23:31 22.03.2025
Յուրաքանչյուր ոք յուրովի է զգում հարաբերությունների բացակայությունը։ Միայնակ տղամարդկանց մեծ մասը, պարզվում է, զգացմունքային «քաղց» է ապրում. նրանց մեկ երրորդը (34%) խոստովանում է, որ կարոտում է ջերմությունն ու անկաշկանդ զրույցները: Բայց կանայք ավելի շատ տոկունություն են ցուցաբերում՝ միայն 16%-ն է կարոտում հարաբերությունները, իսկ 27%-ը հպարտությամբ իրեն ինքնաբավ է անվանում: Դա ցույց է տվել Mamba-ի և Սկանդինավյան առողջության կենտրոնի հետազոտությունը, հաղորդում է Gazeta.ru-ն։
«Մարդը սոցիալական էակ է, և երկարատև միայնությունը կարող է հանգեցնել հուզական հյուծման: Երբ մենք չենք ստանում էմոցիոնալ աջակցություն, արձագանք և ջերմություն սիրելիներից, դա կարող է նվազեցնել մեր ինքնավստահությունը և առաջացնել անպետքության զգացում: Բացի այդ, դեմառդեմ հաղորդակցության բացակայությունը մեզ զրկում է սոցիալական նորմերի, միտումների և նույնիսկ ուրիշների հուզական ռեակցիաների մասին կարևոր տեղեկություններից, ինչը ազդում է հասարակության մեջ մեր հարմարվողականության վրա», – մեկնաբանում է Սկանդինավյան առողջության կենտրոնի հոգեբան Վալենտինա Իվանովան:
Հետաքրքիր է, որ կանայք ավելի շատ են հավատում են ճակատագրին. 31%-ը վստահ է, որ սերը կթակի դուռը, երբ ժամանակը գա: Տղամարդիկ, ընդհակառակը, նախընտրում են ամեն ինչ իրենց ձեռքը վերցնել՝ 17%-ն արդեն ակտիվորեն նոր հարաբերություններ է փնտրում։
Բաժանվելուց հետո որոշ մարդիկ ամբողջովին «սուզվում» են նոր ծանոթությունների մեջ. այդպես է վարվում կանանց 41%-ը, տղամարդկանց 34%-ը: Իսկ ոմանք, ընդհակառակը, անցնում են «սիրո դետոքսի»: Կանանց 13%-ը և տղամարդկանց 19%-ը խոստովանել են, որ դադար են վերցնում շփումներում:
«Սա օգնում է շեղել ուշադրությունը, նվազեցնել անհանգստությունը և վերականգնել ձեր կյանքի նկատմամբ վերահսկողության զգացումը», – ավելացնում է հոգեբան Իվանովան:
Տղամարդկանց 38%-ը և կանանց 37%-ը նշել են, որ ավելի շատ ժամանակ են ունենում վաղեմի երազանքների և հոբբիների համար։ Ճիշտ է, յուրաքանչյուրն ունի տարբեր առաջնահերթություններ. տղամարդիկ ավելի հաճախ կենտրոնանում են իրենց կարիերայի վրա (30%), իսկ կանայք կենտրոնանում են ինքնազարգացման վրա (22%) և առողջության պահպանման վրա (23%):
Ժամանակի ընթացքում շատերն առանց զուգընկերոջ կյանքում առավելություններ են գտնում. կականց 44%-ը սովորել է գնահատել սեփական ընկերակցությունում անցկացրած ժամանակը (տղամարդկանց մոտ այս ցուցանիշը կազմում է 28%)։ Ամուրի լինելու գլխավոր առավելությունը. Ոչ մի պարտավորություն և ավելորդ դրամա. այսպես է կարծում տղամարդկանց 36%-ը և կանանց 46%-ը։ Սակայն փողի վերաբերյալ կարծիքները բաժանված են. ֆինանսական ազատությունը գնահատում է տղամարդկանց 25%-ը, կանանց՝ 12%-ը:
Հարցվածներից շատերը չեն հրաժարվում իրենց անձնական կյանքից՝ կանանց 71%-ը և տղամարդկանց 56%-ը պատրաստ են նոր հարաբերությունների, եթե հանդիպեն ճիշտ մարդուն: Ավելին, տղամարդիկ երկու անգամ ավելի ակտիվ են զուգընկեր փնտրելու հարցում՝ 34%՝ կանանց 18%-ի դիմաց։ Որտե՞ղ փնտրել սեր 2025 թվականին: Այսպիսով, սոցցանցերն ու ծանոթությունների ծառայությունները մնում են ֆավորիտները՝ նրանց վստահում է տղամարդկանց 58%-ը, կանանց՝ 52%-ը։ Հետաքրքիր է, որ տղամարդիկ ավելի շատ են օգտվում ծանոթությունների ծառայություններից (23%), մինչդեռ կանայք, ի թիվս այլ բաների, հիմնականում նախընտրում են հանդիպել միջոցառումների ժամանակ կամ ընկերների միջոցով։
00:00 24.03.2025
Թուրքիայի արտգործնախարարը կոչ է արել ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրաԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրա՝ Գազայում կայուն զինադադար հաստատելու համար: Ֆիդանը ելույթ է ունեցել կիրակի օրը Կահիրեում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ ) և Արաբական լիգայի՝ Գազայի հատվածի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը: «Մարտի 18-ին Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածները ցույց տվեցին, որ Իսրայելն ավելի լայն օրակարգ ունի: Մարդասիրական օգնության […] ...
