00:59 12.03.2025
Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը նվաճեց առաջին մեդալը։ 10մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձևի կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը դարձավ փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Մեր մարզուհին որակավորման փուլում 48 միավորով սահմանեց Եվրոպայի ռեկորդ և առաջին հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։ Ոսկե մեդալի համար պայքարում Կարապետյանը 13:15 հաշվով զիճեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Յասկևիչին և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։
12:49 12.03.2025
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ ...
12:46 12.03.2025
Դիլիջանի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքերըԱպօրինի անտառահատումների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում, մարտի 11-ի ժամը 15.35-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս, Դիլիջանի համայնքային ոստիկանները նկատել են փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա, որը կանգնեցրել են Հովք գյուղի տներից մեկի հարակից տարածքում: Այստեղ ոստիկանները նկատել են նաև կայանված «ԳԱԶել»` նույնպես բարձված ավելի քան 2 խմ փայտանյութով, որի մոտ գետնին թափված էր ևս […] ...
12:39 12.03.2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԵրևանում մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ ...
12:32 12.03.2025
Պեկինը հայտարարել է Մոսկվայի և Թեհրանի հետ Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների մասինՉինաստանի, Իրանի և Ռուսաստանի դիվանագետները ուրբաթ օրը՝ մարտի 14-ին, Պեկինում հանդիպում կանցկացնեն Իրանի միջուկային խնդրի շուրջ, հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն: «Հանդիպումը կղեկավարի Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուն, որին կմասնակցեն ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը և Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը կքննարկեն նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ ...
12:11 12.03.2025
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է արձագանքել ԱՄՆ մաքսատուրքերինԵվրամիությունը պատրաստ կլինի ավելի առաջ գնալ, եթե անհրաժեշտ լինի՝ արձագանքելով ԱՄՆ առևտրային մաքսատուրքերի ներդրմանը, ներառյալ թվային ծառայությունների և մտավոր սեփականության դեմ պատժամիջոցները, ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում Եվրոպայի հարցերով նախարար Բենջամին Հադդադը: Նա նշել է, որ այս պահին արձագանքը կլինի «համաչափ»։ «Առաջիկա շաբաթների ընթացքում մենք կվերականգնենք պատասխան մաքսատուրքերը: ԵՄ-ն դադարել է միամիտ լինել և վերջապես կարող […] ...
12:05 12.03.2025
Փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից, Վրաստանից և ԻրանիցԶբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի փետրվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2025 թ-ի փետրվարին Հայաստան այցելել է՝ 117,372 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024թ․ փետրվարին՝ 127,241։ 2025 թ․ փետրվար ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39 %), Վրաստանից (15%) և Իրանից (8%): ...