու երկրին օգնություն տրամադրող դոնորների միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում անելով աղբյուրներին։ Համաժողովը կանցկացվի 9-րդ անգամ, սակայն սիրիական իշխանություններն առաջին անգամ են ներկայացված։ Նախագահ Բաշար ալ-Ասադի օրոք պաշտոնական Դամասկոսին թույլ չեն տվել մասնակցել միջոցառմանը, իսկ […] ...
16:13 12.03.2025
Նախագիծ. տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ համայնքային նախադպրոցական հաստատությունների մանկավարժներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերում տեղակայված նախադպրոցական հաստատությունների այն մանկավարժական աշխատողերին, որոնք աշխատում են իրենց փաստացի բնակության վայրից 5 կմ և ավելի հեռավորությամբ գտնվող հաստատությունում՝ նվազագույնը 0.5 հաստիքային դրույքով: Այն հաստատությունները, որոնք […] ...
16:05 12.03.2025
Վաշինգտոնը Կիևի հետ քննարկել է տարածքային զիջումները․ ՌուբիոՎաշինգտոնը Կիևի հետ քննարկել է տարածքային զիջումները, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կայացել են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Ամերիկյան կողմից դրանց ներկա էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը, մյուս կողմից՝ արտգործնախարար Անդրեյ Սիբիգան, Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և պաշտպանության նախարար […] ...
16:00 12.03.2025
Կասեցվել է երևանյան բար-սրճարանի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Պետրոս Յուսուֆյանին պատկանող հանրային սննդի կետում՝ «Լայք» բար-սրճարանում (Երևան, Տերյան փ․), և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներով։ Մասնավորապես՝ Խոհանոցի հատակը, պատերը և առաստաղը չեն ունեցել հարթ մակերես և գտնվել են ոչ նորոգ վիճակում, Սարքավորումները, գործիքները՝ ծխատար և օդատար […] ...
15:49 12.03.2025
Անդրանիկ Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Սլովակիայում ՀՀ դեսպանՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել […] ...
15:44 12.03.2025
Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են պահեստամասի գողության դեպքըՄարտի 7-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս-Ռանչպար ճանապարհին գտնվող գազալցակայանի մոտ կայանված էքսկավատոր բեռնիչից գողացել են պահեստամաս: Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարվել է նախորդ օրը՝ ժամը 4.30-ի սահմաններում: Համայնքային ոստիկաններն, իրացնելով օպերատիվ տվյալները, բաժին են հրավիրել Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 21-ամյա […] ...