23:23 23.03.2025
Անվանվել է նախաճաշի իդեալական ժամըԼավ սնվելու և չգիրանալու համար հարկավոր է նախաճաշել մինչև 08:30-ը, ասում է սննդաբան Սամանտա Կասեթին։ Մասնագետն ընդգծել է, որ նախաճաշն առանձնահատուկ արժեք ունի։ «Առավոտյան մեր օրգանիզմը տրամադրվում է սննդի կլանման և մարսման համար: Դա տեղի է ունենում ցիրկադային ռիթմի շնորհիվ, որն ազդում է ամեն ինչի վրա՝ քնից մինչև տրամադրություն և նյութափոխանակություն»,- բացատրել է Կասետին: Դիետոլոգի […] ...
22:58 23.03.2025
Կանադայում ապրիլի 28-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններԿանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է ապրիլի 28-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ «Ես պարզապես խնդրեցի Կանադայի գլխավոր նահանգապետ Մերի Սայմոնին ցրել խորհրդարանը և ընտրություններ նշանակել ապրիլի 28-ին: Նա համաձայնեց», – ասել է Քարնին ազգային հեռուստատեսությամբ հեռարձակված հատուկ ուղերձում: ...
22:30 23.03.2025
Նշվել է աղի չարաշահման հիմնական վտանգըՄեծ քանակությամբ աղի օգտագործումը կարող է վնասակար լինել առողջության համար, զգուշացրել է նյարդաբան Աննա Կոպցևան։ NEWS.ru-ի հետ զրույցում նա նշել է այս համեմունքի չարաշահման հիմնական վտանգը։ Բժիշկը նշել է, որ օրական աղի առավելագույն քանակը պետք է լինի ոչ ավելի, քան հինգ գրամ։ Նա ընդգծել է, որ շատ կարևոր է սննդակարգում վերահսկել դրա քանակությունը, քանի որ […] ...
22:05 23.03.2025
Սննդաբանը հայտնել է քաղցրից հրաժարվելու միջոցըՍննդաբան-խորհրդատու Ալեքսեյ Կաբանովը պատմել է, թե ինչպես կարելի է հաղթահարել քաղցրավենիքից կախվածությունը։ Այս մեթոդը նա բացահայտել է Lenta.ru-ի հետ զրույցում։ Կաբանովը պարզաբանել է, որ շաքարի կտրուկ հրաժարումը չի հանգեցնում մարսողության կամ ներքին օրգանների աշխատանքի հետ կապված խնդիրների, բայց կարող է վատթարացնել մարդու հոգեբանական վիճակը։ «Մենք իսկապես գործ ունենք իրական կախվածության հետ, որը կարող է լինել […] ...
21:43 23.03.2025
Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, երկրպագուներից․ Ջոն վան’տ Սխիպը՝ Վրաստանի հավաքականի հետ հանդիպման մասինՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն։ Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Վրաստանի հավաքականի հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Այսօրվա հանդիպումն էլ ավելի գոլառատ ստացվեց և ավարտվեց տանտերերի խոշոր՝ 6-1 հաշվով հաղթանակով (մանրամասներն՝ այստեղ)։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը խոսել է […] ...