09:42 12.03.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 11-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
«Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ խտրականության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման, ազատությունից զրկման վայրերում իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են ՄԻՊ հաստատությունների և իրավապաշտպանների գործունեության երաշխավորման համար անվտանգ միջավայրի առկայության կարևորությանն առնչվող հարցեր:
Պաշտպանը հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների` մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու հանգամանքին:
Անահիտ Մանասյանն ընդգծել է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ Պաշտպանի և ՄԻՊ հաստատության համագործակցության կարևորությունը:
Ի թիվս այլնի, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր», ասված է հաղորդագրության մեջ։
15:36 12.03.2025
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրՀայաստանի հրաձգության հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Հայ մարզուհին մեծահասակների առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 10մ օդամղիչ ատրճանակ (Solo) մրցաձևի կանանց պայքարում: Ոսկե մեդալի համար պայքարում նա 13:15 հաշվով զիջել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Յասկևիչին: Էլմիրա Կարապետյանը, որակավորման փուլում վաստակելով 48 միավոր, նաև […] ...
15:29 12.03.2025
ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը ուկրաինական հողում սպառնալիք է Ռուսաստանի համար․ ԼավրովՈւկրաինական հողում ՆԱՏՕ-ի զորքերի ցանկացած դրոշի ներքո և ցանկացած կարգավիճակով ներկայությունը սպառնալիք է Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալին, Լարի Ջոնսոնին և Էնդրյու Նապոլիտանոյին տված հարցազրույցում։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դաշինքի ընդլայնումն ընդունում է որպես հակամարտության «հիմնական պատճառներից» մեկը և […] ...
15:20 12.03.2025
Արթիկ ՔԿՀ-ի ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը․ ներնետում կատարած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվությանՄարտի 12-ին՝ ժամը 04։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ծառայություն իրականացնելիս հիմնարկի պարսպի մոտ նկատել են քաղաքացու, որը ինչ-որ փաթեթ է ներնետել պարսպից ներս։ Ծառայողներն անմիջապես զննել են նշված հատվածը և հայտնաբերել ներնետված փաթեթը, որում առկա են եղել պլաստմասե շշի մեջ սպունգով փաթեթավորված 3 բջջային հեռախոս, wi-fi սարք և լիցքավորման լար։ Ներնետում կատարած […] ...
15:12 12.03.2025
Ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը ցույց է տալիս մեր նվիրումը Հայաստանի նկատմամբ․ Նիդերլանդների ԱԳ նախարարՆիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը նոր փուլ է հարաբերությունների զարգացման համար։ «Նիդերլանդները հաճախ չէ, որ այսպիսի փաստաթուղթ է ստորագրում։ […] ...
15:05 12.03.2025
Շուտով Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումն է արվելու․ ՎելդկամպՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը հայտնել է, որ շուտով Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումն է արվելու: «Սա ևս մեկ կարևոր քայլ է մեր երկու երկրների միջևհամագործակցությունն ամրապնդելու գործում»,- ասել է Վելդկամպը: ...