Մեծամորում «Toyota Camry»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել գնացքի գծերի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
+14.09 oC

Մեծամորում «Toyota Camry»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել գնացքի գծերի վրա

01:08 12.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մեծամորի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Աշոտ Գ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյուներին և հայտնվել գնացքի գծերի վրա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 ուղևոր հետազոտման նպատակով դիմել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են բուժօգնության դիմած ուղևորների ինքնությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քրիստոնյա առաջնորդները Դոնալդ Թրամփին կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող 24 քրիստոնյա պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ

13:00 12.03.2025

Քրիստոնյա առաջնորդները Դոնալդ Թրամփին կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող 24 քրիստոնյա պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ

Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների՝ 23 հայերի և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյաների ազատ արձակման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «CristianNewsWire» կայքը։ Իրենց կոչում ստորագրողները վկայակոչում են պահվող անձանց նկատմամբ խոշտանգումների և շարունակվող բռնությունների մասին հաղորդումները՝ […] ...

ԱՄՆ-ը վերսկսում է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը

12:57 12.03.2025

ԱՄՆ-ը վերսկսում է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը

ԱՄՆ-ը կրկին հետախուզական տվյալներ է փոխանցում Ուկրաինային։ Այս մասին X-ում հայտնել է Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը։ «Ուկրաինայի հետ տվյալների փոխանակումը վերսկսվել է»,- գրել է նա։ ...

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ

12:49 12.03.2025

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ ...

Դիլիջանի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքերը

12:46 12.03.2025

Դիլիջանի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքերը

Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում, մարտի 11-ի ժամը 15.35-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս, Դիլիջանի համայնքային ոստիկանները նկատել են փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա, որը կանգնեցրել են Հովք գյուղի տներից մեկի հարակից տարածքում: Այստեղ ոստիկանները նկատել են նաև կայանված «ԳԱԶել»` նույնպես բարձված ավելի քան 2 խմ փայտանյութով, որի մոտ գետնին թափված էր ևս […] ...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

12:39 12.03.2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Երևանում մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ ...

Պեկինը հայտարարել է Մոսկվայի և Թեհրանի հետ Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների մասին

12:32 12.03.2025

Պեկինը հայտարարել է Մոսկվայի և Թեհրանի հետ Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների մասին

Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի դիվանագետները ուրբաթ օրը՝ մարտի 14-ին, Պեկինում հանդիպում կանցկացնեն Իրանի միջուկային խնդրի շուրջ, հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն: «Հանդիպումը կղեկավարի Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուն, որին կմասնակցեն ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը և Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը կքննարկեն նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ ...

BACK_TO_TOP